Բիլլի Քոլինզ | ՃԱՊՈՆԻԱ

BILLY COLLINS
Անգլ. թարգմանեց՝ Կոլյա Տեր Հովհաննիսյան

Այսօր ժամանակ եմ անցկացնում
Մի սիրած հայքու ընթերցելով,
Արտասանելով որոշ տողեր նորից ու նորից:
Թվում է՝ դա նման է հենց
Փոքրիկ, քաղցրահամ խաղողի հատիկն ուտելուն
Կրկին ու կրկին:
Քայլում եմ տան մեջ անգիր անելով այն
Եվ թողնում, որ բառերը տարածվեն
Ամեն մի սենյակի անջրպետում:
Կանգնում եմ դաշմանամուրի մեծ լռության քով և արտասանում:
Արտասանում եմ ծով պատկերող կտավի առջև:
Նրա տակտով ռիթմիկ տկտկացնում եմ մի դատարկ պահարանի վրա:
Երբ շունը նայում է վեր՝ ինձ,
Ես ծնկում եմ հատակին
Եվ շշնջում եմ այն շան սպիտակ, երկար ականջների մեջ:
Ես լսում եմ ինձ արտասանելիս,
Հետո արտասանում եմ առանց լսելու,
Հետո լսում եմ առանց արտասանելու:
Դա նման է գրեթե միաղողանջ
Տաճարի զանգին
Իր մակերեսին հանգչող ցայգաթիթեռով:
Եվ ամեն անգամ արտասանելիս, զգում եմ տանջալից
Ճնշումը ցայգաթիթեռի
Զանգի երկաթե մակերեսի վրա:
Երբ արտասանում եմ կանգնած պատուհանի առջև,
Զանգը աշխարհն է
Իսկ ես ցայգաթիթեռը այնտեղ հանգրվանած:
Երբ արտասանում եմ հայելու մեջ,
Ես ծանր զանգն եմ
Իսկ ցայգաթիթեռը կյանքն է իր թղթե թևիկներով,
Եվ հետո, երբ արտասանում եմ քեզ համար մթության մեջ
Դու ես զանգը
Իսկ ես զանգի լեզվակը՝ քեզ հնչեցնելիս:
Եվ թռչել է ցայգաթիթեռը
Իր ուղեծիրով
Եվ շարժում է թևիկները դռան ծխնիի պես մեր անկողնու վերևում:

5 comments

Skip to comment form

    • Maroush on 6 Փետրվարի, 2009 at 3:51 ե.
    • Reply

    Abrek, Golia jan, shad lav tarkmanoutioun e.

    • Nanor on 6 Փետրվարի, 2009 at 11:43 ե.
    • Reply

    mersi:)

    • Մելանի on 7 Փետրվարի, 2009 at 10:58 ա.
    • Reply

    Կոլյա ջան, միշտ էլ հիանում եմ քո գործերով: Շատ գեղեցիկ ես թարգմանել:

    • Հրայր Կարապետյան on 8 Փետրվարի, 2009 at 6:18 ե.
    • Reply

    Սիրելի Կոլյա, հիանալի է բանաստեղծությունը ու նաև քո ստեղծագործություն-թարգմանությունը:

    • SHAKEH on 10 Փետրվարի, 2009 at 1:28 ե.
    • Reply

    MEZ PEDK EN LAV TARGMANOOTIOONNER HASKANALOO HAMAR TE MENK INCH VAD OO DAPAK ENK GROOM.
    SHNORHAKALOOTIOON.

Թողնել պատասխան Հրայր Կարապետյան-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.