Անուշ Ասլիբեկյան | ՄԵՐՍԵԴԵՍ

Անուշ Ասլիբեկյան

Անուշ Ասլիբեկյան

Երբ Մեր­սե­դեսն ար­ցունքն աչ­քե­րին, քրո­ջը բազ­մա­թիվ խոր­հուրդ­ներ տա­լով՝ ուղեկցեց դե­պի շո­գե­նավ, այն­պես էր հա­լու­մաշ լի­նում, ասես Զա­րու­հուն աք­սո­րում են կամ տա­նում են բանտ: Օդա­յին համ­բույր­ներ փո­խա­նա­կե­լուց հե­տո Մեր­սե­դե­սը մեկ ան­գամ էլ հիշ­եց­րեց քրո­ջը` գրե­թե բղա­վե­լով, որ լսի աղ­մու­կի մի­ջից. «Տղայ, կամ աղ­ջիկ քույ­րիկս, չմոռ­նա­ա­ա­ա­ա­ա­աս….կա­ղա­չեմ, չո­ճու­խին մա­սին ան­պայ­ման մե­զի լուր կ’ու­տաս»:

Նավն ար­դեն չա­րա­գուշ­ակ սու­լում էր, Զա­րու­հին ոչինչ չլ­սեց, բայց մի վեր­ջին ան­գամ թաշ­կի­նա­կը թա­փա­հա­րեց օդում: Նա, հա­կա­ռակ քրո­ջը, ժպ­տում էր, բարձր տրամադ­րու­թյուն ու­ներ: Վեր­ջա­պես մեկ­նում էր հայ­րե­նիք` պա­պե­րի նվի­րա­կան հողը, ու լու­սե­ղեն ապա­գա էր հյու­սում նաև Մեր­սե­դե­սի հա­մար, ում, հաս­տատ որոշ­ել էր` Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նում մի փոքր հաս­տատ­վե­լուց հե­տո, կան­չե­լու էր իր մոտ: Ճիշտ է, Հու­նաս­տա­նը սի­րում էր իբրև ծնն­դա­վայր, բայց վս­տահ էր, որ ՙմայր՚ հայ­րե­նի­քի օդն ավե­ի անուշ է, ջուրն` ավե­լի կե­նա­րար, բերքն` ավե­լի արևոտ:

Գրե­թե իրեր չու­ներ Զա­րու­հին, մի­այն մի ճամպ­րուկ` դեր­ձա­կին անհ­րա­ժեշտ բո­լոր պա­րա­գա­նե­րով, քրոջ լու­սան­կա­րը, որ կա­րոտն այդ­պես առ­նի, հու­նա­կան նարին­ջի ամե­նահ­յու­թեղ տե­սա­կի ու ձի­թե­նու պտղի մի քա­նի կո­րիզ, որ Հայաստանում փոր­ձի աճեց­նել: Մտա­ծել էր, որ երբ քույրն էլ գա, Սա­լո­նի­կի համն ու հո­տը այդ պտուղներից կառ­նեն: Այդ­պես էր որոշ­ել, քա­նի որ գի­տեր քրոջ չհարմարվող բնավորու­թյու­նը: Այո, եր­կուսն էլ մե­ծա­ցել էին Ավետ­յաց երկ­րի մա­սին լու­սե­ղեն պատմու­թյուն­նե­րով, դեռ ման­կուց նրանց սիր­տը բա­բա­խել էր ծնող­նե­րի պատ­մած փա­ռա­հեղ Արա­րա­տի տե­սիլ­քից մի­այն, բայց այն տես­նե­լու ցան­կու­թյու­նը Զա­րու­հու մեջ գնա­լով աճել էր, իսկ իրա­տես Մեր­սե­դե­սը միշտ էլ վա­խե­ցել էր այն­պես հե­ռու ու ան­հաս­կա­նա­լի թվա­ցող իր հայ­րե­նի­քից: Միշտ ինչ­-որ տա­րօ­րի­նակ սար­սուռ էր անցել մարմ­նով, երբ պատ­կե­րաց­րել էր Նո­յի ապաս­տան ահ­ռե­լի սառ­ցա­պատ լեռը: Հա­վա­նա­բար պատճառն այն էր, որ Մեր­սե­դե­սը զգա­լի­ո­րեն մեծ էր քրո­ջից ու շատ ավե­լի եր­կար էր կապ­վել հու­նա­կան հո­ղին, կամ նրա նս­տա­կյաց, ծանր բնավորությունն էր պատ­ճա­ռը. չէր սի­րում փոր­ձա­րա­րու­թյան են­թար­կել իր կյան­քը:

Օրե­ցօր ծաղ­կող Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նի մա­սին լու­րե­րը ամեն օր սողոսկում էին Սա­լո­նի­կի իրենց բնա­կա­րան, թե­րա­հա­վա­տու­թյուն առա­ջաց­նում Մերսե­դե­սի հո­գում, բոր­բո­քում Զա­րու­հու կա­րոտն ու տեն­չը: Կո­մու­նիստ ագիտատոր­նե­րը պատ­մել էին, որ հացն ու մեղրն անվ­ճար է, իսկ առու­նե­րով կաթ է հո­սում հայ­րե­նի­քում: Քույ­րե­րը նույ­նիսկ հարց չէ­ին տվել իրենց, թե այդ ինչ­պե՞ս էր, որ ետ­պա­տե­րազմ­յան տարիներին այդ­պես ծաղ­կուն էր հայ­րե­նի­քը, մինչ­դեռ պատերազ­մի ստ­վե­րը դեռ թափա­ռում էր ան­գամ Հու­նաս­տա­նում ու ծնն­դա­վայր Սալո­նի­կում:

Մի օր էլ Զա­րու­հին չդի­մա­ցավ, հայ­կա­կան գե­նը ուռ­եց երակ­նե­րում, պայ­թեց, ու դրա ման­րա­գույն մաս­նիկ­նե­րը թա­փան­ցե­ցին ու­ղե­ղի, հո­գու, խղ­ճի, երևակայության, գիտակ­ցու­թյան, են­թա­գի­տակ­ցու­թյան ամե­նա­հե­ռա­վոր անկ­յուն­նե­րը: Հա­վաք­վեց ու քա­ռա­սու­նութ թվին մի խումբ ներ­գաղ­թյալ­նե­րի հետ եկավ Հա­յաս­տան: Քա­նի որ լուրեր էին հա­սել, որ նա­մակ­նե­րի բո­վան­դա­կու­թյուն­նե­րը ստուգ­վում էին, զգուշ­ա­վոր Մեր­սե­դեսն ու քույ­րը պա­յ­մա­նա­կան նշան որոշ­ե­ցին իրենց հա­մար. մի որոշ ժամանակ ապ­րե­լուց հե­տո Զա­րու­հին նա­մակ էր գրե­լու քրո­ջը, որ­տեղ պի­տի նրան տե­ղե­կաց­ներ` արդ­յոք ար­ժե՞ գալ Հա­յաս­տան, թե՞ ոչ: Լավ լի­նե­լու պարագայում Զարու­հին նա­մա­կում գրե­լու էր, իբրև իրենց ազ­գա­կա­նու­հին տղա զավակ ու­նե­ցավ, վա­տի դեպ­քում` աղ­ջիկ: Ահա սա էր հիշ­եց­նում մի վեր­ջին ան­գամ Մեր­սե­դե­սը, սիր­տը մղկ­տում էր քրո­ջը ճա­նա­պար­հե­լիս: Զայ­րա­նում էր, իրեն­-ի­րեն տա­լիս ու առ­նում, վեր­հիշ­ում էր փոքր քրոջ հա­մառ, բո­ցա­վառ­վող բնա­վո­րու­թյու­նը ման­կուց, որն այդպես էլ ոչ ոք չկա­րո­ղա­ցավ շտ­կել: Ու այ­սօր ահա արդ­յուն­քը, այ­սօր, երբ էլ ոչ ոք չի մնա­ցել հա­րա­զատ­նե­րից, այլ` եր­կու քույր, ով­քեր ապ­րում էին իրար հա­մար, իրարով:

Մեր­սե­դեսն այդ­պես էլ իր փակ, չհաշտ­վող բնա­վո­րու­թյան պատ­ճա­ռով չէր ամուսնացել, բայց հույս ու­ներ, որ կեն­սա­խինդ Զա­րու­հին պի­տի ամուս­նա­նար, ու զար­միկ-­զար­մու­հի­ներ պարգևեր իրեն: Իսկ Զա­րու­հին փշ­րեց քրոջ երա­զանք­նե­րը, թեև այդ­պես մի­այն Մեր­սե­դեսն էր կար­ծում: Զա­րու­հին խոս­տա­ցել էր, որ նրանց անպայ­ման կտես­նի քույ­րը` իրենց հայ­րե­նի­քում ծն­ված, հա­յաս­տան­ցի տղա­մար­դու դաս­տի­ա­րա­կու­թյամբ մե­ծա­ցած:

Փո­թի նա­վա­հանգս­տում Զա­րու­հին դեռևս չէր զգում Հա­յաս­տա­նից փչող ցուրտ քամի­նե­րը, իսկ երբ նստեց Վրաս­տան-­Հա­յաս­տան գնաց­քը, թերևս մի փոքր սկ­սեց ան­հար­մա­րու­թյուն զգալ: Գնաց­քում աղմ­կոտ խառ­նամ­բոխ էր հա­վաք­ված, իսկ նստա­տե­ղե­րը, մեղմ ասած, այն­քան էլ նո­րոգ չէ­ին: Բայց լա­վա­տես ու եր­ջա­նիկ Զարու­հին այդ ամենն ան­տե­սում էր, նա կա­րո­տա­կեզ հա­յաց­քը պա­տու­հա­նին գամած սպա­սում էր, թե երբ էին վեր­ջա­նա­լու վրա­ցա­կան բնա­պատ­կեր­ներն ու սկսելու հայ­րե­նի երկ­րի­նը: Թեև այն­քան էլ հեշտ չէր տար­բե­րել նույն տարածաշրջանում գտն­վող այս եր­կու երկ­րի հա­մայ­նա­պատ­կեր­նե­րը, բայց Զարուհին վս­տահ էր, որ ին­քը կզ­գա, ան­պայ­ման կզ­գա տար­բե­րու­թյու­նը, որ օդը կփո­խի իր բույ­րերն ու եր­կինքն` իր լա­զու­րը:

Այս մտ­քե­րով տար­ված օրի­որ­դը քուն մտավ չոր ու կո­պիտ նս­տա­րա­նին, առավոտյան արթ­նա­ցավ շչա­կի աղ­մու­կից, իրա­րան­ցու­մից, մարդ­կանց խոսակցություն­նե­րից: Գնաց­քը կանգ առավ հեր­թա­կան կան­գա­ռում, որը Զա­րու­հու հա­մար վեր­ջինն էր: Նա ձեռքն առավ փոք­րիկ կաշ­վե ճամպ­րու­կը, պատ­րաս­տեց պաս­տա­ռը, որի վրա մեծ-­մեծ տա­ռե­րով գր­ված էր` օրի­որդ Զա­րու­հի, որ­պես­զի իրեն դի­մա­վո­րե­լու եկած հե­ռա­վոր, ան­ծա­նոթ ազ­գա­կան­նե­րը ճա­նա­չե­ին իրեն:

Լե­նի­նա­կան: Կա­յա­րան: Թշ­վա­ռու­թյան հոտ, թա­փա­ռող սո­ված շներ, աղ­քա­տիկ հագն­ված, բայց զվարթ մար­դիկ: Աղ­մուկ­-ա­ղա­ղակ, առևտուր, ամե­նու­րեք շր­ջում էր աղ­քա­տու­թյան ուր­վա­կա­նը: Ասես սա­ռը ջուր լց­վեց Զա­րու­հու գլ­խին այս տեսարանից. նա այս­պե’ս չէր պատ­կե­րաց­րել հայ­րե­նի­քի հետ առա­ջին հան­դի­պու­մը: Մի պահ իրեն կորց­րած, անո­րոշ­ու­թյու­նից գամ­վեց տե­ղում: Աջ ու ձա­խից ինչ­-որ բան վա­ճա­ռող մարդ­կանց ձայ­նե­րից մի­այն մե­կը որ­սաց. լայ­նաժ­պիտ տղա­մար­դը բղավում էր` քյալ­լա, քյալ­լա, ու Զա­րու­հին մի­ան­գա­մից չհաս­կա­ցավ` ինչ է ասում: Հետո նկա­տեց մարդ­կանց ամ­բոխ, ով­քեր խե­լա­կո­րույս վա­զե­ցին դե­պի տղա­մար­դը` կարծես ոս­կի էր բա­ժա­նում: Զա­րու­հին տե­սավ, թե ինչ­պես էին մար­դիկ իրար հրմշտում, բարձր-­բարձր բղա­վում, հայ­հո­յում, ըն­թաց­քում հասց­նում էին նաև հումորներ անել, քահ-­քահ ծի­ծա­ղել: Հե­տո հե­ռա­նում էին հեր­թից` ցանց­կեն տոպրակի մեջ ինչ­-որ անճոռնի իր: Իսկ երբ նրան­ցից մի քա­նիսն ան­ցան իր կող­քով, Զա­րու­հին զար­հու­րան­քով տե­սավ, որ տոպ­րա­կի մի­ջից իրեն նա­յո­ղը ար­նա­հո­սող անա­սու­նի գլուխ էր` դուրս ըն­կած աչ­քե­րով ու լեզ­վով, որի շուրջ գա­զա­զած, մեծ ճան­ճեր էին բզ­զում: Բայց ավե­լի մեծ եղավ Զա­րու­հու սար­սա­փը, երբ իրեն մո­տե­ցող ժպ­տե­րես երիտասարդ զույ­գը, որը նույն­պես պոկ­վել էր հեր­թից` պա­տե­րազ­մում հաղթանա­կած ու ավա­րը ձեռ­քին, հան­կարծ իրեն դի­մեց. “Օրի­որդ Զա­րու­հի՞, Սալոնի­կից՞, մենք ենք` Սե­րոժն ու Օֆի­կը, չե՞ք ճան­չնա: Նե­րող կեղ­նիք, քյալ­լա կառնե­ինք, էդոր հմար քիչմ ուշ­ա­ցանք: Վերջ, ան պր­ձանք, տուն բդի էր­թանք: Էսօր դուն մեր ղո­նախն ես, մեր գլխ­նե­րու վրա տեղ ու­նիս”:

Զա­րու­հու աչ­քե­րի առաջ աշ­խար­հը պտտ­վեց, պտտ­վեց, փուլ եկավ: Նա լսեց դաշտում մորթ­վող անա­սուն­նե­րի բա­ռա­չը, ոտ­քե­րի տա­կով ար­յան գե­տեր հո­սե­ցին: Ճի­չեր, մղ­ձա­վանջ… ծի­ծա­ղա­ցող տղա­մար­դու ձեռ­քի ահ­ռե­լի պսպ­ղուն կա­ցի­նը իջնում է անա­սու­նի վզին, այն­տե­ղից ար­յուն է ցայ­տում, լց­վում դահ­ճի թևքե­րին: Նա թևով սր­բում է արևից խանձ­ված ճա­կա­տը, ու ար­յան շի­թե­րը, քս­վե­լով ճա­կա­տին, հոսում են քթով վար: Իսկ տղա­մար­դը ժպ­տում է` փայ­լեց­նե­լով ան­հաս­կա­նա­լի, ոսկեգույն շո­ղար­ձա­կող ատամները` շա­րու­նա­կե­լով բղա­վել` քյալ­լա, քյալ­լա­ա­ա­ա… Ուշ­ա­թափ Զա­րու­հին ըն­կավ ու­ղիղ մո­տե­ցող ազ­գա­կան­նե­րի գիր­կը: Սթափ­վեց ճանա­պար­հին, ֆայ­տո­նի մեջ, սա­ռը ջրի կա­թիլ­նե­րից ու Օֆի­կի աղա­ղա­կից.

— Զարթ­նավ, զարթ­նավ, աբ­րիս, օրի­որդ Զա­րու­հի, աբ­րիս: Ի՞նչխ ես, լա՞վ ես, քուրս: Խեղջ ախ­չի­կը վայ­թե էդ ճամ­փից էր դի­վո­դե: Յա­վաշ, հա­սնինք տուն, աշե թե քե­զի ինչ բդի հյու­րա­սի­րենք: Դուն հաս­տատ քու Հու­նաս­տա­նում էդո­րից կե­րած չես էղնի:Դե քիչմ քեզի հավաքե, Հայրենիք ես էգել, քուրս, ուրախացի:

Երբ տուն հա­սան, Զա­րու­հուն այլևս ոչինչ չէր հե­տաքրք­րում, նա գու­նատ էր, վախեցած ու քնել էր ու­զում: Բա­կում նրան դի­մա­վո­րե­ցին երեք մեծ շնե­րը, տա­նը` մի խումբ աղմ­կոտ երե­խա­ներ: Զա­րու­հին փոր­ձեց կռա­հել. “Վս­տահ, որ երեք գամփռներին կե­րակ­րե­լու հա­մար էին գնել այդ քյալ­լա կոչ­վա­ծը”: Այս միտ­քը նրան բա­վա­կան հանգս­տաց­րեց, իսկ երկ­րորդ բա­նը, որ նա վճ­ռել էր, մի­ան­գա­մից նա­մակ գրել քրո­ջը` հետևյալ բո­վան­դա­կու­թյամբ. “Դեռ չէ ծնած, բայց հա­վա­նա­բար` աղ­ջիկ կըլ­լայ”: Նման մտո­րում­նե­րով նա քուն մտավ, իսկ ժա­մեր անց արթ­նա­ցավ մի փոքր խա­ղաղ­ված, քրո­ջը նա­մակ գրե­լու որոշ­ու­մը գլ­խից գցած: Դան­դաղ մո­տե­ցավ դռա­նը, ու սր­տա­բաց Օֆի­կը ժպ­տա­լով վա­զեց ըն­դա­ռաջ.

— Օրի­որդ Զա­րու­հի, զարթ­նա՞ր: Լավ դինջ­ցա՞ր, մա­դաղ քե­զի: Հմի բ­դի ճաշ­ենք, ձեր պատ­վին տնական ամե­նա­հա­մով ճաշն ենք էփել, սաղս իշ­տայ­ներս պա­յած քե­զի կսպա­սենք: Դե քե­լե, քե­լե եր­թանք:

Երբ Զա­րու­հին մտավ ճաշ­ա­սեն­յակ, տե­սավ բա­րիք­նե­րով բեռն­ված սե­ղանն, ու ախոր­ժա­կը բաց­վեց: Երե­խա­նե­րը սեն­յա­կում վազվ­զում էին, աղմ­կում ան­հոգ: Ավագնե­րը, այդ թվում նաև մի քա­նի հարևան, Զա­րու­հուն վա­ղե­մի բա­րե­կամ­նե­րի պես ող­ջու­նե­լով` մո­տե­ցան սե­ղա­նին: Հե­տո հայտն­վեց Սե­րո­ժը` ձեռ­քին ահ­ռե­լի մատու­ցա­րան, որի վրա Զա­րու­հին տե­սավ կա­յա­րա­նից գն­ված կովի գլու­խը` դուրս ըն­կած աչ­քե­րով ու լեզ­վով, գո­լոր­շին վրա­յից քու­լա-­քու­լա բարձ­րա­ցող: Երբ Սե­րո­ժը մա­տու­ցա­րա­նը հան­դի­սա­վո­րու­թյամբ դրեց սե­ղա­նին, կինն ար­դեն նրան էր սպա­սում` մի ձեռ­քում դա­նակ, իսկ մյու­սում կա­ցին: Նույն այն ար­յու­նոտ ու շողշողացող կա­ցի­նը, որ երա­զում էր տե­սել օրի­որ­դը:

Զա­րու­հուն թվաց, թե նո­րից երա­զում է, բայց ականջ ծա­կող ճի­չե­րով դե­պի սե­ղա­նը վա­զող երե­խա­նե­րի խե­լա­հեղ խում­բը նրան ստի­պեց հաս­կա­նալ, որ այդ ամե­նը տե­ղի է ու­նե­նում արթմ­նի: Երեխանե­րը վրա տվե­ցին կերա­կու­րին սո­վից փա­խած­նե­րի պես: Հե­տո սկ­սե­ցին իրար այն­պես հրմշ­տել, ինչպես առա­վոտ­յան` կա­յա­րա­նում հեր­թի մեջ կանգ­նած մար­դիկ: Նրանք հարձակվեցին խեղճ անա­սու­նի վրա` մե­կը պո­կե­լով լեզուն, մյու­սը մատ­նե­րը մխրճելով աչ­քե­րը հա­նեց, իսկ հարևանու­հին նրանց մի կողմ հրե­լով, կառ­չեց այտերից ու տա­սը մատն այն­տեղ խրե­լով` մեր­կաց­րեց կեն­դա­նու այտոսկ­րը: Երբ հաշ­ված րո­պե­նե­րի ըն­թաց­քում մաք­րա­զարդ­ված գան­գը սկ­սեց շողշո­ղալ, Սե­րո­ժը կնո­ջից վերց­րեց կա­ցինն ու տուր թե կտաս` մեջ­տե­ղից ճեղ­քեց կեն­դա­նու գանգոսկրը: Մա­սե­րի բա­ժան­ված, ջախ­ջախ­ված ոս­կոր­նե­րի արան­քից փայ­լա­տա­կեց կեն­դա­նու ու­ղե­ղը: Հի­մա էլ ոհ­մա­կը վրա տվեց լպր­ծուն ու զազ­րե­լի այդ զանգ­վա­ծին` ո’վ գդա­լով, ո’վ մատ­նե­րով պո­կո­տե­լով դրա­նից: Ու­ղե­ղի դե­ղին յուղը ծո­րաց դե­պի ար­մունկ­նե­րը, թափ­վեց շո­րե­րին ու հա­տա­կին: Գրգռ­ված ախորժակ­նե­րից խե­լա­կո­րույս տան­տե­րե­րը, ու­ղե­ղը ծա­մե­լով ու լպս­տե­լով մատ­նե­րը, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հասց­նում էին բղա­վել. “Օրի­որդ Զա­րու­հի, քա կդորմ փորցե, էն­բես հա­մով է օր մադ­ներդ էլ հե­դը կու­դես”:

Զա­րու­հուն թվաց, թե ներ­կա է ինչ­-որ հե­թա­նո­սա­կան ծե­սի, բա­քոս­յան խրախ­ճան­քի, որի ժա­մա­նակ հոշ­ոտ­վում էր Քա­վու­թյան Նո­խա­զը: Այս բար­բա­րոս տե­սա­րա­նից գրեթե ուշ­ա­թափ աղ­ջի­կը օրձկ­տաց ու հա­զիվ իրեն դուրս նե­տեց, որ չա­պա­կա­նի օրն ու տրա­մադ­րու­թյու­նը: Ար­հա­վիրք էր թե աշ­խար­հի վեր­ջը, նա չհաս­կա­ցավ, բայց ամբողջ օրը փակ­վեց սեն­յա­կում ու լաց եղավ մինչև լու­սա­բաց: Նա­խա­մար­դու բնազդով, գայ­լի ախոր­ժա­կով մարդ­կանց այս բար­բա­րոս արա­րո­ղա­կար­գը մինչև կյան­քի վեր­ջը չի լքի Զա­րու­հուն: Նա դեռ հա­ճախ կհիշ­ի այս տե­սա­րա­նը, երբ հայրենի­քում դժ­վա­րու­թյուն­նե­րի կհան­դի­պի ու հենց այս հիշ­ո­ղու­թյան շնոր­հիվ կհաղթա­հա­րի ամեն ինչ: Ու­ժեղ ու չհու­սա­հատ­վող օրի­որ­դը վս­տահ էր, որ եթե այս օրը նա մար­սեց, ապա այլևս ոչ մի բան չի կա­րող նրան հի­աս­թա­փեց­նել կամ կոտ­րել հայ­րե­նի­քում:

Հա­ջորդ օրը, Երևան մեկ­նող գնաց­քում, նա ջա­նում էր մո­ռա­նալ անց­յալ օր­վա սահմռ­կե­ցու­ցիչ իրա­դար­ձու­թյուն­նե­րի շար­քը, սա­կայն մտ­քում ան­վերջ կրկ­նում էր. “Աղ­ջիկ է, քույ­րիկս, Մեր­սե­դես, աղ­ջիկ է”:

Երևանում նրան դի­մա­վոր­ող հե­ռա­վոր ազ­գա­կան­նե­րի ճաշ­ի առա­ջարկ­նե­րը նա միանգա­մից մեր­ժեց: Որոշ ժա­մա­նակ ապաս­տան­վեց նրան­ցից մե­կի մոտ` կիսաքաղց, հաց և թեյ համ­տե­սե­լով, մինչև կլուծ­վեր ժա­մա­նա­կա­վոր կե­ցու­թյան հարցը: Սա­կայն առա­ջին իսկ վայրկ­յան­նե­րից հայ­րե­նի­քում կոփ­ված Զա­րու­հին զարմա­նա­լի կամք ու ճարպ­կու­թյուն ցու­ցա­բե­րեց հե­տա­գա օրե­րին: Նա այն­քան աչքա­բաց գտն­վեց, որ կա­րո­ղա­ցավ խու­սա­նա­վել Ար­թիկ ճա­նա­պարհ­վող հայրենադարձ­նե­րի ցու­ցա­կում հայտն­վե­լուց, ապա նաև կա­րո­ղա­ցավ մի փոք­րիկ կարի ար­հես­տա­նոց բա­ցել ու­ղիղ քա­ղա­քի կենտ­րո­նում, Մոս­կով­յան կոչ­վող փո­ղո­ցի վրա, որ­տեղ նրա գոր­ծերն ուղ­ղա­կի սկ­սե­ցին ծաղ­կել:

Հու­նաս­տա­նից իր հետ վերց­րած կա­նա­ցի հա­գուս­տի նոր ֆա­սոն­նե­րը շատ շու­տով գտան իրենց հաս­ցե­ա­տե­րե­րին: Քա­ղա­քի բո­լոր պչ­րու­հի­նե­րը, այդ թվում պաշ­տոն­յա կու­սակ­ցա­կան­նե­րի պճ­նա­մոլ կա­նայք ու սի­րու­հի­նե­րը, մե­կը մյու­սին տեղ­յակ պահելով, սկ­սե­ցին հագն­վել օրի­որդ Զա­րու­հու մոտ: Հու­նաս­տա­նից եկած ախպար Զա­րու­հու համ­բա­վը ան­հանգս­տաց­րել էր նրանց: Զա­րու­հին էլ օր ու գիշ­եր գծում, մոդե­լա­վո­րում ու կա­նանց էր մա­տու­ցում ծնկ­նե­րը ծած­կող կի­սաշր­ջազ­գեստ­ներ, մեծ-­մեծ գր­պան­նե­րով ու կո­ճակ­նե­րով զար­դար­ված, վերևից ներքև լա­յնա­ցող թիկնոց­ներ, արևապաշտ­պան մո­դա­յիկ գլ­խարկ­ներ:

Հա­րուստ հա­ճա­խոր­դու­հի­նե­րի մի­ջո­ցով ձեռք բեր­ված կլո­րիկ գու­մա­րով ու նրանց ամու­սին­նե­րի կա­պե­րի շնոր­հիվ` Զա­րու­հին նաև խու­սա­փեց մյուս հայ­րե­նա­դարձ­նե­րի պես Զեյ­թուն թա­ղա­մա­սում բնա­կա­րան ստա­նա­լուց: Նա ձեռք բե­րեց մի կար­գին հողակ­տոր նույն այն վայ­րում, որ­տեղ իր կա­րի ար­հես­տա­նոցն էր: Բայց Զա­րու­հին չէր դան­դա­ղեց­նում իր աշ­խա­տան­քա­յին ան­մարդ­կա­յին ռիթ­մը, դեռ այն­տեղ պետք է տուն կա­ռու­ցեր: Այս ըն­թաց­քում նա քրո­ջը լա­վա­տեսա­կան նա­մակ­ներ էր գրում պար­բե­րա­բար, պատ­մում հայ­րե­նի­քից, հարևան­նե­րից, տե­ղի սո­վո­րու­թյուն­նե­րից, բար­քե­րից, կար­գե­րից, իր գոր­ծե­րից, բայց ոչ մի ան­գամ չէր ակ­նար­կում քրոջ գա­լու մա­սին, ասենք` նս­տակ­յաց Մեր­սե­դեսն իս­կի չէր էլ տեն­չում նման բան: Նա­մակ­նե­րից մե­կում Զա­րու­հին քրո­ջը պատ­մեց, որ Սա­լո­նի­կից տա­րած նա­րին­ջի սեր­մե­րը շյու­ղեր տվե­ցին, բայց այդ­պես էլ ծառ չդար­ձան, իսկ ձի­թե­նու շի­վերն առ­հա­սա­րակ չո­րա­ցան: Մի ու­րիշ ան­գամ նա գրեց, որ ամուս­նա­նում է ու ինչ­պես խոս­տա­ցել էր` քույ­րը կտեսնի իր զար­միկ­նե­րին:

Զա­րու­հին ամուս­նա­ցավ հյուսն Արա­մի հետ: Սկզ­բում տե­ղա­փոխ­վեց նրա հայ­րա­կան տուն, ինչ­պես որ դա ըն­դուն­ված էր այս­տեղ: Հե­տո, տա­րի­նե­րի ըն­թաց­քում, մի­ա­սին կա­ռու­ցե­ցին իրենց տու­նը: Եր­կու զա­վակ ու­նե­ցան` մի աչ­քա­բաց ու ճար­պիկ աղ­ջիկ ու մի թույլ, հի­վան­դոտ տղա, ով, հե­տա­գա­յում պարզ­վեց, հո­գե­կան լուրջ հիվանդություն ու­ներ: Կյան­քը քրո­ջը գր­ված նա­մակ­նե­րում հի­աս­քանչ, իսկ իրականում չար­քաշ մի ըն­թացք էր` լի սար­սափ­նե­րով, ար­գելք­նե­րով, շա­րու­նակ վախե­րով, ինչ է թե` մե­կը մի անզ­գույշ ար­տա­հայ­տու­թյուն չա­նի հարևանի մոտ, իբրև մի բան այն չէ այս կա­ռա­վա­րու­թյան համակարգում: Զա­րու­հին մինչև կյան­քի վերջ պի­տի իրեն մե­ղադ­րեր երե­խա­յի հի­վանդ լի­նե­լու մեջ` մտ­քում գաղտ­նի հա­մոզ­ված լինե­լով, որ զա­վակ­նե­րի մկրտ­ված չլի­նելն էր պատ­ճառն իրենց բո­լոր դժբախտություն­նե­րի:

Հի­սու­նե­րեք թիվ: Մե­ռավ Ստա­լի­նը: Կյան­քը մի տե­սակ նոր ըն­թացք ձեռք բե­րեց, թթվա­ծի­նը` նոր որակ, մար­դիկ քիչ թե շատ շունչ քաշ­ե­ցին, բաց­վե­ցին ճանապարհնե­րը: Զա­րու­հու քույրն այդ ժա­մա­նակ սկ­սեց ծան­րոց­ներ ու­ղար­կել` նորաձևու­թյան վեր­ջին նմուշ­նե­րով բեռն­ված, ու խեղճ կնոջ հոգ­սը թեթևացավ: Նա սկ­սեց տա­նից գաղտ­նի վա­ճա­ռել ար­տա­սահ­ման­յան ապ­րանք­ներ: Այժմ ար­դեն ախպար Զա­րու­հուց կա­րե­լի էր գնել նո­րաձև պատ­րաս­տի հա­գուստ, օծա­նե­լիք, ճապո­նա­կան անձրևանոց­ներ, մինչև այդ չտեսն­ված` կա­նա­ցի ներք­նաշ­ո­րեր: Այն­պես որ, Զա­րու­հին գրե­թե չէր կա­րում, այլ մի­այն զբաղ­վում էր վե­րաձևելով ու ձևափոխելով: Նա վեր­ջա­պես հանգս­տաց­րեց աչ­քե­րը` տա­րի­նե­րի լար­ված աշխատան­քից:

Առևտու­րը լավ էր ըն­թա­նում, դրա շնոր­հիվ ըն­տա­նի­քը կա­րո­ղա­ցավ երկ­րորդ հարկ կանգ­նեց­նել տան վրա: Վաթ­սու­նա­կան­նե­րին ծան­րոց­նե­րից մե­կում Զա­րու­հին առաջին ան­գամ տղա­մար­դու ջին­սե տա­բատ տե­սավ: Չէր էլ կռա­հում, թե շու­տով ինչ պա­հան­ջարկ պի­տի վա­յե­լեր այդ կո­պիտ, բայց բամ­բակ­յա ու հարմարավետ կտո­րից կար­ված հա­գուս­տը: Բաց­վեց քա­ղա­քում առա­ջին բա­ցօթ­յա սր­ճա­րա­նը` Կա­զիրյոկը, որ­տեղ հա­վաք­վող եր­կա­րա­մազ Բիթլզ լսող տղա­նե­րը, կարճ կի­սաշր­ջազ­գեստ­նե­րով աղ­ջիկ­նե­րը, տար­բեր նկուղ­նե­րից դուրս եկած արվեստագետ­ներն ու մտավորականնե­րը պնակ­նե­րից էին ըմ­պում նո­րա­հայտ հեղու­կը, պնակ­նե­րի շուրջ էին վա­յե­լում ար­գել­քից ազա­տագր­ված ար­տա­սահ­ման­յան գրող­նե­րի ու փիլիսոփանե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը: Կյան­քի որակն իս­կա­պես փոխ­վեց: Զարու­հին կող­քից նա­յում, բայց դժ­վա­րու­թյուն­ներ տե­սած կնոջ կասկածամտու­թյամբ այն­քան էլ չէր հա­վա­տում, թե ամեն ինչ կար­գա­վոր­վեց:

Վաթ­սունյոթ թվին Զա­րու­հին ու բո­լոր հայ­րե­նա­դարձ­նե­րը հայ­րե­նի­քում անց­կաց­րած եր­կար տա­րի­նե­րի մեջ վեր­ջա­պես մեկ ան­գամ ի սր­տե գո­հա­նա­լու առիթ ու­նե­ցան: Կա­ռուց­վեց Եղեռ­նի զո­հե­րի հիշ­ա­տա­կը հա­վեր­ժաց­նող հուշ­ա­կո­թո­ղը: Սա իրադարձու­թյուն էր հա­մայն հա­յու­թյան հա­մար, բայց սպե­ղա­նի` հատ­կա­պես նրանց հա­մար, ով­քեր հենց իրենց ծնող­նե­րից էին լսել ջար­դի պատ­մու­թյուն­նե­րը և հատկապես նրանց հա­մար, ով­քեր իրենց ծնն­դա­վայ­րե­րից հայ­րե­նիք վերադառնալուց հե­տո այլևս առիթ չէ­ին ու­նե­ցել հա­րա­զատ­նե­րին տես­նե­լու: Այն­պես որ, սա հուշ­ա­կո­թող էր նաև օտար ափե­րում թաղ­ված իրենց ծնող­նե­րի հիշ­ա­տա­կին` ոչ մի­այն կո­րուս­յալ երկ­րի, այլև ապա­գա­յի հայ­րե­նի­քի կա­րոտն ու ցա­վը սր­տե­րում: Զա­րու­հին մի ամ­բողջ օր մնաց հուշ­ա­հա­մա­լի­րում, վեր­հիշ­եց ան­մո­ռա­նա­լին, մե­կիկ­մե­կիկ համ­բու­րեց բե­րած ծա­ղիկ­ներն ու խնամ­քով շա­րեց դրանք ան­մար կրա­կի շուրջ: Հո­գու թաքս­տոց­նե­րից մեկ ան­գամ ազա­տո­րեն հա­նեց խնամ­քով թաքց­րած բոլոր ցա­վե­րը, մտ­քում իրեն թույլ տվեց մեկ ան­գամ թա­քուն աղո­թել հե­ռա­վոր օտար ափե­րում թաղ­ված ծնող­նե­րի, նրանց նախ­նի­նե­րի հո­գի­նե­րի հանգս­տու­թյան հա­մար, ու ար­տաս­վեց մինչև լու­սա­բաց։

Թե՜ ար­տաս­վե­լու, թե՜ խն­դա­լու մի քա­նի առիթ շու­տով Զա­րու­հին դարձ­յալ պի­տի ունե­նար:

Այդ օրե­րին ամու­սին­նե­րով որոշ­ե­ցին նաև վար­ձով տալ տան առա­ջին հար­կը: Զարու­հու աղ­ջի­կը շատ արագ էր հա­սակ առ­նում, տղա­յի վի­ճա­կը սր­վում էր: Ամուսին­նե­րը հաս­կա­նում էին, որ միշտ պետք է հետ գցած կո­պեկ ու­նե­նալ: Տնվորները կու­սակ­ցա­կան աշ­խա­տան­քի ու­ղեգ­րով մար­զից Երևան գործուղված կոմսո­մո­լի հրահանգիչն ու իր երի­տա­սարդ կինն էին: Վեր­ջի­նիս աչ­քե­րը մայրաքաղա­քա­յին կյան­քի ման­րուք­նե­րին հենց Զա­րու­հին բա­ցեց: Իսկ իրենք քաշվեցին անօ­րի­նա­կան կա­ռուց­ված, կի­սա­սարք երկ­րորդ հարկ: Ու այն է, այն է, թվաց` ոտ­քի են կանգ­նում, երբ մի օր նրանց տա­նը հայտն­վե­ցին դա­տա­կան կատարա­ծու­ներ` հայ­տա­րա­րե­լով, որ տու­նը բռ­նագ­րավ­վում է: Բա­վա­կան հիմ­նա­վոր փաս­տարկ­ներ բե­րե­ցին` պա­հան­ջե­լով ու չս­տա­նա­լով մի շարք փաս­տաթղ­թեր:

Հայրե­նա­դար­ձի մի­ամ­տու­թյան, վս­տա­հող բնա­վո­րու­թյան շնոր­հիվ Զա­րու­հու ընտանի­քը հայտն­վեց փո­ղո­ցում: Փառք Աստ­ծո, որ ամուս­նու կի­սա­խար­խուլ պապենա­կան տու­նը դեռ կար Սա­րի թա­ղում, որ­տեղ այլևս ոչ ոք չէր ապ­րում: Տի­կին Զա­րու­հին չէր կա­րո­ղա­նում հաս­կա­նալ` ո՞վ կա­րող էր նրանց այդ­քան ման­րա­մասն տե­ղե­կու­թյուն­ներ տալ տան չե­ղած փաս­տաթղ­թե­րի մա­սին: Հար­յուր ան­գամ գլ­խին էր տա­լիս Հա­յաս­տան գա­լու հա­մար, մտ­քում ան­դա­դար կրկնում էր` աղ­ջիկ, աղ­ջիկ, աղջի­ի­ի­ի­ի­ի­ի­ի­ի­իկ: Երբ պա­տա­հա­ծից ամիս­ներ անց Զա­րու­հին անց­նում էր իրենց երբեմ­նի տան մո­տով, սր­տի կս­կի­ծով տե­սավ, որ տան վրա եր­րորդ հարկ էր կանգնեց­ված, իսկ պատշ­գամ­բում ճա­նա­չեց իրենց տն­վոր կնո­ջը: Կինն ըն­կե­րու­հու հետ սուրճ էր խմում, ցու­ցադ­րա­բար ծի­ծա­ղում, կա­տա­կում էր: Ամեն ին­չից երևում էր, որ ամուս­նու գոր­ծե­րը լավ են ըն­թա­նում: Նա նույ­նիսկ հասց­րել էր քաղ­քե­նու պահված­քին հատուկ նր­բու­թյուն­ներ յու­րաց­նել: Զա­րու­հին կնոջ հա­գին նկա­տեց իր կա­րած ու նվի­րած մո­դա­յիկ զգես­տը:

Ջախ­ջախ­ված ու գու­նատ կի­նը տուն հա­սավ, ամ­բողջ ճա­նա­պար­հին հիշ­ե­լով հայրենա­դարձ ըն­կեր­նե­րից մե­կի խոս­քե­րը, թե. “Զա­րու­հի, Զա­րու­հի, ինչ մեղք որ եկեր ես, վա­լիզդ հա­վա­քե ու յալ­լա, ուր կր­նաս հոն գնա քա­նի ուշ չէ, քա­նի որ սա այն եր­կիրն է, ուր եթե օր մը գլուխդ ալ կտ­րեն ու փեշ­իդ մեջ դնեն, պի­տի ըսես` էֆ­ֆե­րիմ, շնոր­հա­կալ եմ”:

Կի­նը հու­սա­հատ վերց­րեց թուղթն ու գրի­չը և վեր­ջա­պես քրո­ջը նա­մակ գրեց. “Ան­գին քույ­րիկս, ամեն ան­գամ կը հե­տաձ­գե­ի Հաս­մի­կի մա­սին լու­րը, բայց այլևս չեմ կր­նար զս­պել, քու կան­խազ­գաց­մուն­քներդ ար­դա­րա­ցան. սի­րե­լի Հաս­մի­կը դուստր ու­նե­ցավ, ան ալ՝ զույգ”: Նա­մա­կը ողող­ված էր Զա­րու­հու ար­ցունք­նե­րով, որոնք կու­տակ­վել էին այս­քան տա­րի­նե­րի ըն­թաց­քում նրա հա­մա­ռու­թյան, լա­վա­տե­սու­թյան շնոր­հիվ միայն: Հի­մա այլևս այն­քան էին հա­վաք­վել, որ էլ տեղ չկար պա­հե­լու: Ի պա­տաս­խան քույ­րը գրել էր, որ շնոր­հա­վո­րում է Հաս­մի­կին ու խոր­հուրդ է տա­լիս. “Ավե­լի լավ կ’լլայ նոր զա­վակ­ներ չու­նե­նա, քա­նի որ նո­րեն կր­նան աղ­ջիկ­ներ ըլ­լալ ու նո­րեն` զույգ, իսկ անոնց դեռ պետք է ամու­սին ճա­րել”: Ապա նաև մի մեծ ծան­րոց էր ուղարկել` իրենց ան­հոգ ման­կու­թյան հա­մե­րով, գույ­նե­րով ու հիշ­ո­ղու­թյուն­նե­րով լի­քը:

Պետք է խոս­տո­վա­նել, որ նվի­րա­կան ծան­րոց­նե­րին զար­միկ­նե­րը սպա­սում էին մեծ ան­համ­բե­րու­թյամբ: Զա­րու­հին էլ եր­բեք չէր մո­ռա­նում նա­մակ­նե­րում ճո­խաց­րած պատ­մել զա­վակ­նե­րի երախ­տա­գի­տու­թյու­նը, բա­րե­մաղ­թանք­նե­րը, ջեր­մա­գին ողջույն­ներն ու համ­բույր­նե­րը, որոնք մեծ մա­սամբ ինքն էր հո­րի­նում: Իրա­կա­նում երե­խա­ներն ան­տար­բեր էին բա­րե­րար ու ան­ծա­նոթ մո­րաք­րոջ հան­դեպ: Նրանց երևակա­յու­թյունն այն­քան չէր բա­վա­րա­րում, որ­պես­զի ի սր­տե կա­րո­ղա­նա­յին սի­րել չտե­սած ազ­գա­կա­նին: Մի­այն մեկ ան­գամ աղ­ջի­կը նրա լու­սան­կա­րը տեսնելով՝ ծիծաղել էր, թե որ­քան գեր է. “Կեց­ցե առա­տա­ձեռն մո­րա­քույ­րը, ոչ մի­այն մեզ է կերակ­րում, այլև ինքն էլ լավ սն­վում է: Մա­հից հե­տո քա­նի՜ հա­զար որդ կկշտա­նա նրա պա­րարտ մարմ­նի շնոր­հիվ”: Զա­րու­հին աղջ­կա­նից խիստ վի­րա­վոր­վել էր, դառնա­գին փնո­վել էր` ասե­լով, որ մեկ ու­րիշ­ը հուշ­ար­ձան կկանգ­նեց­ներ այդ սուրբ կնոջ պատ­վին: Խլել էր լու­սան­կա­րը ու հա­վեր­ժո­րեն պա­հել զա­վակ­նե­րի աչ­քից: Հետո Զարուհին երկար մտածում ու չէր հասկանում՝ որտեղից այդքան չարություն այդ տարիքում, իրեն մեղավոր էր զգում, որ ինչ-որ տեղ թերացել էր երեխայի դաստիարակության հարցում, անընդմեջ աշխատանքն էր պատճառը՝ մտածում էր ու սիրտը մաշում անձայն:

Ար­դեն օրի­որդ դար­ձած Զա­րու­հու դուստ­րը քա­ղա­քի ամե­նա­նո­րաձև աղ­ջիկ­նե­րից էր, ճար­պիկ ու աչ­քա­բաց, հեգնական ու թունոտ: Ուս­ման հան­դեպ առանձ­նա­պես սեր չու­ներ, ուս­տի մի օր հայտն­վեց տա­նը Սա­րի թա­ղի հե­ղի­նա­կա­վոր տղեր­քից մե­կի հետ` հայ­տա­րա­րե­լով, որ ու­զում են ամուս­նա­նալ: Աղջ­կան պատ­վով ամուս­նաց­նե­լու հա­մար Զա­րու­հու ար­հես­տա­վոր ամու­սինն առա­ջին ան­գամ որոշ­եց նախաձեռնություն վերց­նել իր վրա. կնոջն առա­ջար­կեց մի ճամպ­րուկ հա­վա­քել արտա­սահ­ման­յան իրե­րով, որ փոր­ձի Ռու­սաս­տա­նում ավե­լի թանկ վա­ճա­ռել: Վստահ էր, որ կօգ­նեն Ռոս­տո­վի իր սա­րի­թաղ­ցի ըն­կեր­նե­րը: Վա­ճառ­քը, որ այս­քան տա­րի­ներ ամու­սին­ներն իրա­կա­նաց­րել էին շատ զգուշ­ա­վոր, պա­տու­հաս դար­ձավ ամուս­նու գլ­խին այս ան­գամ: Ռոս­տո­վում նա բռն­վել էր սպե­կուլ­յա­ցի­ա­յի մեղադրանքով: Խեղճ Զա­րու­հին շու­տով մնաց անա­մու­սին, իսկ քրոջ հեր­թա­կան հուսադ­րող նա­մա­կի հետ նաև բո­լո­րո­վին հու­սա­հա­տեց­նող մի նա­մակ էլ ստա­ցավ` Արա­մին ու­ղար­կել էին Ռոս­տո­վի բանտ: Զա­րու­հու այն­քան վիշտ տա­րած սիր­տը ալիք­վեց, ալիք-ալիք բա­բա­խեց ու կա­մա­ցուկ վկա­յեց` էլ չի գա: Աղ­ջի­կը չա­րա­ցավ, որ չի ար­ժա­նա­նա երա­զած հար­սա­նի­քին ու փա­խավ սի­րա­ծի հետ:

Զա­րու­հու աղ­ջիկը բնակ­վում էր մի շքեղ տա­նը, գրե­թե չէր այ­ցե­լում մո­րը: Մայ­րը լսել էր, որ աղջ­կա ամու­սի­նը ցե­խա­վիկ է, այն­քան էլ չէր հաս­կա­ցել բա­ռի իմաս­տը, բայց գի­տեր, որ ապա­հով են ապ­րում: Իսկ աղ­ջիկն ան­կա­խա­նա­լով` որոշ­ել էր իրա­կան վե­րա­բեր­մուն­քը ցույց տալ մո­րը. նա չէր նե­րում տի­կին Զա­րու­հուն այն բա­նի հա­մար, որ հա­սա­րակ դեր­ձակ էր, որ նրա հայ­րե­նա­դարձ լի­նե­լու պատ­ճա­ռով իրեն ամենուրեք “ախ­պա­րի ճուտ” էին կան­չել, հոր սպե­կուլ­յան­տի համ­բա­վի հա­մար, ին­չի պատ­ճա­ռով, վեր­ջի­վեր­ջո, բան­տում հայտն­վեց, իր չկա­յա­ցած ճոխ հար­սա­նի­քի համար, որ պի­տի ամե­նա­հիշ­վո­ղը լի­ներ սա­րի­թաղ­ցի­նե­րի կյան­քում, հո­գե­կան հի­անդ եղ­բոր հա­մար, ում պատ­ճա­ռով շատ էր ամա­չել հա­սա­րա­կու­թյան մեջ ու վեր­ջա­պես այն բա­նի հա­մար, որ Հու­նաս­տա­նի քա­ղա­քա­ցի մայ­րը մա­տը մա­տին չխ­փեց ժամանա­կին հե­ռա­նա­լու հա­մար այդ անիծ­յալ երկ­րից: Զա­րու­հու մո­լի հայրենասիրությունն ան­հաս­կա­նա­լի էր Մի­ջերկ­րա­կա­նի փրփ­րուն ափե­րը երա­զող դս­տեր հա­մար: Հի­մա վեր­ջա­պես ցե­խա­վիկ ամուս­նու շնոր­հիվ կա­րող էր փախ­չել այդ ամո­թա­լի ըն­տա­նի­քից հե­ռու ու այդ­պես էլ վար­վեց:

Զա­րու­հին մնաց մի­այ­նակ տղա­յի հետ` կյան­քը վերջ­նա­կա­նա­պես նվի­րե­լով նրան: Երբ տղա­յի վի­ճա­կը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ սր­վում էր, հարևան­նե­րը խոր­հուրդ էին տա­լիս. “Գժա­նոց ու­ղար­կիր դրան”: Բայց Զա­րու­հին լսել էր սո­վե­տա­կան հոգեբուժարան­նե­րում կի­րառ­վող բուժ­ման մե­թոդ­նե­րի մա­սին ու ոչ մի գնով չհամաձայ­նեց որ­դուն այն­տեղ ու­ղար­կել, թե­կուզ կես օրով: Քսան տա­րի­ներն ան­ցան գրե­թե առանց իրա­դար­ձու­թյուն­նե­րի: Մեկ ան­գամ մի­այն ամուս­նու մա­սին չհաստատված մի լուր հա­սավ Ռոս­տո­վից եկած մի հա­յից, թե ամու­սի­նը բան­տից դուրս եկել ու նոր ըն­տա­նիք է կազ­մել ռուս կնոջ հետ: Զա­րու­հին ո՛չ հա­վա­տաց, ո՛չ էլ չհա­վա­տաց, ըն­դու­նեց իբրև կյան­քի հեր­թա­կան հար­ված, իբրև` իրո­ղու­թյուն: Մի­ակ ու­րա­խա­լի լու­րը աղջ­կա զա­վակ­նե­րի` թոռ­նե­րի ծնունդն էր, որոնց բերկ­րանքն այդպես էլ չվա­յե­լեց:

Ութ­սու­նա­կան­նե­րի վերջ: Գոր­բա­չով, պե­րեստ­րոյ­կա: Նա­ի­րի­տի ու Ատո­մա­կա­յա­նի հարց, չդա­դա­րող մի­տինգ­ներ, պա­րե­տա­յին ժա­մեր, գոր­ծա­դուլ, Ղա­րա­բաղ­յան շարժում, երկ­րաշ­արժ, պա­տե­րազմ` իր բո­լոր հետևանք­նե­րով: Հե­ռա­տես Զա­րու­հին կան­խազ­գում էր, որ շու­տով հին աշ­խար­հը փուլ կգա, որ իր հայ­րե­նի­քը ան­պայ­ման կտես­նի ազատ ու ան­կախ: Չնա­յած թույլ առող­ջու­թյա­նը, եր­բեմն մի­տինգ­նե­րի էր գնա­ցել ու հա­վա­տում էր:

Օրե­րը ձգ­վում էին ան­ցու­մա­յին ժա­մա­նակ­նե­րում, սո­վի, քաղ­ցի, օրե­ցօր աճող տագնապ­նե­րի մթ­նո­լոր­տում: Հի­մա Զա­րու­հու աչ­քե­րը գրե­թե չէ­ին տես­նում, մատների հո­դե­րը տձևացել էին, սիր­տը ծան­րա­ցել էր: Մի­այն եր­բեմն հարևան­նե­րի խնդ­րան­քով կար­կա­տում, ձևափո­խում էր ինչ­-որ բան` օգ­նե­լու հա­մար: Մարդ­կանց ձեռ­քին փող չկար, հա­զիվ էին գո­յատևում: Զա­րու­հին իր պարտքն էր հա­մա­րում հասնել նրանց կա­րո­ղա­ցա­ծի չա­փով, եր­բեմն նույ­նիսկ հյու­րա­սի­րում էր քրոջ ուղարկած բա­րիք­նե­րից: Իսկ երբ հա­ճա­խորդ­նե­րը շնոր­հա­կալ լի­նե­լով` հա­ջո­ղու­թյուն էին ասում, տի­կին Զա­րու­հին նրանց հետևից պար­տա­դիր կրկ­նում էր. “Այլևս հաջողու­թյուն չի մնաց ջա­նըմ, հա­ջո­ղու­թյան ժա­մա­նա­կը շա­տոնց ան­ցեր է”:

Ճգ­նա­ժա­մը Զա­րու­հին հաղ­թա­հա­րում էր մի­մի­այն քրոջ ու­ղար­կած ծան­րոց­նե­րի շնորհիվ, որոնց պա­րու­նա­կու­թյու­նը մե­ծա­մա­սամբ կե­րա­կուր էր հի­մա: Այդ օրե­րին նաև աղ­ջի­կը անս­պա­սե­լի­ո­րեն սկ­սեց այ­ցե­լել մո­րը, նա մի տե­սակ հու­սա­հատ­ված էր, հի­աս­թափ­ված: Մի ան­գամ իմի­ջի­այ­լոց ասաց, որ ամուս­նու գոր­ծե­րը վա­տա­ցել են, ապ­րել չի լի­նում: Նա սկ­սեց ավե­լի ու ավե­լի հա­ճախ գալ, երե­խա­նե­րի հետ այս­տեղ սն­վել օրը մի քա­նի ան­գամ: Մայրն ամեն ինչ հաս­կա­նում էր և շատ ու­րախ էր, որ կարո­ղա­նում է դեռ աղջ­կա ըն­տա­նի­քին էլ օգ­տա­կար լի­նել:

Մի օր էլ ան­կո­ղին ըն­կավ: Աղ­ջիկն ամուս­նու, երե­խա­նե­րի հետ վերջ­նա­կա­նա­պես տեղա­փոխ­վեց մոր մոտ` նրան հոգ տա­նե­լու պատր­վա­կով: Այդ օրե­րին Զա­րու­հին հրճ­վան­քով լսեց իր հայ­րե­նի­քի ան­կա­խու­թյան լու­րը, կան­չեց դս­տե­րը, գո­րո­վան­քով նա­յեց երե­խա­նե­րին` ասաց. “Փառք Աստ­ծո, գո­նե թոռ­ներս իրենց ազատ­-ան­կախ երկ­րի մեջ կմեծ­նան”: Ասաց` վս­տահ էր, որ այդ հե­քի­ա­թա­յին օրը գա­լու է, որ վերջ տա­ռա­պան­քին, շու­տով նրանք կապ­րեն ար­դար երկ­րում: Առա­ջի­կա մի քա­նի օրը Զա­րու­հին ան­կող­նուն գամ­ված ան­վերջ ժպ­տում էր, մի օր էլ խեղ­ճի ան­թիվ տառապանք քաշ­ած սիր­տը չդի­մա­ցավ ու դա­դա­րեց աշ­խա­տե­լուց: Զա­րու­հին մահվան գր­կում խա­ղաղ էր, փակ աչ­քե­րով ան­գամ ժպ­տում էր: Ի՞նչ իմա­նար, որ հեռա­նա­լով փրկ­վեց այն սև-մութ տա­րի­նե­րից, որոնք հետևելու էին ան­կա­խու­թյա­նը, ու որոնց հա­մե­մատ դրախտ կթ­վար իր ապ­րած տա­ռա­պա­գին կյան­քը:

Զա­րու­հու դուստ­րը վեր­ջին ամիս­նե­րի երախ­տա­գի­տու­թյու­նից թե հարևան­նե­րի մոտ խայ­տա­ռակ չլի­նե­լու վա­խից մոր թաղ­ման արա­րո­ղա­կար­գը ամուս­նու հետ կազմակեր­պեց ինչ­պես որ հարկն է: Մի­ակ խնդի­րը հի­վանդ եղ­բայրն էր, ում, առանց եր­կար-բա­րակ մտա­ծե­լու, ամու­սին­նե­րով որոշ­ե­ցին հո­գե­բու­ժա­րան տե­ղա­փո­խել: Երբ շտա­պօգ­նու­թյան մե­քե­նան իր չա­րա­գույժ ազ­դան­շա­նով մո­տե­նում էր տա­նը, եղբայ­րը, ով հիմ­նա­կա­նում գի­տա­կից վի­ճա­կում էր լի­նում, աղեր­սա­գին նա­յեց քրոջն ու ասաց.

— Ինձ մի՜ ու­ղար­կի հո­գե­բու­ժա­րան, քու­րիկ ջան: Ես շատ խե­լոք կմ­նամ, կու­զես` հաց էլ չեմ ու­տի, մի անկ­յուն տուր նկու­ղում ու վերջ, մե­նակ թե մի ու­ղար­կի: Նրանք ինձ էն­տեղ կս­պա­նեն:

Քույ­րը ոչինչ չա­սաց, սառ­նա­սիրտ բա­ցեց տան դու­ռը սպի­տակ խա­լա­թա­վոր­նե­րի առաջ ու մի քա­նի րո­պե­ից հան­գիստ հո­գոց քաշ­եց: Հա­ջորդ բա­նը, որ նա մտադր­վել էր, մո­րաք­րո­ջը նա­մա­կով հայտ­նելն էր քրոջ վա­ղա­ժամ մահ­վան մա­սին: Հե­տո մտածեց, որ ավե­լի լավ է չգ­րի. ինն­սունն անց մո­րաք­րոջ սիր­տը չէր դի­մա­նա այդ հար­վա­ծին, հե­տո էլ` հա­վա­նա­բար կդա­դա­րեր ծան­րոց­ներ ու­ղար­կել, այդ ժա­մա­նակ ինչ­պե՞ս էին ապ­րե­լու:

Մո­րա­քույր Մեր­սե­դե­սը վեր­ջին շր­ջա­նի նա­մակ­նե­րում, որոնք Զա­րու­հու աղ­ջիկն էր կար­դում` դեմ­քի ան­հա­ղորդ ար­տա­հայ­տու­թյամբ, մի տե­սակ ռո­ման­տիկ էր դար­ձել: Սկ­սել էր վեր­հիշ­ել ծո­վի ափե­րին անց­կաց­րած իր ու քրոջ արևոտ ման­կու­թյու­նը, իրենց գաղ­թա­կան ծնող­նե­րին, որ միևնույն է` միշտ տխուր էին, քա­նի որ չէ­ին մոռանում տասն­հինգ թիվն ու գաղ­թի ճա­նա­պարհ­նե­րը: Մեր­սե­դե­սը պատ­մում էր ման­կա­կան մի­ջա­դե­պեր, որոնք կար­դա­լիս ձանձ­րա­նում էր Զա­րու­հու աղ­ջի­կը: Նա չէր հաս­կա­նում, թե ին­չու՞ է պա­ռա­վը այդ­քան ան­կարևոր բա­ներ գրե­լու վրա ժամանակ ծախ­սում այն­տե­ղից այս­տեղ: Նա­մակ­նե­րից մե­կում, օրի­նակ, հիշ­եց­նում էր քրո­ջը, թե ինչ­պես էին մի ան­գամ նրա հետ մե­ղու­նե­րի փե­թա­կը փորփ­րել, գազազեցրել խեղ­ճե­րին, ինչ­պես ճար­պիկ ու արա­գա­վազ Զա­րու­հին փա­խել էր տուն, իսկ դան­դաղ­կոտ ու ծան­րա­քաշ Մեր­սե­դե­սի մարմ­նի վրա գրե­թե տեղ չէր մնա­ցել, որ մե­ղու­նե­րը չխայ­թե­ին: Ինչ­պես էր օրեր շա­րու­նակ հի­վան­դա­նո­ցում պառ­կած մա­հից մի կերպ փրկ­վել, իսկ ծնող­նե­րը միշտ վեր­հիշ­ե­լով ծի­ծա­ղում էին. “Մեր խեղճ թոմպուլիկ չո­ճու­խը քիչ մնաց անդրաշ­խարհ եր­թար, տես, որ հե­տո ալ օր մը գլ­խուդ փոր­ձանք չբե­րես, աղ­ջիկ”: Մի օր էլ Մեր­սե­դե­սը զար­ման­քով գրեց, թե ին­չու՞ գրե­թե մեկ տա­րի է ան­ցել, բայց քույ­րը ոչ մի տող չի պա­տաս­խա­նում: Նույն նա­մա­կում նա ասում էր, որ վեր­ջերս շատ վատ է զգում ու հա­վա­նա­բար եր­կար չի ապ­րի: Այս վերջին լու­րից լուրջ տագ­նա­պեց Զա­րու­հու դուստ­րը. նա ան­հանգս­տա­նում էր ծանրոց­նե­րի հա­մար:

