Վիկտոր Հովսեփյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՏԻՊԻՑ

Վիկտոր Հովսեփյան

Վիկտոր Հովսեփյան

*  *  *

                 Մահը ինքն է կարևորը:
Մեր ամեն ապրած,
մեր ամեն ապրած-տեսածների պես
մահն էլ կդառնա անիմաստ մի բան,
անիմաստ մի բան:

Կմնա սակայն,
կմնա սակայն, չգիտեմ ինչպես,
ամբողջ կյանքն ինքը վերհուշի նման,
վերհուշի նման:

Եղածի վերհուշ,
եղածի վերհուշ՝ հին շրջանակում,
բայց ո՞վ կկախի նկարն այդ, որտե՞ղ,
նկարն այդ որտե՞ղ:

Փակում ենք կյանքը,
փակում ենք կյանքը հանց գիրքն ենք փակում՝
եղած-չեղածին փակվող շիրմի պես,
փակվող շիրմի պես:

 

*  *  *

Մահացող գիշերվաս ու ծնվող օրվաս արանքում
կա մի ճեղք, կա մի ճեղք, կա մի ճեղք,
որի մեջ չեն մտնում
ոչ ունկեր, ոչ ռունգեր, ոչ մատներ, ոչ շուրթեր, ոչ աչքերն իմ…
Բույրի գույն եմ լսում այնտեղից,
համի ձայն եմ տեսնում ես այնտեղ,
համակում ես հավերժ առ այնտեղ,
այդ խորքը ինձնով է ասես զեղ,
որի մեջ սակայն չեն կարող մտնել
ճիգերն իմ՝ դառած սուր ասեղ:
Օ՜, այնտեղ իմ անցյալն է, սկիզբն իմ այնտեղ
վանդակված: Անհաս է նա ինձ, ես իրեն չգիտեմ,
ու հանկարծ նա երբ որ ուզեցավ, տրորում ամեն ճիգ,
խաղում է իմ ամեն ինչի հետ,
խաղացնում ինձ՝ որպես խամաճիկ:
Ու վերջում այդ ճեղքով ես պիտի անցնեմ ներս՝
մի գբում ոսկորներս թողած,
մահացող օրվաս ու ծնվող գիշերվաս արանքում
խաղում է նա հանկարծ՝ որպես մի անձև ուրվական
բուրմունքով տեսնելի ու համով լսելի,
ձայնով իր այլագույն, գույնով իր այլաձայն
ինձ իմ դեմ դարձնում է հանելուկ:
Ուզում եմ շարժվել, գնալ է սա, թե՞ գալ,
չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ…
Ու շարժման չկա ճար:

Փետրվար, 1995

 

ՈՂԲԵՐԳ

Պատկերացրեք,
այսքան հայելի նայելուց հետո,
այսքան լուսանկարվելուց հետո,
պատկերացրեք, ես իմ դեմքը լավ չեմ պատկերացնում
ու լավ չեմ հիշում,
պատկերացրեք:

Ամբողջը կարդացեք այստեղ

1 comment

  1. Վիկտոր… Իմ արյան,լեզվի և հավատի եղբայր,քանի տարի է մեզ հետ չես,բայց միշտ կաս քո ընկերների հոգում,քանի դեռ կա քո պոեզիան;Սամվել Պողոսյան;

Թողնել պատասխան

Your email address will not be published.