Ալվարո Մենդեզելիլ | ՎԵՐՋԻՆ ԵՐԱԶ

Թարգմանեց էդուարդ Հախվերդյանը

Գրող, բանաստեղծ, ժուռնալիստ, ռաղիոհեռուստատեսային մեկնաբան Ալվարո Մենեդզելիլը ծնվել է 1931 թ. մարտի 13-ին՝ էլսալվադորում : Նրա «Զարմանահրաշ կարճ պատմվածքներ» գիրքը մեծ հռչակ է վայելում և հեղինակին արժանացրել է Էսալվաղորի ազգային մրցանակին։ Ներկայացվող պատմվածքը ընտրված է վերը նշված ժողովածուից:

Մարդու սիրտը տրոփում է, այդուհանդերձ յուրաքանչյուր կծկում ու լայնացում ոչ միայն վկայում է արյան հորդահոս գետի ընթացքը երակներում, այլ,- ինքնին մի ճիչ է. մեոնել… քնել… մեռնել… քնել…
Հենց այդ ճիչն էր մարդուն քնից արթնացնողը։ Նա երազում իրեն մեռած էր տեսել, սակայն այժմ բացելով աչքերը և ուժերը վերականգնելու նպատակամղմամբ խորը շնչելով՝ իր էության անելանելի վիճակը սրտի նույն կարգ ու կանոնով հարվածի տակ էր առնում. «Արդյոք երազո՞ւմս էի ինձ մեռած տեսել, թե՞ իսկապես մեռած եմ վկա լինում իմ արթնացմանն ու շնչառությանը»։
Աակայն՝ ոչ. նրա կողքին կինը՝ Մարթան, փակ աչքերով հանդարտ ու համաչափ շնչում և հավանաբար լողում է երազների զրկում։ Մարդը մտածեց. «Եթե նրան զգում եմ իմ կողքին, եթե ընդունակ եմ մտածել, որ նա լողում է երազների զրկում, ուրեմն՝ դեռ ողջ եմ…»
Հետո՝ մի այլ կասկած. «Աակայն ես ինչո՞ւ եմ տեղյակ նրա երազներից, այդ ինչպես է, որ ես նույնպես սին իրավիճակներում մասնակից եմ ինձ չպատկանող, անհավատալի մի երազի մտորումներին»։
Եվ այս տրամաբանությունների ընթացքում սրտի զարկերր դեռես զբաղված էին իրենց գործունեությամբ. մեռնել… քնել… մեռնել… քնել…
Մարդը ծարավ է զգում և ծարավությունը նրան մի այլ մտքի է հանգեցնում. «Եթե մեոած լինեի, ծարավ չէի զգա»։ Այս միտքը որոշ չափով հանգստացնում է նրան, և մի պահ հավատում է, որ կյանքի ու մահվան միջև իր անելանելի վիճակի համար ինչ-որ պատասխան է զտել. «Ես միայն երազում էի տեսնում, որ մեռած եմ»: Այդուհանդերձ, երբ փորձում է իր մահճակալի կողքի սեղանից վերցնել ջրի գավաթը, մի այլ բան է գիտակցում. նա ի վիճակի չէ շարժելու իր անդամներն անգամ ուժեղ ցանկության դեպքում, ձեռքերը, բազուկները… ամբողջ մարմինը չոր ու անշարժ է։ Իհարկե, մարմինը կենդանի անդամևերի շնորհիվ դեռևս տաք է, սակայն՝ ոչ մի շարժում։ Այդ գիտակցությունը պատճառ է դաոնում ծարավը նույնպես մոռանալու։
ժամերը մեկը մյուսի ետևից ընթանում են, և նա, մոտակա եկեղեցու զանգերի ղողանջները հաշվելով, ժամանակ է անցկացնում։ Կինը մի քանի անգամ շուռումուռ է գալիս, նույնիսկ մի անգամ քնքշորեն զրկում է նրան։ Այս բոլոր մանրուքները նորից հույս են ներշնչում. «Եթե այս մղձավանջը շարունակվի, ի՞նչ է լինելու»։ Այս արանքում կծկումը՝ մեոնել, և թուլացումը՝ քնել, դեոևս իրենց գործին են։ Մարդը գլխի է ընկնում, որ իր միակ հույսը կնոջ արթնանալն է, սակայն նրա հետ խոսելու, նրան շոշափելու ոչ մի ջանք չի գործադրում. «Շուտով արթնանալու ժամը վրա կհասնի»:
Վերջապես վրա է հասնում նաև այդ պահը։ Կինը արթնանում է, նստում է մահճակալի եզրին և հագնում է հողաթափերը։ Մարդու սիրտը ավելի արագ, քան երբևէ, սկսում է տրոփել։ Կինը վերցնում է սրբիչը և դուրս է գալիս սենյակից։ Մարդը լսում է լվացարանում թափվող ջրի և կնոջ ատամների խոզանակելու ձայնը… Այս պարագայում նա, որ լսում է այս ամբողջ աղմուկ և աղաղակը, արդյոք կենդանի՞է։
Երբ կինը ննջարան է վերադառնում, միացնում է փոքրիկ վարդագույն լույսը և ձեոք է տալիս մարդու ուսերին. և Կարլոս…
Եվ հաջորդ վայրկյանին. «Կարլոս, Կարլոս արթնանալու ժամանակն է»։
Մարդը լսում է ամեն ինչ, նա ամեն ինչ զգում է։ Փառք աստծո, փաոք աստծո, այս բոլորը երազ էր, և այժմ այս երազը իր վախճանին է մոտեցել։
Բայց հանկարծ աշխարհի ողջ տխրությունը մարդու սիրտը լցնելու աստիճան Մարթան բարձր ճչաց։ Քիչ անց ծառաներր և հարևանները վրա հասան, և օդում տարածվեց երեխաների ողբը։

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի