Արմինե Պետրոսյան | ԻՄ ԵՐԵՔ ԵՍ-ԵՐԸ

Գիտակ.- Այո՛, սիրելինե՛րս, ձեզնից շատ շնորհակալ եմ քաջալերող խոսքերի համար:
Սերինե.- Մենք ենք շնորհակալ քեզ, որ մեզ տրամադրում ես քո հիանալի ստեղծագործություններն ընթերցելու հաճույքը:
Գարուն.- Այո՛, այո՛, մեզ համար քո յուրաքանչյուր բառն արվեստ է:
Քաջիկ.- Ես անգիր եմ արել քո վեպերի ու վիպակների ամենագեղեցիկ տողերը: Դու մեր ժամանակների ամենաարժեքավոր և որակյալ գրականության ստեղծողն ես:
Գիտակ.- 🙂 🙂 🙂 🙂
Գարուն.- Եկե՛ք մի օր կազմակերպենք ընդհանուր հանդիպում, վերջապես հավաքվենք բոլորով, և դո՛ւ հարգելի՛ Գիտակ, կծանոթանաս երկրպագուներիդ հետ:
Գիտակ.- Չէ՛, դեռ շուտ է, դրան ես դեռ պատրաստ չեմ:
Սերինե.- Ինչո՞ւ, չէ՞ որ արդեն երկու տարի է, ինչ մենք հիացած ենք քո ստեղծագործություններով, ապրում ենք քո ստեղծած գրականությամբ, բայց դու մեզ համար այդպես էլ առասպել ես, քեզ ուզում ենք պատկերացնել, բայց, Սրբուհի Տյուսաբի՛, Ձեր պրոֆիլից բացի ոչինչ չենք տեսել:
Քաջիկ.- Գոնե պրոֆիլի նկարը քոնը դիր, որ կարողանանք պատկերացնել քո արտաքինը:
Գիտակ.- Ինչո՞ւ, մի՞թե դա այդքան կարևոր է: Կարևորը այն գրականությունն է, ինչը ես ստեղծում եմ:
Գարուն.- Բայց կարող է պատահենք քեզ փողոցում ու չճանաչենք, նստեք մարշրուտկա, վեր էլ չկենանք, որ նստեք:
Գիտակ.- 🙂 🙂 🙂
Հերմինե.- Դե՛, տեսնում եք, որ արդեն մեր խմբի չաթը լցվել է խնդրանքներով, խմբի բոլո՜ր անդամներով քեզ հետ հանդիպում ենք խնդրում:
Գիտակ.- Դեռ ժամանակը չէ: Բարի գիշեր:
Հերմինե.- Բարի գիշեր :-((((
Գարուն.- Բարի գիշեր :-((((
Շուտ դուրս գամ, քանի շատ բան չեն գրել: Ըհը…Ի՜նչ լավ եմ զգում ինձ ինտերնետում: Թագուհին եմ մարդկանց մտքերի ու հույզերի…
-Համե՛ստ, էլի՞ ինտերնետ ես մտել, չե՞ս ասում մարդդ ու տղեդ հոգնած գործից եկել են, մի լավ սեղան դնեմ, որ ուտեն, կշտանան, գնան վեր ընկնեն, քնեն:
-Հիմա՛, հիմա՛ կդնեմ:
-Մա՛մ, պստի տղեդ ո՞ւր ա:
-Արդեն քնել է:
-Բա կքնի, էլի, նրան թողնեն մենակ ուտի ու քնի:
-Լավ, լավ, մի՛ չարացեք, հիմա դուք էլ կուտեք ու կքնեք:
-Որ դու հազար ժամ սեղան գցես, մենք էլ կկշտանանք տեղում:
-Մերդ միշտ էլ նույն դանդալոշն ա եղել:
-Հա՛, պա՛պ ջան, էրևում ա:
-Ա՛յ, Համե՛ստ, էլի մեզ սուխոյո՞վ ես կերակրում: Ախր ստամոքսներս փչացավ դրանցից. Դուրսը՝ էդ, ներսը՝ էդ:
-Երևի ամբողջ օրը կոմպի դեմն ա նստե, էլ որտեղից մեզ համար բան սարքեր:
-Ահա՛, նստեք: Խոստանում եմ՝ վաղը տաք ճաշ կեփեմ:
-Տեսնենք, տեսնենք:
-Զանգում են, գնամ պատասխանեմ:
-Էս ուշ ժամին տեսնես ո՞վ ա հիշել մեզ:
-Այո՛, բարև, Հռիփսի՛կ ծյոծյա:
-Բարև, Համե՛ստ:
-Ինչպե՞ս եք, լա՞վ եք:
-Նորմալ ենք, ամբողջ օրը խառը: Դուք ո՞նց եք:
-Լավ ենք:
-Դե՛, դուք խառը չեք լինի, դու չես աշխատում, տանը նստած ես, իսկ ես էլ, հարսս էլ աշխատում ենք, պետական աշխատող ենք, հո չենք կարա գործից ուշանանք կամ մի օր չգնանք:
-Հը՜…
-Դրա համար էլ չենք հասցրել ցերեկով խանութ գնալ, դրոժ ա պետք, մերը վերջացել ա, կարո՞ղ ա դու ունենաս:
-Հա՛, ունեմ, եկե՛ք տարեք:
-Ա՛յ կնիկ, դու բեր, էլի, մենք ամբողջ օրը ոտի վրա ենք, վազվզում ենք, դու սաղ օրը քեզ համար տանը նստած ես, երկու ոտ տեղ ա, բե՛ր, էլի:
-Լավ, հիմա կբերեմ:
Մինչև գնացի, եկա, արդեն քնել են: Այնպես հոգնած են, որ կիսահանվել քնում են…Լավ, ես վերցնեմ շորերս ու զարդերս և…
-Օ՜, եկա՜ր, Խելահե՛ղ, դու միշտ ժամանակին ես գալիս:
-Իհարկե:
-Էսօր գիշերն առանձնահատուկ թեժ ա լինելու:
-Ուռռռա՜…և ինչո՞ւ:
-Դրսից մի նենց DJ ա էկել, որ բոմբ ա պայթեցնելու:
-Մա՛ր, բոմբը մենք ենք պայթեցնելու:
-Դե՛, դու որ հաստատ: Էսօր հատուկ գժվելու ես, մռութ ես:
-Օ՜, սկսվեց …ո՜ււււււ…
-Սկսենք պարե՞լ, Խելահե՛ղ:
-Ի՜՞նչ…
-Երաժշտությունը չի թողնում, որ լսես, սպասի՝ մոտենամ, չնայած էլ ինչ մոտենամ, դու արդեն սկսել ես, քեզ էլ մինչև առավոտվա հինգը կանգնեցնող չի լինի…
Վերջ

4 comments

Skip to comment form

    • Ani on 4 Փետրվարի, 2012 at 4:07 ե.
    • Reply

    Hrashali gorc e.

    • Հրայր on 9 Փետրվարի, 2012 at 4:23 ա.
    • Reply

    Լավն էր: Ես էլ հավանեցի:

    • Satenik.R. on 17 Մարտի, 2012 at 6:47 ե.
    • Reply

    Հիացաց եմ.արդիական գրելավոճ,գեղեցիկ միտք ու բացառիկ տաղանդ:կեցցեսսսս:

  1. Շնորհակալ եմ կարծիքների համար:

Թողնել պատասխան Satenik.R.-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.