BILLY COLLINS
Անգլ. թարգմանեց՝ Կոլյա Տեր Հովհաննիսյան
Այսօր ժամանակ եմ անցկացնում
Մի սիրած հայքու ընթերցելով,
Արտասանելով որոշ տողեր նորից ու նորից:
Թվում է՝ դա նման է հենց
Փոքրիկ, քաղցրահամ խաղողի հատիկն ուտելուն
Կրկին ու կրկին:
Քայլում եմ տան մեջ անգիր անելով այն
Եվ թողնում, որ բառերը տարածվեն
Ամեն մի սենյակի անջրպետում:
Կանգնում եմ դաշմանամուրի մեծ լռության քով և արտասանում:
Արտասանում եմ ծով պատկերող կտավի առջև:
Նրա տակտով ռիթմիկ տկտկացնում եմ մի դատարկ պահարանի վրա:
Երբ շունը նայում է վեր՝ ինձ,
Ես ծնկում եմ հատակին
Եվ շշնջում եմ այն շան սպիտակ, երկար ականջների մեջ:
Ես լսում եմ ինձ արտասանելիս,
Հետո արտասանում եմ առանց լսելու,
Հետո լսում եմ առանց արտասանելու:
Դա նման է գրեթե միաղողանջ
Տաճարի զանգին
Իր մակերեսին հանգչող ցայգաթիթեռով:
Եվ ամեն անգամ արտասանելիս, զգում եմ տանջալից
Ճնշումը ցայգաթիթեռի
Զանգի երկաթե մակերեսի վրա:
Երբ արտասանում եմ կանգնած պատուհանի առջև,
Զանգը աշխարհն է
Իսկ ես ցայգաթիթեռը այնտեղ հանգրվանած:
Երբ արտասանում եմ հայելու մեջ,
Ես ծանր զանգն եմ
Իսկ ցայգաթիթեռը կյանքն է իր թղթե թևիկներով,
Եվ հետո, երբ արտասանում եմ քեզ համար մթության մեջ
Դու ես զանգը
Իսկ ես զանգի լեզվակը՝ քեզ հնչեցնելիս:
Եվ թռչել է ցայգաթիթեռը
Իր ուղեծիրով
Եվ շարժում է թևիկները դռան ծխնիի պես մեր անկողնու վերևում:
5 կարծիք
Skip to comment form ↓
Maroush
Փետրվար 6, 2009 at 3:51 pm (UTC 4) Link to this comment
Abrek, Golia jan, shad lav tarkmanoutioun e.
Nanor
Փետրվար 6, 2009 at 11:43 pm (UTC 4) Link to this comment
mersi:)
Մելանի
Փետրվար 7, 2009 at 10:58 am (UTC 4) Link to this comment
Կոլյա ջան, միշտ էլ հիանում եմ քո գործերով: Շատ գեղեցիկ ես թարգմանել:
Հրայր Կարապետյան
Փետրվար 8, 2009 at 6:18 pm (UTC 4) Link to this comment
Սիրելի Կոլյա, հիանալի է բանաստեղծությունը ու նաև քո ստեղծագործություն-թարգմանությունը:
SHAKEH
Փետրվար 10, 2009 at 1:28 pm (UTC 4) Link to this comment
MEZ PEDK EN LAV TARGMANOOTIOONNER HASKANALOO HAMAR TE MENK INCH VAD OO DAPAK ENK GROOM.
SHNORHAKALOOTIOON.