Արման Հարությունյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադամ

Գուցե երկնքում անտառներ չկան .
Եղնիկներ չկան եւ
եղնիկներին սպանող չկա :
Գուցե երկնքում
մարդն էլ ինձ նման մենակ է հիմա :

Այսպես շարունակ

Ես քո անունը հագնեի նորից .
Անունդ ՝ մաքուր , զո~վ ու կապուտակ .
Հետո քայլեի այս արեւի տակ ,
Նորից այրվեի ,
Նորից թափվեի այս արեւի տակ …
Քանի չի եկել ,
Ինձ էլ չի ցրել
Գիշերը մաքուր , զո~վ ու կապուտակ :

 

Ակնարկ

Ո՛չ մեր կյանքն է սպիտակ .
Ո՛չ մեր մահերն են զուտ սեւ .
Ո՛չ կրակն է եռանկյուն .
Ո՛չ ջուրը նախշ եռատող .
Ո՛չ աշխարհքն է մեզ հայտնի
եւ
ո՛չ Աստվածն է անհայտ …
Ես դեռ տեսնում եմ հեռուն
բայց չեմ տեսնում որ
չկամ

 

Աշխարհիկ

Քանի գնում
Ադամն այնքան
Խշխշում էր դարեդար …
Չկա~ր
Չկա~ր
Չկա~ր
Չկա~ր
Եւան բայց նույն
փափուկն էր ՝
ինչ-որ կար :

3 comments

    • Anetik on 16 Հոկտեմբերի, 2007 at 12:53 ա.
    • Reply

    Sireli Arman ,
    dzer banasteghtsutyunner@ kardalov misht mets hajuyk em stanum .
    Inchkan lav e yerb banasteghts@ chi shatakhosum yev yerbemn mi qani pok@r khoskov steghtsum e gegharvestakan mi METS gorts…

    • Դւին on 18 Հոկտեմբերի, 2007 at 9:51 ա.
    • Reply

    գեղեցիկ էք գրում, շատ հաճելի է ձեր գործերի ընթերցելը 🙂

    • Շաքէ on 12 Հունիսի, 2013 at 1:15 ե.
    • Reply

    Փառք աստծու, որ վերջապէս տպագրեցիր, այս էջում քո պակասը միշտ էլ զգացւել է. Յուսով եմ նոր գործեր եւ թարգմանութիւններ հրատարակես. Գրական կամուրջը լաւագոյն տեղն է.

Թողնել պատասխան Դւին-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.