Ասում են, վեր­ջին ժա­մա­նակ­նե­րը իրոք Մեր­սե­դե­սը շատ վատ էր զգում: Հա­ճախ կան­չում էր մի­ակ հայ հարևանու­հուն ու պատ­մում, որ սիր­տը վատ բան է կանխազգում, վատ երազ­ներ է տես­նում, շատ ան­հան­գիստ է քրոջ հա­մար, որ նրանից լուր չու­նի: Ասում էր, որ կյանքն ան­ցավ քրոջ մա­սին լու­րե­րի սպա­սե­լով, նրա ըն­տա­նի­քի, նրա երե­խա­նե­րի մա­սին պատ­մու­թյուն­նե­րով: Թեև նրանց չի տե­սել, բայց սի­րում է հա­րա­զատ­նե­րի պես ու վեր­ջին­նե­րիս հա­մար է ապ­րել, որ քաղ­ցած ու մերկ չմ­նան: Ասում էր, որ օրե­ցոր զգում է մահ­վան մո­տա­լուտ գա­լուս­տը, ամեն օր ձեռքն ըն­կած ամե­նա­լավն ու հա­մե­ղը կու­տա­կում է, որ վեր­ջին ծան­րոցն ամե­նա­ծան­րը լի­նի երբևէ ու­ղար­կած­նե­րից: Մի երե­կո էլ կան­չել էր հարևանու­հուն ու ասել էր. “Գի­տեմ, այս գիշ­եր մեռ­նե­լու եմ, չհասց­րի վեր­ջին ծան­րոցն ու­ղար­կել”: Ապա հարևանու­հու և հատ­կա­պես իր հա­մար անս­պա­սե­լի` խնդ­րել էր, որ իր աճ­յունն ու­ղար­կի Հա­յաս­տան. գո­նե կյան­քի վեր­ջում կմի­ա­նա քրո­ջը, կտես­նի զար­միկ­նե­րին, նրանց երե­խա­նե­րին, ով­քեր կգան սի­րե­լի մո­րաք­րոջ հո­ղա­թմբին այ­ցե­լու­թյան: Մե­կ էլ` չմո­ռա­նա վեր­ջին ծան­րո­ցը կլո­րիկ գու­մա­րի հետ հա­րա­զատ­նե­րին հասց­նել, որ իր մահ­վան հիշատակին մի կար­գին սե­ղան գցեն, քաղցր հիշ­են մո­րաք­րո­ջը:

Մո­տե­նում էր Զա­րու­հու մահ­վան մեկ տա­րին: Ու քա­նի որ ճիշտ այդ օրե­րին Հունաստա­նից սպաս­վա­ծից ավե­լի ծանր ծան­րոց եկավ, Զա­րու­հու դուստ­րը որոշ­եց մոր տա­րին նշել: Ամուս­նու հետ նս­տե­ցին, մե­կիկ-­մե­կիկ վեր­հիշ­ե­ցին իրենց հե­ռու, մոտիկ բո­լոր ազ­գա­կան­նե­րին: Նույ­նիսկ բաց չթո­ղե­ցին Լե­նի­նա­կա­նի հե­ռա­վոր բարեկամ­նե­րին, ով­քեր առա­ջին­ներն էին, որ հյու­րըն­կա­լել էին Հու­նաս­տա­նից նոր եկած մո­րը: Այս­պի­սով, մի մեծ գեր­դաս­տան հա­վաք­վեց: Զա­րու­հու դուստ­րը ճոխ սեղան գցեց: Ծան­րո­ցի կե­րա­կուր­նե­րը նույն­պես սե­ղա­նին էին: Մի­այն պա­հա­ծո­յի մի տուփ կար, որի վրա ոչինչ գր­ված չէր: Զա­րու­հու դուստ­րը բա­ցեց այն, համ­տե­սեց` գոր­շա­վուն փոշ­ի էր, որ ո՛չ համ, ո՛չ էլ` հոտ: Ժա­մա­նա­կա­կից հարևանու­հին ասաց. “Հաս­տատ կեն­սա­բա­նա­կան հա­վե­լում է, հի­մա ար­տա­սահ­մա­նում դրանք շատ մոդայիկ են, ամեն ին­չի մեջ գցում են: Ասում են` մար­սո­ղու­թյան ու իմու­նի­տե­տի համար շատ լավ է, համ էլ կե­րա­կու­րը դառ­նում է ավե­լի հա­մեղ: Էէ­է­է, ու՞ր ենք մինչև նրանց հաս­նենք”,- ձեռ­քը թափ տվեց նա: Այն­պես որ, եր­կու­սով որոշ­ե­ցին փոշ­ին առատ­-ա­ռատ ցա­նել բո­լոր կե­րա­կուր­նե­րի վրա. “Ինն­սու­նա­կան­նե­րին հյուծ­ված ու վա­տա­ռողջ հայ ժո­ղովր­դին չի վնա­սի”,- կա­տա­կե­ցին:

Մահ­վան տա­րե­լի­ցը փա­ռա­հեղ նշե­ցին. բո­լոր հե­ռու-մո­տիկ ազ­գա­կան­նե­րը մի կուշտ հաց կե­րան վեր­ջա­պես: Հի­շե­ցին խեղճ մա­դամ Զա­րու­հուն, խմե­ցին նրա հա­մար ու հո­գուն խա­ղա­ղու­թյուն մաղ­թե­ցին: Ասա­ցին. “Ափ­սո՜ս, բա­րի ու տո­կուն կին էր, դա­ժան կյանք ապ­րեց”, մի խոս­քով` այն բո­լոր բա­ժա­կա­ճա­ռե­րը, որոնք աս­վում էին սովորաբար նման դեպ­քե­րում: Զա­րու­հու հիշ­ա­տա­կին կազ­մա­կերպ­ված վեր­ջին ճաշին լե­նի­նա­կան­ցի ազ­գա­կան­նե­րը հիշ­ե­ցին նրա պատ­վին մա­տուց­ված, բայց նրա կող­մից այդ­պես էլ չճաշ­ակ­ված առա­ջին ճաշ­ը. “Ի՜նչ քյալ­լա էր,- քթի տակ վեր­հիշ­եց Սե­րոժ բի­ձեն,- հմի էլ էդ­պես քյալ­լա չկա՜”:

Մեկ ամիս անց, երբ Զա­րու­հու դուստ­րը հարևանու­հու հետ սուրճ էր խմում, իսկ երեխա­նե­րը վազվ­զում էին տա­նը, փոս­տա­տա­րը նա­մակ բե­րեց: Վս­տահ էր` հերթական նա­մակն է մո­րաք­րո­ջից: Բայց զար­ման­քը մեծ եղավ, երբ ծրա­րի վրա կար­դաց ոչ թե մո­րաք­րոջ, այլ ու­րիշ­ի հաս­ցե: Նա հար­մար­վեց սե­ղա­նի շուրջ, բա­ցեց նա­մա­կը: Մի քա­նի րո­պե անց աղջ­կա հա­յաց­քը քա­րա­ցավ ու մնաց գամ­ված մի անորոշ կե­տի:

Նա­մա­կում մի ոմն տի­կին Նե­մե­սիս տե­ղե­կաց­նում էր, որ Մեր­սե­դես մո­րա­քույ­րը մահա­ցավ ու նրա աճ­յու­նի մո­խի­րը ու­ղար­կում է ծան­րո­ցով` անա­նուն պա­հա­ծո­յի տու­փով: Քա­նի որ մո­խի­րը հա­տուկ սա­փո­րով օրեն­քով ու­ղար­կե­լը չա­փից մեծ գլխացա­վանք կա­րող էր դառ­նալ տիկ­նոջ հա­մար, ուս­տի նա­խընտ­րել էր ավե­լի հեշտ ու բա­վա­կան հնա­րա­միտ այս ճա­նա­պար­հը:

Հարևանու­հին ծան­րոցն ու նա­մա­կը ու­ղար­կել էր մեկ ամիս առաջ, մի­այն թե թյուրիմա­ցու­թյա՞ն, թե՞ ան­հե­թեթ պա­տա­հա­կա­նու­թյան բե­րու­մով ինչ­-որ խառ­նաշ­փոթ էր առա­ջա­ցել ու նա­մա­կը տեղ հա­սավ ծան­րո­ցից մեկ ամիս անց:

 

__________________

 Տպագրվել է «Նարցիս» ամսագրում, N2, 2012

 

2 comments

    • սեդրակ երկանյան on 28 Մարտի, 2014 at 11:10 ա.
    • Reply

    Անուշ Ասլիբեկյանի ՛՛Մ երսեդես՛՛ պատմվածքը հարազատ ու վաղուց ապրված հուշեր արթնացրեց; Ճշմարիտ եմ, թե ոչ, բայց կարծում եմ այն խորությամբ կհասկանան ու կըմբռնեն 40-ականների վերջի ներգաղթյալների սերունդները, որոնց մեջ, եթե իհակե, վառ է մնացել իրենց հայրերի ու մայրերի ապրված դրաման սովետական Հայաստանի իրականության մեջ: Պատմվածքը հաջողված է իր անմիջական ու անբռնազբոս շարադրանքի շնորհիվ: Ընթերցվեց մեկ շնչով: Մնում է շնորհավորել ու շնորհակալություն հայտնել հեղինակին, ինչու չէ նաև սպասել նորանոր արարումններին:

    • George Peram on 10 Օգոստոսի, 2014 at 11:59 ե.
    • Reply

    Dear Anoush
    I enjoyed reading your short story.It was written skillfully, vividly showing those gloomy period in Soviet Armenia.The first supper in Armenia for Zarouhi was impressive. I am glad that you and your friends can express freely writing whatever you wish in this marvelous website.
    I am sorry for using English key_board.Good job bravo!!!

Թողնել պատասխան George Peram-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.