Պաբլո Ներուդա | ԼՌՈՒԹՅՈՒՆ

PB11

 

 

 

 

 

 

 

 

 

Սկսում ես մեռնել դանդաղ…

Եթե չես ճամփորդում,

Եթե գիրք չես կարդում,

Եթե ականջալուր չես կյանքի աղմուկին,

Եթե չես գնահատում ինքդ քեզ:

 

Սկսում ես մեռնել դանդաղ,

Երբ քո մեջ սպանում ես ինքնահավատքդ,

Երբ հրաժարվում ես այլոց օգնությունից:

 

Սկսում ես մեռնել դանդաղ,

եթե դառնում ես սովորություններիդ ստրուկը,

Եթե միշտ քայլում ես միակ ուղիով,

Եթե չես փոխում առօրյադ,

Եթե չես հագնվում տարբեր գույներով,

Կամ  չես խոսում անծանոթ մարդկանց հետ:

 

Դու կսկսես դանդաղ մեռնել,

Եթե խուսափում ես խինդ ու բերկրանքից,

սանձարձակ հույզերից

և այն բաներից, որ ստիպում են աչքերիդ՝  փայլել,

ավելացնել սրտիդ զարկերը…

 

Դու կսկսես դանդաղ մեռնել,

երբ ուրախ չես քո աշխատանքով, քո սիրով ու չես փոխում դրանք,

եթե տատանվելով՝ չդիմես փորձության,

եթե չանցնես երազանքներիցդ այնկողմ,

եթե քեզ թույլ չտաս՝

կյանքում գոնե մեկ անգամ

անցնել խոհեմամտությունից այնկողմ…

 

Սկսի՛ր ապրել այսօր,…

Գնա՛ փորձության հետևից…

Մի բան արա այսօր,

Մի թող մեռնես դանդաղ,

Մի մոռացի՛ր ուրախությունը,

Մի բան արա այսօր…

 

Թարգմանությունը պարսկերեն տեքստից՝ Կ. Տեր-Հովհաննիսյան

 

 

 

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.