Գոհար Աքելյան | ՏԻԵԶԵՐՔԻ ՎԵՐՋԸ, ԹԵ՞ ՍԿԻԶԲԸ ՓՆՏՐԵԼԻՍ

Գրող-ապրումն արտահայտվելու սեփական տարածությունն է փնտրումը, սերնդակից գրողներին հաճախ համանման ապրումների տարածությունն է միավորում, իսկ ընդհանրական միտումներից անդին բացվող տարածությանն ուշադրության և ոաումնասիրության է կարոտ։ Սիրանույշ Օհանյանի անդրանիկ գիրքը խոհափիփսոփայական պատմվածքների ինքնատիպ փորձ է «Խորքում» ընդհանրացում-վերնագրով։ Առերևույթ խաղաղ, առերևույթ միայն դատող, վերլուծող հեղինակային ես-ը, որը միաժամանակ հանդես է գալիս և՛ իբրև պատմող, և՛ իբրև գործող անձ, և՛ որպես վերջինիս շրջապատող միջավայր, և՛ որպես միջավայրաստեդծ կյանքի թվացյալ դուրսն ու ենթադրյալ ներսը, իրականում փոթորկվող և ըմբոստացող հոգու ընդհանրական տեսակ Է, որը նյութական տարբեր դրսևորումներ է ստանում գրքի տարբեր հատվածներում։ Նյութական, բայց ոչ միշտ մարմնական, կամ ճիշտ հակառակը մարմնական, բայց ոչ անպայման նյութական դրսևորումները ստիպում են կարծել, թե մտացածինն ու իրականը Սիրանույշի պատմվածքներում կորցրել են իրենց սահմանները, և որ այս երկուսից առաջացած խառնածին զանգվածն ընդամենը պերճախոս երիտասարդության երևակայություն է` ոչ ավելին։ Ոչ իրական պայմաններում ծավալվող գործողություններն, անսովոր իրադրությանները, որոնք ստեղծվում են հենց այս կամ այն պատմվածքի գործող կամ որ ավելի ճիշտ Է մտածող անձի կողմից, խոսում են նման կարծիքի օգտին։ Մինչդեռ պաամվածքների գործողությունները հարթակ կազմող տարածական անիրականաթյունը ոչ թե երևակայական բնույթ ունի, այլ տալիս Է այդ գործողությունների իրական հարթության որակական հատկանիշը, դրանք հիմնականում կատարվում են դեպի ներս-ուղղահայաց հետագծով և մեծավ մասամբ դուրս չեն գալիս մտածումների տիրույթից, իսկ մարդկային մտքերը միշտ իրականության հետ համեմատելիս ֆանտաստիկության երանգ են պարունակում, հետևաբար պատմվածքների գործողությունները մարդկային մտքի անսահմանության մեջ պետք է ընկալել, որովհետև միայն այդ դեպքում կպարզվեն անիրականության. երևակայականի թվացյալ զգացողությունները։

Հեղինակի մտորումների աշխարհը դատարկությունն է` ամայություն, անապատ, անդունդ։ Դատարկությունից է ստեղծվում ամենայն ինչը, և ամեն ինչ դատարկ է մտքի բարձրագույն դրսևորումների հետ համեմատելիս։ «Մտածում եմ, ուրեմն ապրում եմ» հայտնի ձևակերպումը Սիրանույշի պատմվածքների հենակետային գաղափարներից Է: «Բազում տառապանքներից ու ապարդյուն ինքնասպանության փորձերից հետո գտել եմ հնարը՝ ողջ օրը թաքնված մտքերով եմ ապրում». «Չեն կարող ինձ ստիպել չմտածել, որովհետև չեն կարող կռահել, թե որ պահերին Եմ թաքուն մտածում։ Երևի դեռ կարելի Է ապրել այս երկրում. քանի դեռ մտքերը չեն գրվում օդում՝ ի տես ամենքին» («Խոստովանություն». Էջ 142): Պատմվածքների փոխկապվածությունն ու գրքի կառուցվածքային համակարգվածությունն ընթերցողին տանում են նախանշված ուղով՝ որոնումների, բախումների և բացահայտումների ոլորաններով, որոնք խաչվում են միևնույն կետում Տիրոջ հայտնության, Տիրոջը մեր մեջ բացահայտելու սրբազան պահին, մտածող հերոսն ի վերջո բացահայտում է բարձրագույն Լեռը նվաճելու միակ ձևը. «ամեն հաջորդ աստիճանին հնարավոր է հասնել՝ իջնելով նախորդից։ Սանդուղքներ կան, որոնցով բարձրանալն անվերջ իջնելու շղթա Է պարտադրում» («Հայտնություն», Էջ 170): Եվ գիրքը հենց ներքև իջնելու ձգտումով, խորքին հասնելու թափառումներով է սկսվում։ Սկիզբը գտնելու համառ փորձերը ինքնանպատակ չեն՝ մտածող-հերոսը հասել է իր համար միակ հնարավոր ճշմարտին՝ «Եթե ինձ ձգում Է մեծն Տիեզերքի վերջին կետը, ես պետք է գտնեմ առաջինը» («Թռիչք դեպի ներքև», էջ 21): Եվ այդ նպատակով «Անկոտրումը» պատմվածքի հերոսը փնտրում է գետի ակունքը, «Թռիչք դեպի ներքև»-ում հերոսը փորում է լեռը` հասնելու երկրի ընդերքում գտնվող երկնքին, մեկ այլ` «Համառություն» պատմվածքի խորհող ես-ը փորձում է հասկանալ` «ինչու են խոտերը դեպի վերև աճում, չէ՞ որ երկինքը նույնն է վերևում և ներքևում» և այլն: Բոլոր դեպքերում այդպես էլ անհասկանալի է մնում` արդյո՞ք հերոսը հասնելու է իր նպատակին, արդյո՞ք արդարացված են նրա` հոսանքին հակառակ փնտրտուքները: Բայց ընդհանրական հերոսը շարունակում Է իր որոնումները հաջորդ պատմվածքներում` զարգացումը շարունակելով անխոաափելի բախումների ուղով. «Նա տեսավ, որ անդունդը նույնպես որոնել ու կլանել Է իր պես որոնողներին» («Փոխակերպում». Էջ 57): Եվ «Պատիժ»-ը լինում է երկնքի չգոյությունը կամ երկնքի գոյության հանդեպ հավատի կորոատը։ «Երկինք-երևույթ»-ը դառնում է բախումների պատճառն ու ասպարեզը («Ինչու է երկինքը կապույտ», «Կորոատ»): «Երկինք-երևույթը» խորհրդանշում է անկատար մարդու՝ իդեալականի մասին ունեցած պատկերացումները, իդեալականի հանդեպ ունեցած թերահավատությունը, հիասթափությունը։ «Դեպի Երկինք» պատմվածքում Նահ անունով ծառը, միայն վերև ձգտելով, հասնում և անցնում Է երկնքին` ի վերջո այրվելով կրակների մեջ ու չհասկանալով` «ուր մնաց երկինքը» (Էջ 71): Սակայն վտանգը ոչ միայն կորստի, այլև խաբեությանը զոհ գնալու մեջ Է։ Դատարկ պատվանդանին կարոդ են կանգնել կեղծ կուռքեր, կեղծ երկինք («Խաբեություն»): Սինչդեռ Սիրանույշ Օհանյանի գեղարվեստական ընկալումները լավատեսական միտումներ ունեն. «Ինքը հրաժարվեց երկնքից, երկինքը չհրաժարվեց իրենից» («Ինչո՞ւ Է երկինքը կապույտ». Էջ 74):
Հերոսի հոգեկան ճամփորդությունները հասնում են վերջին հանգրվանին՝ սկսվում են բացահայտումները «Մուտք» պատմվածքով։ Ինքնաճանաչման հասնելու համար դեռ վաղ է. «Նրա ժամանակը դեռ չի եկել: Նա մի ողջ հավերժություն ունի` մտորելու և աղի կապանքները թոթափելու համար» («Մուտք», Էջ 83), բայց ճանաչողության մեխանիզմը գործի է դրվել, գործընթացը սկսված է: Ինքնագիտակցումը նախևառաջ հայացք դեպի ներս է ենթադրում: «Մարտահրավեր» պատմվածքում հայացքը կենտրոնանում և հաղթահարում է մարդկային մարմնի կաղապարը` դառնալով աներևույթ հայացք-մարդ (մարդ, որը միայն հայացք է), ով սուզվում է անհունորեն ներս սևեռվելով թաքնվածի վրա. «Մնաց միայն ցոլցլացող հայացքը, որը մի կարճ պահ շաղափեց ներկաների հոգիները` խռովություն ու ավեր սերմանելով», «Զրուցակիցները ստիպված եղան իրենց կյանքը սկսել նորից» («Մարտահրավեր». Էջ 96): Նորը սկսելը պարտադրում է վերլուծել և հասկանալ հինը, հասկանալ «խխունջային էության հավերժության զգացումը» («Անավարտ զեկույց», էջ 102): Կյանքի խխունջային ձևը հնարավորություն է տալիս հոգու ձևափոխման, սեփական պատյանից հեռանալու, մոլեգնող ընչաքաղցության դրսևորումներն առավել պատկերավոր տեսնել («Անավարտ զեկույց», «Ինչ է գրում խխունջի սողքը»): Ու տեսածը հարկադրում է ընդունել, որ «կարողանալով ապրել առանց իր պատյանի, խխունջը կարող է ապրել առանց հոգու, իսկ դա նշանակում է, որ… » («Անավարտ զեկույց», էջ 102):
Եզրահանգումներն ինքնին հասկանալի են, անգամ շփոթեցնող և կարող են հասցնել հուսահատության, փակուղի. «Եկա այն եզրակացության, որ այս ամենը ծաղր է: Աշխարհը բաղկացած է անհամար բանտասենյակներից, որոնք կրկնում են միմյանց. դրանցից մեկը բավական է բոլոր մյուսների լիակատար նկարագրությունը տալու համար» («Լաբիրինթոս», էջ 153):
Այնուամենայնիվ, «Խորքում» գրքի հերոսը պայքարող տեսակ է և պիտի պայքարի մինչև կարևորագույն բացահայտումը, բարձրագույն նվաճումը: Բացահայտումը կորցրած և վերգտած Լեռն է. «Երբ կկորցնես և կգտնես կհիշես որ քեզ տրվել է տեսնել երկրորդ անգամ կհիշես, որ քեզ տրվել է գնահատել առօրյայում չգնահատվածը:Եվ կհիշե՛ս, որ այն, ինչ կկորցնես և կգտնես, առավել է այս կյանքից, հին է այս կյանքից, կարևոր է այս կյանքից» («Մի առավոտ», էջ 129): Մնում է նվաճել գտած լեռը, հասնել բարձունքին: Սակայն, այստեղ էլ ամեն ինչ չէ, որ միանշանակ է, և ամեն մեկը չէ, որ պատրաստ է վերելքին: Լինում են այնպիսիք, ովքեր խղճի պես ցցված Լեռը փորձում են հաղթահարել այլ կերպ. «Որոշվեց խոր փոս փորել ու դատարկել Լեռը նրա մեջ» («Հնարամտություն», էջ 158): Միայն քչերն են ի զորու նվաճել բարձունքը, տեսնել կյանքը գագաթից («Լեռնագնացը»): Միայն քչերն են կարող հասկանալ լեռան խորհուրդը և կրել այդ խորհուրդը ողջ կյանքում. «Այսպես հասկացա, որ միայնակ Լեռը, նրա անեծքն ու օրհնանքը միևնույն ուժի տեսակներն են: Լեռն ինքն է իր օրհնությունը. օրհնություններ կան, որ պատժի պես են կրվում» («Հայտնություն», Էջ 170): Կատարված հայտնությունն իրականում վաղուց ի վեր հաստատված համոզմունք է, համամարդկային մտածողության ընդունված ձևերից մեկը: Հետաքրքրական է մեջ բերել Յու. Խաչատրյանի՝ «Կոստան Զարյանը և Հենրիկ Իբսենը» հոդվածում Կոստան Զարյանի կապակցությամբ ասված հետևյալ դիտողությունը, որն ամբողջությամբ կիրառելի է նաև Օհանյանի պարագայում. «Գրողը գնում Է ավելի հեռուն: Նա լեռը նույնացնում է ճակատագրի հետ: Լեռը նա համարում է ի վերոատ տրված կենսաձև, գոյության կերպ» («Համատեքստ-2002», Երևան 2002, Էջ 70): Սակայն, հայտնությանը հասնելու ուղիները տարբեր են, և հենց հասնելու ձևը, նոր ճանապարհ բանալու հմտությունը դառնում է ստեղծագործությունն արժևորելու նոր չափորոշիչ: Լեռն՝ իբրև երկինքն ու երկիրը կապող միջանկյալ օղակի խորհրդանիշ ընկած Է կրոնական պատկերացումների հիմքում: Բոլոր հին ու նոր հավատալիքների, դիցաբանությունների, սուրբ գրքերի էական դեպքերն ու անձինք լեռան բարձրությամբ են համեմատականի մեջ մտնում մարդկային կյանքի երկրային մակարդակի հետ, և երկրատենչ բարձրությանը հաղորդակից լինելու, իդեալականին հասնելու խիստ մարդկային ձգտումը սիմվոլային փոխակերպմամբ լայնորեն կիրառվում է համաշխարհային գրականության մեջ:Լեռան քրոնոտիպը գրական ստեղծագործությունում կրոնական և գրական մի շարք հղումների տեղիք է տալիս, որոնց համատեքստում սեփական տեքստը կորցնելու իրական վտանգը Սիրանույշի պատմվածքներում, կարծես թե, առկա չէ:
Որոնումներին, բախումներին և բացահայտումներին զուգահեռ՝ չգիտակցված ինքնամաքրման տենչը տեղափոխվում է գիտակցականի ոլորտ («Անձրևորդեր», «Անհնարին սեր»), և ավանդաբար ձևավորված ջուր-մաքրություն մտածողության նախատիպը տեղ է գտնում «Խորքում»-ի փիլիսոփայության բանաձևում. «Ինձ համար ժամանակը չափվում է անձրևից անձրև ձգվող փոփոխական մի մեծությամբ, որ սպասում անունն է կրում: Ամեն անձրևից հետո հանդիպում ենք ես ու իմ սիրո երկինքը» («Անհնարին սեր», էջ 132): Առաջադրված խնդիրներին լուծումներ գտնելուց հետո գալիս է երեք ոլորապտույտ ճանապարհների խաչման պահր. հերոսի մտածող Ես-ը սեփական ճանաչմանն է հասնում ու գտնում իր Տիրոջը («Տերը և պատկերը»), գտնում իր բաժին երկինքը, որտեղ հաստատվում է առհավետ, որովհետև երկնային սիրուն հասցնող ճանապարհը հետդարձի համար չէ նախատեսված. «Տաճարներ կան, որոնք միայն մուտք ունեն: Դռներ կան, որոնք միայն ղեպի ներս են բացվում» («Զառանցանք», էջ 180)…
Սիրանույշ Օհանյանի «Խորքում» գրքի գաղափարակիր մտապատկերների ընկալելիությունը պայմանավորված է ոչ միայն դրանց աստիճանական զարգացմամբ, ասելիքի նպատակաուղղվածությամբ, այլև գրքի կառուցվածքով, որն ընթերցողին հնարավորություն է տալիս գիրքն ընկալել իբրև ամբողջական համակարգ, միասնական ասելիք` միաժամանակ չհերքելով պատմվածքների առանձնակի գոյության իրավունքը: Կառույցի ամբողջականությանը նպաստում է նաև գրքի՝ միասնական հերոս ունենալու հանգամանքը: Այսինքն պատմվածքներն ունեն տարբեր ես-եր տարբեր պայմանական անուններով, բայց դրանք նույն ընդհանրականի լրացումներն են, միևնույն էության տարբեր կողմերը: Ուշագրավ է, որ հերոսները հիմնականում անուններ, որպես այդպիսին չունեն հատկանշային ածականներ են, որոնք և անվանում են, և բնութագիր, և ճակատագիր, և համոզմունք. քայլող, հնձվոր, կուռքեր որոնող, գաճաճ, գերեզմանափոր, բեռնակիր, անցորդ, լռակյաց, անդունդներ որսացող, բարձրից նայող, թևածին, կանչված, նվիրյալ, հայացք-մարդ, ուրվական, Լեռնագնաց: Իրական անուններից հերոսները խոաափում են. «Սիրում եմ անունս, սակայն ատում եմ այն հանդիմանանքով ինձ շպրտողներին» («Խոստովանություն», էջ 140), իսկ եթե այնուամենայնիվ կան անուններ (Դովոդ, Եղե, Նահ, Զի), ապա դրանք ոչինչ չեն նշանակում, որովհետև նշանակաթյուններն այլ տեղում են:
Հեղինակը գրքում ունի մի շատ կարևոր ձեռքբերում, որի չհաղթահարվածությունը հաճախ իբրև թերություն է ընկալվում հատկապես կին գրողների պարագայում, այս պատմվածքներին անսեռ են, դրանք ավելի բարձր են սեռային պատկանելությունից, որովհետև ընդհանրականին են ձգտում: Այս պատմվածքները երբեք չի սպառնա զուտ կանացի գրականություն համարվելու հեռանկարը, իսկ դա հատկապես երիտասարդ գրողների պարագայում հաճախ դժվար լուծվող խնդիր է: Դեռ ավելին՝ սեռային պատկանելիությունից բացի, պատմվածքներն ազատ են նաև զուտ ազգային շրջանակներից, որովհետև եթե անգամ հատուկենտ դեպքերում նկատելի է հայկական միջավայրի պատկերը՝ «Քաղաքի բնակիչներն ապրում են: Ուտում են, խմում, մեքենա են վարում, խաչբաո լուծում, ֆիլմեր դիտում: Մասնակցում են հասարակական կյանքին: Արդյունքում քաղաքի բնակիչներն անշեղորեն բազմանում են, որքան էլ շատ լինեն քաղաքը լքողները», «Քաղաքի կենտրոնում քարե մեծ սեղան է դրված, սեղանին խոնարհվել է քաղաքի քարե ճարտարապետը» («Տեսիլք», էջ 134), միևնույն է, ասելիքը մնում է մարդկայինի հարթակում և չի մտնում զուտ ազգայինի արահետը: Շեղում ենթադրող կետում հայտնվում է ծրագրային, կրկնվող պատկերը՝ ընթերցողի միտքը առաջնորդելու ցանկալի խորքերը: Եվ սա այն դեպքերից է,երբ պատկերների կրկնվելը խոսում է ոչ թե հեղինակային թերացման կամ անհետևողականության, այլ կայուն և ձևավորված համոզմունքների մասին: Սեփական աշխարհընկալումը արտահայտող պատկեր- ընդհանրացումներն ամեն անգամ ծառայում են նոր ասելիքի, նոր գաղափարի և մոռացնել տալիս հարակրկնության դառնահամը:
Առհասարակ ժանրային եզակիությունը (խոհափիլիսոփայական պատմվածքներ) հատկապես երիտասարդ արձակագիրների շրջանում, ստիպել է տալիս ներողամիտ և ոչ խստապահանջ լինել թերությունների նկատմամբ, որոնցից առավել ցայտունին, այնուամենայնիվ, կուզեի անդրադառնալ, հեղինակի չհասկացված լինելու վախը երբեմն ստիպում է արդեն հայտնած միտքը բացատրել, պատճառաբանել, հիմնավորել: Մի բան. որ բացարձակապես անտեղի է, մղում է երկարաբանության, միևնույն մտքի վերաձևակերպումների և վնասում է պատմվածքի ռիթմին, գեղարվեստականությանը: Բերեմ միայն մեկ օրինակ՝ «Մի առավոտ» պատվածքում հերոսը գտնում է տատիկի պահած գիրքը, որտեղ գրված է նրա պատգամը. «ձագուկս երբ կգտնես այն, ինչ կկորցնես, կհիշես, որ կյանքը չեն կորցնում, կորցնում են կյանքում և կհիշես, որ կյանքում չեն գտնում, կյանքում տրվում է: Կհիշես այն ինչ աչքերիդ առաջ է, հիմա տեսնւում են լոկ մի անգամ սակայն աչքերում մնում է ընդմիշտ: Երբ կկորցնես և կգտնես, կհիշես, որ քեզ տրվել է տեսնել երկրորդ անգամ, կհիշես, որ քեզ տրվել է գնահատել առօրյայում չգնահատվածը» (էջ 129) և այլն: Այն, ինչ ասվելու էր, արդեն ասված է և ասված է շատ գեղեցիկ, տպավորիչ, ու միանգամայն ավելորդ են հերոսի հաջորդիվ շարադրվելիք մտորումները՝ «Հասկացա, որ եթե չենք ընկալում այն, ինչ ունենք, կորցնում ենք…» և այլն, և այլն: Տատիկի պատգամը բացատրության կարիք չունի, այն ինքնին հասկանալի է, և հերոսի շուրթերով վերարտադրելը նվազեցնում է տատիկի խոսքերի թողած տպավորությունը:
Անդրադառնալով լեզվին՝ ցանկանում եմ մեջ բերել Վահագն Մուղնեցյանի՝ գրքի նախաբանում արտահայտած կարծիքը. «Ընդգծված երևակայությամբ օժտված ստեղծագործողին կարող է խանգարել միայն լեզվական տկարությունը: Փառք Աստծո, Սիրանույշի պարագայում լեզուն մեծապես զորավիգ է…»: Համակարծիք լինելով վերը բերված տեսակետին, պիտի ավելացնեմ, որ սահուն, անբռնազբոս, գեղարվեստական լեզու ցուցաբերելով հանդերձ` հեղինակի կողմից չլուծված է մնում ոճական ես-ի խնդիրը, թերևս, մտածելու ձևի, վերլուծելու, արժևորելու, սկզբունքների, աշխարհընկալման ես-ը վաղ հասունանալով` չձևավորված է թողել ուրույն լեզվամտածողությունը, սեփական լեզվական արտահայտչամիջոցներ ստեղծելու գրողական բնածին և ոչ կեղծ պահանջը, որը Օհանյանի պատմվածքների լեզուն դարձնում է գրագետ. համակարգված, բայց այնուամենայնիվ անդեմ: Թեև, առաջին իսկ գրքով սեփական ոճական ես ստեղծելը շատ քչերին է հաջողվում: Հուսանք, Սիրանույշը հետագայում դա նույնպես կհաղթահարի, իսկ մեզ մնում է Վահագն Մուղնեցյանի կանխատեսում-ցանկությունը հնչեցնել իբրև բարեմավթանք. «Սիրանույշի ստեդծագործություններն անտարակույս կգտնեն իրենց ընթերցող-ճշմարիտ բարեկամներին, և կապրի գիրքը, կապրի…»:

Աղբյուր՝ Գրեթերթ, Աշուն-սեպտեմբեր 30, 2010, N3

Թողնել պատասխան

Your email address will not be published.