Նանոր Պետրոսյան | ԲՈԼՈՐ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՍԻՐԱԾ ՀՅՈՒՐՆ ԵՄ

ազատություն գոռալով
մենակություն որսալով
խցանները ատամներով հանելով
կապվում ենք իրար հետ կոմպյուտերներով
տարբեր տեղերում գտնվելով
տարբեր նիստուկացեր ունենալով
որսում ենք նույն ակնթարթները
և աղոթում նրանց երկարացման համար
նույն սրտի բաբախյուններով
նույն կարևորություններով
ուղղում ենք սխալները ուրիշների
ու ապահովություն գտնում մեր իսկ տներում
միևնույն հասկացողություններով սնվելով
տարբեր կաթեր խմելով
սովորում ենք վարել մեքենա
ու խախտում օրենքները միանշանակ
սիրելով մեզ ամենից շատ
խաբվելով դիտավորյալ, նույնիսկ աննրբանկատ
սրտանցաշնորհավորանքներ ենք ակնկալում իսկական
խրտնեցնելով ուրիշների ձիերին աչքերը փակած
ծաղրածուների հերոսներով միամտանում
սովորականից վերև ենք մեզ դասում
եղբայր կոչում բոլորին
դասակարգում ըստ մեր ուզածի
պատուհաններից ընկած լույսերով բավարարվում
վարագույրների հետևը մենք թաքնվում
ներսերը տաքուկ պահում
դրսիններին այլևս այնտեղ չենք թողնում
այստեղից-այնտեղից սովորություններ ենք մենք վերցնում
«սրան-նրան» ենք մենք սորտավորում
հարմար պահին սահմաններ ենք քանդում
հետո շատ հանգիստ բարիկադվում
ուժեղ ենք մեզ համարում
թույլերին «նոռմալ» ենք վերաբերվում
մաղթանքներով սրտաճմլիկ
օրերն ենք նրանց «կալկուլյատռով» հաշվում
մեր երազած կոշիկներն ենք մենք ունենում
տաք ավտոներով ենք բավարարվում
տարիներով ենք մեծանում
վայրկյաններով վերջանում
24,12,2008

ես հեղափոխական եմ
ես անվախ եմ
ես լավն եմ
ու հիասքանչ
միտքս կտրուկ
սերս ուժեղ
կրծքերս մեծ
իմաստուն ու իմաստասեր
երկար ոտքեր
ու ճարտասան
ես հեղափոխական եմ
եղբայրասեր ու կարեկցող
ընենց սեքս-բոմբ եմ
բոլոր հավաքների սիրած հյուրն եմ
լավ հոգի ունեմ
ու լավ ընկեր եմ
մի խոսքով ես վերջն եմ
ինքնասիրահարված մի ապուշ եմ
?.11.07

սպասում եմ որ քնեմ
սպասում եմ որ պահը գա
ու աչքերս փակեմ
որ մենականամ կոպերիս մեջ
և ուղեղիս սահմանափակեմ քնի մեջ
որ հարցը չգա ու պատասխան չակնկալի
շրթունքի կողքի ժպիտով լկտի
ու լեզուս հանգստանա
ոչ թե լարված ուղեղիս ծալքերի հրահանգին
ծառայելու պատրաստակամությամբ լռված մնա
ու մարմինս բացվի
ու պառկի կաթնագույն գույնի մեջ մշուշված
որ արտաշնչի հոգիս, հանդարտության մեջ անէանա
ահա, ես եմ կանգնած սկզբին
ահա, վերցրու ինձ ու տար քո հետևից
հեռացրու փախցրու ակնկալիքներից մարդկային
թռցրու ինձ խորը քնի մեջ
ու փակի տակ պահիր մինչև էս մի գիշերն էլ անցնի
08.12.08

Թիթիզ շորեր հագնելով,
երկար օղեր կրելով՝
շպարվում եմ ժամ ու մի բան:
Նայում եմ մեկ աջ, մեկ՝ ձախ,
որ ստացվի համահավասար:
Հագնում եմ կրունկս
ու գզում եմ մազերս,
բարձրացնում եմ կրծքերս
ու լղում եմ շրթերս:
Մաքրում եմ քիթս
ու ձգում եմ զուգագուլպաներս,
սանրում եմ ունքերս
ու թափ եմ տալիս շորերս:
Սրբում եմ կոշիկներս՝
ուղղելով ականջօղերս:
Փորս քաշում եմ ներս
ու շունչս պահում մինչև վերջ:
Ժպտում եմ ինքս ինձ,
Շատ գոհ եմ ինձանից.
Սպասում եմ մեկը գա ու ինձ տանի երդում տա:
?.?.07

սահում է աննկունությունս ցած
իջնում է վրաս մառախուղը թաց
նեղացնում եմ կողքիններիս
ու մեղավորության զգացմունքից
փախնում դարս-դարս ունքերիս հովանու տակ
հետկազմավորման յուրքանչյուր փորձ
ապարդյուն մի ճիգ է
ամեն ինչ ողողված է մտքերով անընթեռնելի
եղունգներս հատակին կրծված թափված
մազերս շատ կարճ կտրված
ներվային համակարգիս հիշեցնում են
որ ամեն ինչ նախկինում շատ լավ էր
սինխրոնիզացման, թյունինգի, ալիքի որսման խշոց-վշոցները
լեզուս կծել են տալիս, մատներս մազերիս մեջ մխրճվել,
գլուխս կախ փողոցում քայլել ու ինքնամոռացմամբ որոնել են տալիս
իմ ցիցը, սյունը ու հենարանը հարմոնիայի
05,12,2008

մամաս օգնել է ինձ,
պապաս խանգարել
կամ հակառակը
քույրս նպաստել է,
եղբայրս հետ քաշել
կամ հակառակը
յարս երժանկացրել,
մյուս յարս հիասթափացրել
կամ հակառակը
մարդիկ նեղացրել են,
իսկ մյուսները սիրել
կամ հակառակը
մարշուտկայի վարորդը զզվեցրել
տաքսու վարորդը ձանձրացրել
կամ հակառակը
երաժշտությունը ստիպել է երազել,
իսկ գրքերը խանգարել մտածել
կամ հակառակը
սուրճը ծարավեցրել
իսկ ջուրը հագեցրել
կամ հակառակը
լոզունգները ոգևորել,
իսկ հեղափոխականները համը հանել են
կամ հակառակը
ցուրտ տարիները չբեր դարձրել,
մութ տարիները ուժեղացրել
կամ հակառակը
հոլիվուդյան սեքս-բոմբերը ճնշել,
իսկ եվրոպական ֆիլմերը ինքնահաստատել
կամ հակառակը
ինձ նմանները հարմարացրել են,
չնմանները ուրախացել
կամ հակառակը
10.02.08

լոզունգները հնացել են
ծնողներս մեծացել են
մարշուտկայի տոռմուզները մաշվել են
իսկ ես վերջում նստել 100 դրամս եմ հանել
-Էստեղ կանգնենք, հա՞
ընկերները մշուշով են ծածկվել
իմ քեֆերի հետ անհամատեղելի են դարձել
ջինսիս տակն է ծակվել
բայց ես աշխատավարձ եմ ստացել
-սրանից large-ը ունե՞ք
սիրած տղայիս ժամկետն է անցել
ապագա կյանքիս հետ չի կապվել
էս կաթը փչացել է
լավա, մեր կողքի խանութում բերում են
-սրա ամսաթիվը մինչև երբա՞


nanor99.jpg

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

  1. Առաջին բանաստեղծությունը վատն է
    Երկրորդը ավելի
    Կամ հակառակը

  2. NANOR JAN.
    BOLOR GROXNERN EL SKZBOOM PSIXOTERAPIA EN ANOOM. DA ISKAPES NORMAL E. SHAROONAKIR GREL, HXKOOM YEV SHTKOOMNER HETO KGAN. KAREVOR AZADOOTIOONN E NERKIN VOR DO OONES. KO DAREKICNERI YERAZANQNERI MASIN GREL SHAD LAV E, PAYMANOV ED MAKARDAKOOM CHMNAS.

  3. Arajinn im masin er grel…

    • Կոլյա Տեր Հովհաննիսյան Հունվարի 31, 2009 թ., 9:50 ա.
    • Պատասխանել

    Ինձ դուր է գալիս Նանորի անկեղծությունը, անբռնազբոս ոճը և զգացումների անթաքույց, համարձակ դրսևորումը: Նանորին կարդալիս՝ ընկալում ես ներկա սերնդի տվայտանքները, դատարկ սերերից առաջացած ունայնությունը, բողոքի ճիչը, ընդվզումը` հին բարքերի ու ավանդույթների դեմ և առօրեան իր տրագետիկ կողմերով:

Թողնել պատասխան Yes-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի