Բենիկ Ստեփանյան

Ծնվել եմ 1986 թվականին, Հայաստանի Հանրապետության Արմավիր քաղաքում: Ծառայել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան: 2009 թվականից աշխատում եմ հանրակրթական դպրոցում` պատմության ուսուցիչ: Բանաստեղծություններս լույս են տեսել պարբերական մամուլում, Գրական թերթում, Թբիլիսիում` «Կամուրջ 2013» տարեգրքում, ԵՊՀ «Գրական համալսարան» ժողովածուում: «Արցախցին» բանաստեղծությանս համար երրորդ մրցանակի եմ արժանացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած «Ազատագրված հայրենիքն իմ հոգու աչքերով» մրցույթում:

Թողնել պատասխան

Your email address will not be published.