Գի դը Մոպասան | ԱՐԵՎԻՆ

Գի դը Մոպասան

Գի դը Մոպասան

(հատված)

Ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը

Նվիրվում է Պոլ Առնոյին

Այսքան կարճ կամ երկար կյանքը, հաճախ դառնում է անտանելի: Մշտապես նույնանման, այն անցնում է` հանգելով մահվան: Այն հնարավոր չէ ո՛չ կանգնեցնել, ո՛չ փոխել, ո՛չ էլ հասկանալ: Եվ հաճախ գլուխ բարձրացրած վրդովմունքը մեզ՝ մեր իսկ անզորության առաջ է կանգնեցնում: Ինչին էլ որ մենք չհավանտանք, ինչի մասին էլ որ մենք չմտածենք, ինչ էլ որ չփորձենք` մենք կհամանանք: Եվ թվում է, թե վաղն ենք մահանալու, դեռևս ոչինչ չիմանալով, զզվելով չնայած այն ամենից, ինչ մենք գիտենք: «Ամենի հավերժ թշվառության, մարդկային անզորության և գործողությունների  միօրինակության» զգացումից մենք մեզ ջնջված ենք զգում:

Արթնանում են, քայլում, հենվում պատուհանագոգին: Դիմացը` հայրը, մայրը և 4 երեխա նախաճաշում էին այնպես, ինչպես կնախաճաշեն վաղը: Ահա երեք տարի է տատիկը դեռ այստեղ է: Նա այլևս այստեղ չէ: Հայրը բավական փոխվել է` մեր հարևաններ լինելուց ի վեր: Նա դա չի նկատում. նա գոհ է և երջանիկ է թվում: Հիմա՛ր:

Նրանք խոսում են ամուսնությունից, հետո վախճանից, հետո իրենց նուրբ հավից, հետո իրենց անազնիվ սպասուհուց: Նրանք անհանգստանում են հազարավոր անօգուտ ու հիմար բաների համար: Հիմարնե՛ր:

Իրենց տունը, որտեղ նրանք ապրում են տասնութ տարուց ի վեր, ինձ մոտ նողկանք և վրդովմունք է առաջացնում: Դա է կյանքը: Չորս պատ, երկու դուռ, լուսամուտ, մահճակալ, աթոռներ, սեղան, ահա և ամբողջը: Բա՛նտ, բա՛նտ: Բոլոր բնակարանները, որտեղ վաղուց ապրում ենք` վերածվում են բանտի:

Փախչե՛լ, հեռանա՛լ: Փախչել ծանոթ վայրերից, մարդկանցից, միևնույն ժամին կրկնվող շարժումներից և հատկապես նույն մտքերից: Երբ հոգնած են, հոգնած առավոտից երեկո լացելուց, հոգնած`մեկ բաժակ ջուր խմելու համար վեր կենալու անզորությունից, հոգնած`զայրացնող ընկերների դեմքերը չափից դուրս հաճախ տեսնելուց և հոգնած` նողկալի ու դյուրագրգիռ հարևաններից, ծանոթ, միօրինակ բաներից` իր տնից, իր փողոցից, իր սպասուհուց, ով պատրաստվում է հարցնել. <Ի՞նչ է պարոնն այսօր ցանկանում ընթրիքին> և ով գնում է այդտեղից ամեն քայլից կախված, ոտնաթաթի զազրելի հարվածից, իր կեղտոտ շրջազգեստի ծայրերի քանդված թելերից, հոգնած` իր չափազանց հավատարիմ շնից,  պաստառների անփոփոխ լաքաներից, ճաշացանկի կարգավորումից, նույն անկողնում ննջելուց, յուրաքանչյուր օր կրկնվող ամեն շարժումից, հոգնած ինքն իրենից` իր ձայնից, անդադար կրկվող երևույթներից, իր սահմանափակ մտքերի շրջապտույտից, հոգնած` հայելում իր իսկ կերպարանքից` չսափրված, չսանրված դեմքից. պետք է հեռանալ, մուտք գործել դեպի նոր ու փոփոխվող կյանք:

Ճանապարհորդությունը դռան պես մի բան է, որով դուրս ենք գալիս հայտնի իրականությունից` թափանցելու համար երազ թվացող չուսումնասիրված իրականություն: Կայարան, նավահանգիստ, գնացք, որը սուզում և բաց է թողնում գոլորշու առաջին քուլաները:

Մի մեծ նավ է անցնում ամբարտակների միջով` դանդաղ, բայց անհամբերությունից շնչահեղձ է լինում և պատրաստվում փախչել հարավ, դեպի հորիզոն, դեպի նոր երկիր: Ո՞վ կարող է նայել այս ամենին առանց սիրտի թրթիռի, առանց երկարատև ճամփորդության ցանկությունից հոգում առաջացող դողէրոցքի: Միշտ երազում են նախըտնրելի երկրի մասին. մեկը` Շվեդիայի, մյուսը` Հնդկաստանի, այս մեկը` Հունաստանի, այն մեկը` Ճապոնիայի: Ինձ գրավում են Աֆրիկայի ափերը մի իշխող պահանջի շնորհիվ`անհայտ անապատի նկատմամբ տածած կարոտով, ինչպես մի ծնվող կրքի կանխազգացմամբ:

Հեռացա Փարիզից 1881թ. հուլիսի 6-ին: Ցանկանում էի տեսնել այդ արևով լի երկիրը և ամառով լի ավազը` կատաղած լույսից կուրացած ծանր տաքության ներքո:

Անապատի կեսօրը ցիրուցան է անում ծովով մեկ անշարժ և անսահման ավազները, որն ինձ ստիպում է թողնել տիկին Դեշոլիերի գովերգած Սենի ծաղկառատ ափերը և առավոտյան թարմացնող ցնցուղը, կանաչ ծառերի ստվերը` անցկացնելու համար այրող միայնությունը:

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.