Դւին Գալստեան | Չարևապատում

գիծ է մի ուղիղ գիծ ու վրան է դրւած ամէն ինչ ամէն ինչ կպած իրեն նախորդող կամ յաջորդող ուրիշ ինչի ես էլ էդ գծի վրայ նստած մի ինչ եմ քո ու քո նման ինչերի հետ միասին ինչ հետաքրքիր ինչերի հաւաքածոյ է մի քանի ինչ միասին այն կողմ մի քանի ինչ իրար հետ այս կողմ լաւ է շատ լաւ է յիմար ինչ գիծը ուր է տանում կարող ես ասել յիմար ինչ կասկածում եմ գիծը ինքն էլ ինչ է դարձել ու մոլորւել է ինչերի ձայնից ինչերի աղաղակից յիմար ինչերի գիծ է ամէն ինչ գիծ է այդ չմոռանաս յիմար ինչ դա է ամենակարեւորը գիծ է ամէն ինչ գիծ է կէտ են ամէն ինչ մոլորակներ են կէտեր են ծաղիկներ են մարդկանց գլուխներ են իրար յաջորդող կէտեր են ամէն ինչերը մոլորակները ծաղիկները գլուխները կէտերը էլի ասում ես սա է թէյի բաժակը հաճելի ու բուրումնաւէտ յիմար կէտեր են մի գծի վրայ ամէն տեղ փոշու մանրուքներ են փշրւած է ամէն ինչ կորել է կարծես ու ես յիմար յիմար ինչ եմ շինում ինքս էլ չգիտեմ էյ քար քար քար քար մի քար այս կողմ մի քար այն կողմ բայց ես շինում եմ ուզում եմ կառուցել տնակ մի լուսէ աղջիկ շինականի բուրմունքը վրան գայ ու նստի կողքիս նստարանը կոտրւած է ու ես կառուցում եմ տնակ մի լուսէ յոյսով հըմ կէտ ու շող ու լոյս ու նոյն գիծը մինչեւ յաւիտենութիւն երկարւող ինչ յիմար եմ շինում եմ տնակ մի լուսէ լուսամուտ միջին արեգակ ու լուսին ու կէտեր ու շողեր ու գիծը ես էլ գծի պոչին նստած խմում եմ թէյիս բաժակը անուշ եւ բուրումնաւէտ շողերն են պարում սենեակիս անկիւնում մեր ուրւականների տեսքով շողերն են համբուրւում մեր փոխարէն ամէն ինչ շողերի մէջ է աչքերիս լոյսն ու հպումները կեանքի հաճելի շողեր ես միանում եմ ես էլ պարում եմ ներս թողէք միանամ մէկանամ հիւծւեմ ձեզ ու անէանամ դրսում գորշ է ու գէշ է չարեւներ կան ներսում դատարկութիւնը խեղդամահ է անում ամէն ինչ իր գործն է անում բա ուր են ամէն ինչը ինչերը կէտերը գծի վրայ իրար յաջորդող ուզում եմ շողեր լինենք թռչենք գնանք շողերի գրկում մերւենք տիեզերքի անկիւններին ասուպի թեւերին թռչենք զաւեշտական տեսնում ես այ էն թոկը կախւած է աղջիկը անմեղ ու անօգնական մեռաւ քո պէս մի շուն շնչում է դեռ աշխարհը շարունակում է իր տեմպը կամաց է շարժումները հանգչում են կեանքերը թանկ ապարանքից դուրս եկ փողոցներում քայլում են ու կախւում են անհետ ինչքան գեղեցիկ է արեւը սպասում էի կասես շատերը երգել են արեւին ես իմ արեւն եմ երգում երկնքում կէտերից աւելի արեւներ կան լուսատու արեւս դրանցից մէկն է հոգիս կախւած է շոյում է արեւին ձիւնափայլ արեւ իմ արեւ մայթին նստած թշւառականն էլ արեւ իսկ դու չարեւ կարծում ես քո փայլը թեւածում է հեռուներում աղբամանների մէջ ես ապաշխարենք միասին թշւառականն ու չարեւն ու ես ու կէտերը

1 comment

    • Anonymous on 30 Սեպտեմբերի, 2007 at 10:35 ե.
    • Reply

    uzes te chuzes ketadrutyun e pahanjum.

Թողնել պատասխան

Your email address will not be published.