Արման Հարությունյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադամ

Գուցե երկնքում անտառներ չկան .
Եղնիկներ չկան եւ
եղնիկներին սպանող չկա :
Գուցե երկնքում
մարդն էլ ինձ նման մենակ է հիմա :

Այսպես շարունակ

Ես քո անունը հագնեի նորից .
Անունդ ՝ մաքուր , զո~վ ու կապուտակ .
Հետո քայլեի այս արեւի տակ ,
Նորից այրվեի ,
Նորից թափվեի այս արեւի տակ …
Քանի չի եկել ,
Ինձ էլ չի ցրել
Գիշերը մաքուր , զո~վ ու կապուտակ :

 

Ակնարկ

Ո՛չ մեր կյանքն է սպիտակ .
Ո՛չ մեր մահերն են զուտ սեւ .
Ո՛չ կրակն է եռանկյուն .
Ո՛չ ջուրը նախշ եռատող .
Ո՛չ աշխարհքն է մեզ հայտնի
եւ
ո՛չ Աստվածն է անհայտ …
Ես դեռ տեսնում եմ հեռուն
բայց չեմ տեսնում որ
չկամ

 

Աշխարհիկ

Քանի գնում
Ադամն այնքան
Խշխշում էր դարեդար …
Չկա~ր
Չկա~ր
Չկա~ր
Չկա~ր
Եւան բայց նույն
փափուկն էր ՝
ինչ-որ կար :

Թողնել պատասխան Anetik-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի