Արա Ալոյան

Արա Ալոյան

Արա Ալոյան

Երաժիշտ, մանկավարժ, լրագրող, բանաստեղծ, արձակագիր
Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ-տնօրենի օգնական, գեղարվեստական ղեկավար:
armsport.am կայք միջազգային լուրերի թարգմանիչ, թողարկող-սրբագրիչ, պատասխանատու խմբագիր:
Հայաստանի Գրողների Միության Գեղարքունիքի մարզային կառույցի անդամ:
Արա Ռուդիկի Ալոյանը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 19-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:
1982-85 թթ. ընտանիքի հետ բնակվել է Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունում:
1988-1998 թթ. սովորել է Վարդենիսի Է. Պողոսյանի անվան հանրակրթական դպրոցում:
1990 1995 թթ. ուսանել է Վարդենիսի թիվ մեկ Գեղարվեստական դպրոցում՝ ուսումնասիրելով նկարչություն և քանդակագործություն։
1991-1996 թթ. սովորել է Վարդենիսի թիվ մեկ Երաժշտական դպրոցի դուդուկի բաժնում:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա, որն ավարտել է 2003 թվականին:
1999 թ. մասնակցել է Ամերիկայի Հայկական Համագումարի Հայստանյան ՀԿ կենտրոնի դասընթացներին:
1992 թվականից ի վեր հյուրընկալվել է Հանրային ռադիոյի տարբեր մշակութային հաղորդաշարերում, ներկայացել դուդուկի կատարումներով և հեղինակային բանաստեղծություններով։
2003թ. տպագրել է «Լույս դառնալուց առաջ» բանաստեղծական ժողովածուն:
Նրա բանաստեղծությունները զետեղվել են Կանչի, «Հույս, հավատ, Սեր» մատենաշարի համանուն ժողովածուում, «Ժամանակակից ուսանողական պոեզիա» հավաքածուում:
1998-2000 թթ. թղթակցել է «Կանչ» մանկապատանեկան շաբաթաթերթին:
1998-2009 թթ. Աշխատել է YMCA միջազգային ՀԿ-ի Վարդենիսի ընկերակցությունում, պաշտոնավարել` որպես Ծրագրերի Տնօրեն:
1999-2001 թթ. Վարդենիսի Երաժշտական Դպրոցում աշխատել է` որպես դուդուկի դասատու:
2005 -2006 թթ. եղել է Վարդենիսի Պետական Քոլեջի դասախոս, Ընդհանուր հարցերով Տնօրենի օգնական:
2001-2004 թթ.` YMCA Հայաստանի Ազգային Միության Թենսինգ (պատանեկան-երիտասարդական միջազգային ծրագիր) հանձնաժողովի նախագահ:
2005-2007 թթ. եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Հասարակական Կազմակերպությունների մարզային խորհրդի անդամ: ՀՀ Գեղարքունիքի մարզի Աղքատության հաղթահարման Ռազմավարական Պլանի մշակման, Համայնքային Զարգացման Աշխատանքային հանձնաժողովի փորձագետ:
2003- 2009 թթ.` Սոթքի հանրակրթական Դպրոցի Երաժշտության, Անգլերենի դասատու:
2004-2007 թթ.` Սոթքի Դպրոցի Կառավարման Խորհրդի Նախագահ:
2008-2009թթ.` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության միջազգային լուրերի թարգմանիչ, լրագրող:
2009 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր` Ռուսական «Սիթի Քոնսալթ» ապահովագրական գործակալության Հայաստանյան ներկայացուցչության բաժնի ղեկավար:
2010 թ.մարտ-օգոստոս` TV -5 Հեռուստաընկերության միջազգային լուրերի թարգմանիչ-լրագրող:
2010 թ. օգոստոս-2011 թ. Մարտ` «Գործք» իրավատեղեկատվական ամսագրի խմբագիր:
2011թ. ` «Tert.am» լրատվական կայքի լրագրող:
2011-2012 թ.` ԱԹԻՎԻ-Փաստ լրատվական-վերլուծական, խմբագրի օգնական, լրագրող:
2012 թ. փետրվարից մինչև 2012 թ. Հունիս` «Պանորամա» լրատվական կայքի լրագրող:
2012 թ. ` Արմենիա ԹԻՎԻ`«Կենդանի Մատյան» հաղորդման սցենարիստ, «Հայացք Ներսից» հաղորդման խմբագիր:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

1993 թ. «Շնորհալիներ 93» Հայաստան համահայկական հիմնադրամի հանրապետական մրցույթ-փառատոնում գլխավոր մրցանակ` 12-18 տարեկան դուդուկահարների միջև:
1996 թ. ՀՀ Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Իմ անկախ հայաստանը 5 տարեկան է» թեմայով մշակութային փառատոնի շրջանակում դուդուկահարների միջև մրցույթում` առաջին մրցանակ:
1996 թ. Հայաստանի անկախության օրվան նվիրված շարադրությունների համապետական դպրոցական օլիմպիադայում`հատուկ մրցանակ:
1997 թ. Տարվա Բանաստեղծ, Կանչ:
1998 թ. Ռուբեն Սևակի անվան գրական ամենամյա մրցանակ, մրցատյանի նախագահ՝ Ալեքսանդր Թոփչյան:
2001 թ. Ուսանող բանաստեղծ. հատուկ մրցանակ:
2001 թ. Բազե համահայկական երիտասարդական հավաք. բազե երգիչ:
2003 թ. Բազե համահայկական երիտասարդական հավաք. բազե պոետ գլխավոր մրցանակ:
2013 թ. «Գրիր» գրական մրցույթի շրջանակում «Մորեմերկացար…» բանաստեղծությամբ հաղթող է ճանաչվել լավագույն բանաստեղծություն անվանակարգում:

2003 տպագրվել է «Լույս դառնալուց առաջ» բանաստեղծությունների ժողովածուն, տարբեր տարիների բանաստեղծություններս զետեղվել են տարբեր ալմանախներում, ինչպես նաև տպագրվել եմ «Կանչ», «Գարուն», «Գրական Թերթ», »Հայաստան», «Գրեթերթ», «ԱՆդին»,.,«Գրանիշ» գրական, հանրապետական մամուլում և այլ պարբերականներում
Հանդես է եկել նաև հրապարակախոսություններով, գրաքննական ակնարկներով, մասնավորապես`Լևոն Խեչոյանի «Սև գիրք, Ծանր բզեզ» և Վահան Թամարյանի «Շրջանագիծ» ժողովածուների վերաբերյալ: