Սիրանույշ Օհանյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրանույշ Օհանյան

Սիրանույշ Օհանյան

* * *

Մարմինս աճեց, բարձրացավ,
խառնվեց հոգուս կյանքին.
արթնացա:

Նրանք քաշքշում են իրար,
փոխակերպվում մեկը մյուսին,
միաձուլվում,
տարանջատվում:

Ես արդեն երազում չեմ,
որից կարթնանամ,
և կփրկեմ ինձ:

Մարմինս սովորեց ապրել առանց հոգու.
Մեռա:

Մեռա.
անհայտ թռչունները հափռեցին հոգիս,
տարան:
Մարմինս քայքայվեց, փտեց,
ճիճուները կերան:

Ի՞նչ եմ ես հիմա…

* * *

մերկ հոգիս հպվեց գաղտնիքին,
միտքս հալվեց-գոլորշիացավ,
ամպեց,
անձրևեց,
կանաչում եմ…

* * *

ինքս ինձ թիրախ դարձրի
կանգնեցի ասեղի ծայրին
դե խփեք
ասացի
բաց եմ
խփեցին
թափանցիկ էի
և
անխոցելի

* * *

Այրեցի բոլոր կամուրջները
(որ առաջ գնամ)
ցած ընկա:

Ինքս ինձ կրակը նետեցի
(իսպառ մոխրանալու համար)
վերածնվեցի:

Բոլոր արևները վառեցի
(որ խավար չտեսնեմ)
կուրացա:

Շրջվեցի
(որ հանդիպեմ հետապնդողիս
երես առ երես)
տեսա դատարկություն.
ինձ ճանաչեցի:

 

14 comments

Skip to comment form

    • Սամվել Ավդալյան, Մոսկվա on 23 Հունվարի, 2013 at 8:51 ա.
    • Reply

    Это не поэзия.

  1. Պարոն Ավդալյան, խնդրում ենք մեկնաբանությունները գրել հայերեն: Այսուհետ ոչ հայերեն բոլոր մեկնաբանությունները կհեռացվեն:

    • Սամվել Ավդալյան, Մոսկվա on 10 Մարտի, 2013 at 8:04 ե.
    • Reply

    Ասում եմ սա պոեզիա չի: Անկապ, վերացական մտքեր: Չի երևում հեղինակի միտքը: Այսօրվա սուտ բանաստեղծների նման կրկնօրինակում են 150 տարվա անգլալեզու գրականության մի ողորմելի երևույթ ու կարծում են, թե Ամերիկա են գտել: Սա հավասար է սեփական գրականությանը վարկաբեկելուն:

    1. Սամվել Ավդալյան,
      Այս կայքում սփռված ձեր մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ սիրում եք կարդալ այն ամենը, ինչ պոեզիա չէ:
      Գրականություն սիրել կամ ընթերցող լինել՝ չի նշանակում կարդացածը պիտակել «Չ»-երով: Կարդացեք այն, ինչ հոգեհարազատ է ձեզ կամ առնվազն դուր է գալիս:
      Եթե քննադատում եք, քննադատեք ըստ էության, համապատասխան մասնագիտական զինանոցից օգտվելով: Ինքս ձեր կարծիքը քննադատություն չեմ համարում:
      «Սեփական» գրականությունը վարկաբեկում են «սեփական» գրականության «պաշտպանները»: Գրականությունը, առհասարակ, հնարավոր չէ վարկաբեկել:
      Ըստ ինձ, վերը դրված բանաստեղծություններում ավելին, քան գուցե պետք է բանաստեղծության համար, ակնհայտ է Միտքը:
      Հայ ժողովրդի անունից դուք արդեն թաղել եք նրա պոեզիան (Վ.Դավթյանին ու Ս. Կապուտիկյանին թաղելիս հայ ժողովուրդը միաժամանակ թաղեց իր պոեզիան:): Սրանից ավելի էլ ի՞նչ եք անհանգստանում: Հարցս հռետորական է:

        • Սամվել Ավդալյան on 29 Մարտի, 2013 at 10:59 ե.
        • Reply

        Ես ուզեցա ասել, որ Կապուտիկյանից ու Դավթյանից հետո բանաստեղծներ չկան: աՅՍՕՐՎԱ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻ հայրը Ուիտմենն է իր ոճով: Դե, ոնց որ Հայաստանի ղեկավարությունն է ղեկավարվում արևմտյան քաղաքակրթությունների միջանցքներից ելած հերթական մոդայիկ զառանցանքներով, այնպես էլ հայ բանաստեղծների զգալի մասն է սնվում նրանց մշակույթի թերմացքներով: Это наследие многих поколений никчемных бездарей, привыкших получить на чай!

        1. Դե իհարկե: Հայաստանի ղեկավարությունը պետք է առաջնորդվեր ռսի օրհնված սապոգով, որպեսզի մոսկվաբնակ հայը անարգել հնարավորություն ստանար ռուսերենով մարգարիտներ շաղ տալ հայ բանաստեղծների առաջ, որոնք, ըստ նրա, չկան, բայց որոնց հայրը Ուիթմենն է:

          Ձեր վերջին մեկնաբանությունը անթափանց կափարիչ դրեց պատերի վրա, որոնք գծել էիք ձեր շուրջը ձեր կարծիքներով:
          Հուսամ, որ երբևէ կգնահատեք հայ ոգին հայերենի միջոցով և շնորհիվ:

            • Սամվել Ավդալյան on 17 Ապրիլի, 2013 at 7:19 ե.

            Հայաստանի կառավարությունը պիտի ղեկավարվի սեփական խելքով, բայց ցավոք այդ կողմից շատ է տկար: Ո՞ւր եք փախչում կոնկրետ քննարկումից, հլա մի պարզ բառերով բացատրեք, թե ինչ եք ուզում ասել: Ես կոնկրետ Ձեր գրածները ցույց եմ տվել երկու պրոֆեսիոնալ հայ բանասերների, որոնք ուսերը վեր քաշելով նույնպես հայտարարել են, որ ոչինչ չեն հասկանում: Հո վերացական բաներ կրակելով չի՞: Հեն ա հայ գրականության «փայլուն» գլուխգործոց են հրատարակել, տասնութ-երեսուներեք է կոչվում: Ավելի մեծ անհեթեթություն գրել պարզապես հնարավոր չէ: Ես այսպիսի բաներին եմ դեմ, որը ոչ մի ընդհանուր բան չունի հայ գրականության ավանդույթների հետ: Իսկ Դուք հարյուրհիսուն տարվա ուրիշ մշակույթի՝ ժամանակակիցներից մեժված մի երևույթը կրկնօրինակելով ընթերցողին ուզում եք ներկայանալ որպես նոր խոսք ասող հայ գրականությունում: Սա ծիծաղելի է:
            Մի բան ևս. Ձեր ատելությունը ռուսականի նկատմամբ հեռվից է ճչում: Մինչդեռ ռուսներն ավելի շատ հիմք ունեն հայկականն ատելու: Հայաստանը Ռուսաստան քրեական տարրեր(խաչագողեր) արտահանող հիմնական պետություններից է, եթե ոչ առաջինը:

  2. Սամվել Ավդալյան: Կրկին և վերջին անգամ զգուշացնում ենք, որ կայքից կհեռացվեն ռուսերեն կամ ռուսերեն արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները:

    • Հրաչյա on 21 Ապրիլի, 2013 at 4:09 ե.
    • Reply

    Սիրանուշ ջան,
    շատ վաղուց էսպիսի խորը մտքեր չեմ հանդիպել ու այսպիսի զգացողություններ չեմ ունեցել: Իմ կարծիքով այս գործերը համեմատելի են մեր մեծ դասականների գրվածքների հետ: Մի քանի քառյակներ կարդալով ինձ թվաց մի քանի հատոր եմ կարդացել: Էնպես որ որքան կարող ես երկար ապրիր ու ստեղծագործիր:

    Հրաչյա Ղազարյան
    Էջմիածնի Արվեստագետների Միության նախագահ

    • Սարգիս Միքայելյան on 31 Մայիսի, 2013 at 4:42 ե.
    • Reply

    Առնվազն մեկ ճիշտ դիտարկում է արված Սամվել Ավդալյանի կողմից. սա պոեզիա չէ, այլ, ավելի շուտ և ավելի շատ, վերացական մտքերի հերթագայում, սեփական ապրումների ոչ գեղարվեստական սուբլիմացիա… Դրանցից՝ որպես բանաստեղծություն այստեղ ներկայացված մտքերից մի քանիսին էլ տեղիք են տալիս մտորելու՝ արդյոք հեղինակը, բանաստեղծություն գերլու փոխարեն, դիտավորյալ չի ընտրում է վերբալ արտահայտման այնպիսի ձևեր, որոնք առաջ կբերեն առավելագույնս դիֆֆուզ ասոցիացիաներ ընթերցողի մոտ? Սա բանաստեղծություն չէ…. Մինչդեռ դրված է Պոեզիա բաժնում: Կարելի էր տեղադրել այլ բաժնում, ասենք՝ Մտորումներ խորագրով:

    1. «սեփական ապրումների ոչ գեղարվեստական սուբլիմացիա»!!! անանձնական գեղարվեստական կատարսիս ապրեցի 🙂

    • Մարուշ Երամեան on 1 Օգոստոսի, 2013 at 8:44 ե.
    • Reply

    Սիրելի Սիրանուշ,
    Գիտեմ որ իսկական բանաստեղծուհի ըլլալով, ոչ դրական, ոչ ալ ժխտական կարծիքները նկատի կ’առնես: Ասիկա՝ մէկ:
    Երկրորդ՝ զարմանալի է, որ Սիլվա Կապուտիկեանի քով տեղքայլ ընող ընթերցողներ, կ’ուզեն կարծիք յայտնել: Ի՞նչ հիման վրայ սակայն: Ի վերջոյ պէտք է հասկնալ նաեւ, որ բանաստեղծութիւնը իր ժամանակին, եւ դեռ ապագային շունչն է:
    Ապրումներդ լաւ ձեւով բանաստեղծութեան կրնաս վերածել:Կը մնայ որ տեղքայլ չընես: Այնպէս որ՝ յառաջ:
    Ջերմօրէն
    Մարուշ

    1. Շնորհակալություն 🙂

    • Հրայր Կարապետյան on 1 Սեպտեմբերի, 2013 at 7:41 ե.
    • Reply

    🙂

Թողնել պատասխան Հրայր Կարապետյան-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.