Գուրգեն Միքայելյան

Գուրգեն Միքայելյան

Գուրգեն Միքայելյան

Ծնվել է 1965 թվականին Օշական գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսա­րանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը:

Բանաստեղծությունների առաջին գիրքը «Եղիցի սեր կամ Երգող շատրվաններ»   տպագրվել է 1996 թվականին: Երկրորդը «Հորիզոնից այն կողմ»` 1998-ին:

Թատերգությունները տպագրվել են 2004 թվականին «Խաղում ենք բոլորս կամ Ներկայացում փլվող թատերաբեմի վրա»¦ վերնագրով:

Նրա ստեղծագործությունները հաճախ տպագրվել են պարբերական մամուլում, հրապարակվել գրական կայքերում:

Բազմաթիվ գործեր դեռևս անտիպ են:

2012 թվականին «Նոր ծիածան» հայ-հունական թատերախումբը Աթենքում բեմադրել է Գ. Միքայելյանի «Կատակերգություն երրորդ ուղեծրում» պիեսը:

Հեղինակի անձնական կայքի հասցեն է`  www.gurgenmikayelyan.info: