«

»

Հուլ 16 2014

Տպել Գրառում

Անդրե Ժիդ | ԱՐՎԵՍՏԻ ԵԶՐԱԳԾԵՐԸ

Անդրե Ժիդ, 1893թ. աղբյուր՝ Վիքիպեդիա

Անդրե Ժիդ, 1893թ.
աղբյուր՝ Վիքիպեդիա

ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը

 

(հատված 1900 թ. մարտի 29-ին Բրյուսելում կայացած «Անկախ էսթետներ» արվեստագետների միության համաժողովից)

Նվիրվում է Մորիս Դենիին

Հարցը հետևյալն է` մինչև ո՞ւր կհասնի առաջընթացը: Կարելի է ասել (և դա գրեթե տերմինաբանություն է), որ գիտության սահմանները միշտ ետ են մղվում` անգամ իր առաջընթացի իմաստով: Արվեստում հարցն այլ կերպ է դրված: Այս դեպքում առաջընթաց ասվածը հանդես է գալիս իր ողջ իմաստով, և ինչպես վերջերս գրում էր Էնգրը[1]` չեն կարող սառնարյուն ասել և լսել, որ «ներկայիս սերունդը բավականություն է ստանում` նայելով այն ահռելի առաջընթացին, որ նկարչությունն ունեցավ Վերածննդից մինչ մեր օրերը»: Հարցն այսքանով չի սահմանափակվում. մինչև ո՞ւր կհասնի նկարչությունը, երաժշտությունը, գրականությունը: Սակայն անհեթեթություն է մտածել, թե ուր կհասնեն, և պարզապես քաջություն է պետք ունենալ դրան պատասխանելու համար:

Իրենից արժեք ներկայացնող արվեստագետի պարագայում` խոսքն այլևս չի գնում երեկվա արվեստը հիմք ընդունելով` գնալ ավելի հեռուն, ընդարձակել սահմանները, այլ` փոխել  արվեստի իմաստն ու սեփական ջանքով ստեղծելու ուղղություն: Եվ եթե, ընդհակառակը, անցյալի արվեստագետների գործերը պահպանում են իրենց կատարյալ արժեքն այնպես, որ դրանցից յուրաքանչյուրը թվում է հենց նոր ստեղծված և կարծես հստակեցված,  յուրաքանչյուր նորահայտ հանճար սկզբում թվում է որոնումների մեջ է այնքանով, ինչ հաստատակամությամբ որ մեջքով է շրջվում մյուսներին. յուրաքանչյուր նորահայտ հանճար նորովի է հարցականի տակ դնում արվեստի խնդիրը: Ժան Սեբաստիան Բախ լսելուց հետո կարելի է մտածել. «Սա է երաժշտությունը». այնուհետև գալիս է Մոցարտ, ապա` Բեթհովեն,  որից հետո նույնպես կարող ես ասել. «Ահա ինչ ասել է երաժշտություն»: Ծայրահեղ դեպքում անկանխատեսելիորեն արդեն չենք էլ մտածում, թե ինչ է  երաժշտությունը. վերջապես չհասկացան, որ երաժշտությունը ոչ Բախն է, ոչ Մոցարտը, ոչ էլ Բեթհովենը, որ նրանցից յուրաքանչյուրը միայն կհասկանար, որ միայն ինքը կարող է գծել իր սեփական սահմանները, և երաժշտությունը` շարունակական լինելու համար, պետք է լինի ավելին, քան իրենց երաժշտության սահմաններն են:

Մինչդեռ, չընդունելով, որ այլևս իրենց կողմից գայթակղելու ոչինչ չունեն, և որ հանճարեղ արվեստագետը միայն ինքն իրենով է ուղղություն ցույց տալիս, թվում է, թե` ուղղորդում, բայց ընդամենն ինքն իրեն է առաջնորդում և նեցուկ լինում իր հետևորդների ձգտումներին, ինչպես բեմի խորքում կախված կտավն արվեստագետի քայլքի առաջ. ըստ նրա, ոմանք մտածում են բացահայտել ամբողջի որոշ գաղտնիքներ, ստանալ հաջողության հասնելու մի քանի եղանակ, կամ ավելի շուտ` մտածում, որ վարպետի հաջողությունը նրանց զերծ կպահի ճիգ գործադրելուց, և քանի որ վարպետն արդեն գտել է, ուրեմն այլևս անիմաստ է շարունակել որոնումը. դա չի նշանակում, որ նրանք ճշգրտորեն նմանակում են վարպետին, լավից – վատից պաշտպանվում, իրենք իրենց ուղղությանն են հետևում. դա մի ուժգին պտույտ է , որը նրանց տանում է իր հետագծով, և ավելին` ստեղծողը լռում է նրանցից առաջ: Նրանք հույս ունեն հանճարին գերազանցել, գնալ ավելի հեռուն, քան նա` հանդգնության համար վերցնելով արվեստագետների խենթությունը և մեծ զսպվածությունը, ուր իրական արվեստագետներին մնում է փորձել միայն այլ կողմից:  Հենց նրանցով է, որ վարպետի գործը դառնում է բանաձև և ոչ մի ներքին  հիմնավորում այդ բանաձևը չի պարզաբանում: Նրանց միջոցով և նրանց վրա է, որ իջնում է գիշերը` նրանցից անկախ, քանզի հրապուրված մայր մտնող արևով` նրանք դեռևս տեսնում են մթագնող աստղը, երբ արդեն նրանց ետևում` արվեստի մյուս բևեռում`վերստին երիտասարդացած, փալյուն մի նոր արև է ծագում:

Ճշմարտությունը (պարզ ասած` ելքը) միշտ գտնվում է այստեղ և ոչ թե հանճարի մյուս կողմում: Տարածքը, որին հասնում ես`հպվելով նրա սահմաններին, հանճարը թողնում է իր ետևում. սկզբնակետ, որտեղից յուրաքանչյուրը պետք է մեկնարկի.  ո՞րն է դա, ո՞րն է գլուխգործոցների հավաքատեղին. արդյո՞ք ամենահեշտ հասանելին է:
Պե՞տք է արդյոք այստեղ ներողություն խնդրեմ, պարոններ, հասարակ և անիմաստ բաներ ձեզ չհրամցնելու համար: Ինչպե՞ս կարող էին այդքան կշռադատված, ընդհանրական բաները չլինեին շատ պարզ և հայտնի: Մինչդեռ, եթե համարձակվում եմ դրանք վերստին ասել, ապա կստացվի հետևյալը: Կարծում եմ, լավ է, որ արվեստում յուրաքանչյուր նոր սերունդ նորովի է ձևակերպում խնդիրը, որը երբեք ամբողջությամբ չի ընդունվում. գտնում մի այնպիսի լուծում, որը երկու օր առաջ կամ հենց երեկ է նրանց տրվել, և չի մոռանում նրանց, որոնցով հիանում է, ում նա անվերջ, ի սկզբանե ջանադրաբար վերստին փնտրել էր: Ինչ ուզում ես ասել, բայց Լեսսինգի Լաոկոոնը[2] մի գործ է, որը կամ պետք երեսուն տարին մեկ ընդունվի կամ էլ` մերժվի:  Միշտ մի մեծ խորաթափանցություն կար մեծ դարաշրջաններում.  մինչև այժմ էլ այն մեզ կարծես պակասում է. հաճախ, չափազանց սիրահարված այն բանին, ինչը որ արդեն ունենք, մենք կորցնում ենք այն սուր զգացմունքը, որը մեզ` մեր իսկ թերությունների պատճառով պակասում է. ավա՜ղ, ես դա տեսնում եմ: Այսօր ավելի շատ են արվեստագետները, քան գլուխգործոցները, քանի որ դրանց ճաշակը մարեց, իսկ արվեստագետը շատ հաճախ կարծում է` ստեղծել է բավարարը, մինչդեռ իր գեղանկարում կամ բանաստեղծություններում ցույց է տալիս, որ արվեստագետ է` համարելով  ստեղծագործությունը բանականության, խելքի և կամքի արգասիք` որպես արհամարհանք և տափակություն, որովհետև զզվելի վարկաբեկումը, որտեղ դեպի մեծն գործիչների միջակությունը նետեց այն, ինչ նրանք անվանեցին, որն առանց ժպիտի այլևս չեն համարձակվում ասել` «մեծ ստեղծագործության տեսակներ», և այդ չէ՞ պատճառը, որ նկարիչն այլևս չի համարձակվում կտավ ստեղծել, որ գրականագետը  չգիտի մեկ տարուց քիչ ավելին իր գլխում պահել սյուժեն, որ հանճարի համարձակությունը հաղթանակում է գրականությունում, նկարչությունում, երաժշտությունում, իմպրեսիոնիզմում, պատեհապաշտ պոեզիայում: Եվ կիսով չափ շրջվելով դեպի այդ երկիրը` այն մեզ պարտադրում է վերստին ետ նայել, ու դուք լավ գիտեք, պարոններ, որ դա պարզապես Բնությունն է…Պատմել ձեզ այդ հայտնի վերադարձն առ Բնություն, թվում է, թե դա է ամբողջ արվեստի միակ գաղտնիքն է և իրենք արդեն իսկ ամեն ինչ ասել են. վերադարձ առ Բնություն…բայց դա ինչ կնշանակի: Էլ ինչի՞ն կարող են վերադառնալ: Ի՞նչ գտնել իրենից դուրս, եթե ոչ անդադար և ամենուր Բնություն: Սակայն ինչ գտնել իր մեջ, եթե ոչ Բնություն: Իրական վերադարձն առ Բնություն նշանակում է վերջնական վերադարձ տարերքներին` մահվանը: Քանի դեռ մարդու մոտ կա կամք առ կյանքը, մի փոքր կամք առ գոյը, արդյոք դա չէ՞, որ տանում է հակառակի պայքարին` ընդդիմանալուն: Արվեստագետը նա չէ՞ արդյոք, որ հակառակվելով բնությանն`ինքնահաստատվում է: Ուրեմն ինչո՞ւ չհասկանալ, որ այդ երկու բնույթները` արտաքինն ու ներքինը, հակադրվում են, և ոչ թե այս մեկի, այլ այն մեկի համաձայն է ձևավորվում և դառնում ամբողջական: Արդյո՞ք այդ ներքինը  պակաս արժեք ունի, քան մյուսը և արդյո՞ք նրան կզրկեն այդ իրավունքից, թե՞ ուրանալ նրանում այն ուժին, առանց որի տվյալ գործն այլևս արվեստ չի համարվում, կամ էլ ինչպես պնդում են`ամբողջ արվեստը ոչ այլ ինչ է, քան ռեալիզմ: Այդ կարծիքն իր ամբողջ ծայրահեղությամբ հանդերձ ոչ մի պաշտպան չունի կարծում եմ, բայց մի՞թե այս դեպքում չէ, որ կասեն, թե արվեստագետը պետք է բացակայի իր ստեղծագործությունից, որ առարկայացումն արվեստի գլխավոր պայմաններից մեկն է. այնպես որ, եթե հնարավոր լիներ հասնել առաջադրված նպատակին` ամեն անձնականություն ջնջելով ողջ ներկայացված երևույթի առջև, ստեղծագործությունն այլևս կտարբերվեր միայն շարադրված սյուժեով, իսկ արվեստագետը վերջապես բավարարված կլիներ` վստահ լինելով անօգուտ լսարանի շարունակականության վրա` գոնե չափազանց քիչ տենչացող կարևոր չէ, թե ինչը հավերժացնելու… բայց այնուամենայնիվ, ինչ իրավունքով ընտրել: Եվ ի՞նչ ասել է «մեկնաբանություն», եթե ոչ ևս մեկ ընտրություն` ավելի թափանցիկ և մանրամասն, որն ինչպես «սյուժեի» ընտրության դեպքում, մարդ միշտ ցույց է տալիս, եթե ոչ իմ կամքը, ապա գոնե` նախասիրությունը…

Եվ չե՞ք մտածում հենց այն, որ անգամ հարմար է անել այդ ընտրությունը բնազդաբար, հետո` կամային նախընտրությամբ` հավաստումը միևնույն արվեստի, այն արվեստի, որը բնության մեջ տեղ չունի, արվեստի, որը բնականի հետ ոչ մի կապ չունի. արվեստ, որը դժվարությամբ արվեստագետը միայն բնության վրա՞ է բարդում:
Եվս մեկ ճշգրտում. քանի որ, ինչպես գիտեք, բավարար չէ ասել, որ դա եղել է: Արվեստի գործը  բնավորության միջով վերապրած բնության մի հատված է: Այս խաբուսիկ ձևակերպման մեջ արվեստագետի ոչ խելքը, ոչ կամքը չեն դիտարկվում որպես ծաղրի առարկա: Հետևաբար այս սահմանումը ինձ չէր կարող բավարարել: Արվեստի գործը դա ինքնաբուխ ստեղծագործություն է: Արվեստի գործը դա մտքի արգասիք է: Քանզի այն ինքն իր մեջ պետք է գտնի իր բավարարվածությունը, իր ավարտն ու կատարյալ նպատակը և իր բացարձակ բանականությունը. ձևավորվելով` արվեստի գործը պետք է կարողանա ինքնամփոփվել և հանգստանալ` կարծես տարածությունից և ժամանակից դուրս, գոհունակության և բավարար ներդաշնակության մեջ: Նկարը շրջանակի մեջ է, քանի որ նշանակում է, որ կա միայն շրջանակ, բայց չէ որ իրականում հակառակն է` շրջանակն է, որ նկարին կանգնեցնում է: Եվ շրջանակն այդտեղ է միայն ընդգծելու համար այդ դադարը` ավելի  պարզորոշ դարձնելու համար նկարի մեկուսացումը: Բնության մեջ ոչինչ չի կարող մեկուսանալ, ոչ էլ` դադարել. ամենը շարժման մեջ է: Այդ մարդը կարող է ջանալ առաջարկել գեղեցկություն. բնությունն անմիջապես կդառնա տիրուհի և այն կտնօրինի: Եվ ահա այն հակադրությունը, որի մասին խոսում էի. այստեղ մարդն ինքն է ենթարկվում բնությանը,  արվեստի գործում` հակառակը, նա իրեն է ենթարկում բնությունը: Ասում են. «Մարդը որոշում է, Աստված` տնօրինում». բնության մեջ սա ճիշտ է, բայց ինչպես նշեցի` ասելով, որ արվեստի գործում հակառակն է` Աստված որոշում է, մարդը` տնօրինում, և յուրաքանչյուր, այսպես կոչված արվեստի գործեր ստեղծելու հավակնորդ, որն ինքնավստահ չէ, թե ինչ է ուզում` արվեստագետ չէ: Երկու մասի բաժանենք նախադասությունը` որպես կրեդո ընդունելով միայն սահմանման երկու անդամներին, և դուք կունենաք երկու արվեստի հերետիկոսների, որոնք միշտ նորովի են իրար միջև մարտնչում` չցանկանալով հասկանալ, որ հենց միայն իրենց միությունից և փոխզիջումից կարող է արվեստ ծնվել: Աստված առաջարկում է. սա, ինչպես կցանկանաք կոչեք` նատուրալիզմ, օբյեկտիվիզմ: Մարդը տնօրինում է, սա ապրիորիզմ, իդեալիզմ է: Աստված որոշում է, մարդը` տնօրինում, ահա սա արվեստի գործ է: Այնուամենայնիվ, ինչու պետք է յուրաքանչյուր նոր, կեղծ արվեստի ուղղություն ներկայացնող դպրոց իր փրկությունը տեսնի երկու մասերից մեկի պաշտամունքի մեջ: Երեկ մարդ տնօրինում է, այսօր` Աստված առաջարկում…Եվ երբեմն թվում է, որ անուշադրության են մատնում, որ արվեստագետը տնօրինելու բոլոր իրավունքներն ունի. երբեմն, որ միայն նա իրավունք ունի տնօրինել այն, ինչ բնությունն է նրան առաջարկում: Քանի որ, եթե քիչ առաջ խոսում էի արվեստագետից որպես բնությանն ընդդիմադիր մեկից, և թվում էր, թե դիտում եմ արվեստի գործն առաջին հերթին որպես հավաստում, ներկայումս դա անհատականությունը  գովաբանելու համար չլինի՞ արդյոք. մենք ավելի շատ կհեռանանք մեկ ուրիշ ծայրահեղության, քան թե կբռնենք մեկ այլ ուղի կգնանք մեկ այլ ուղղությամբ: Ի՞նչ ասել է անհատապաշտ արվեստագետ: Ի՞նչ է նշանակում հակաանհատապաշտ արվեստագետ: Համոզմունքներով թող ուրիշները զբաղվեն:  Վերջիններս նրա վրա շատ թանկ են նստում և իրենք էլ այդ վստահությունը չափազանց շատ են ձևափոխում: Արվեստագետը ոչ այս, ոչ էլ այն ճամբարից է. նա հակամարտության բոլոր կողմերում է: Արվեստը զուսպ, չափավոր երևույթ է: Եվ անշուշտ, ես բնավ չեմ ուզում ասել, որ արվեստի ամենակատարյալ գործ կլիներ այն, որն ամենահավասար հեռավորությունը կպահպանի իդեալիզմի և ռեալիզմի միջև: Բնավ ոչ: Եվ արվեստագետը կարող է մոտենալ այդ երկու բևեռներին այնքան, որքան կհամարձակվի, բայց մեկ պայմանով, որ երբեք դրանցից մեկին չլքի և երկրորդ` չկորցնի հենարանը: «Սեփական մեծությունը ցույց չեն տալիս ծայրահեղության մեջ ընկնելով,- ասում էր Պասկալը,- բայց միաժամանակ երկուսին էլ տուրք տալով` միաժամանակ լինելով մեջտեղում»: Իսկ արվեստի եզրագծերը, որոնցից արագ հրաժարվեցինք նույնչափ, որչափ, որ նրանց փնտրում էինք, այդ սահմանները, պարոններ, խոչընդոտ չեն հանդիսանում. մենք  նրանց բացահայտում ենք անմիջական կապի մեջ. դրանք ընդարձակման սահմաններն են:  Դա մի ծայրահեղ լարվածություն է, որն անցնելով` ստեղծագործությունն անսպասելիորեն տեղի է տալիս և մասնատվում, կարծես թե երբեք էլ չի ստեղծվել: Սահմանները միայն արվեստագետի մեջ է. երջանիկ է նա, ով դրանք ընդլայնում է ինքն իր մեջ` առաջ տանում և ով, ինչպես նրանցից յուրաքանչյուրը պետք է ցանկանար, իրեն ենթարկի ամեն հնարավորը, բնությունից տրված հնարավորինը:

Տիկնայք և պարոնայք,
Չնայած որ դուք արդեն իսկ գիտեիք այս ամենը, ես ինձ վերստին թույլ եմ ձեզ հիշեցնել այն, որ դուք թվով շատ քիչ եք մնացել, մինչդեռ  սուտ արվեստագետներն և  արվեստում հերետիկոսները շատ են:

1901թ., ամառ

 


[1] Խոսքը  ֆրանսիացի նկարիչ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրիի (1780-1867) մասին է:

[2]  Խոսքը վերաբերում է գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ, արվեստի տեսաբան, գրաքննադատ-լուսավորիչ, գերմանական դասական գրականության հիմնադիր Գոտհոլդ Լեսսինգի «Լաոկոոն, կամ գեղանկարչության և պոեզիայի սահմանների մասին» երկին:

 

Share Button

Պատասխանել Անդրե Ժիդ – Նեղ դուռը | ԳԵՎՈՐԳ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>