Սիրանույշ Օհանյան | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

* * *

Մարմնովս ծածկեմ մարմինդ,
Տանիքդ լինեմ,
Պաշտպանեմ անձրևից, քամուց, արևից…
Օտար հայացքից:

Մարմնովդ մտիր մարմնիս մեջ.
Տնակդ եմ`
Հարմարավետ, տաքուկ
Ապաստարան աշխարհից:

Մարմնովս փաթաթեմ մարմինդ,
Ամփոփեմ քեզ իմ մեջ,
Ձուլվեմ քեզ,
Ներծծվեմ մաշկիդ մեջ…

Մարմնովս ապրում եմ մարմինդ:
Մինչդեռ հոգիս…
Մեռնում է հոգիս:

 

* * *

Հոգնած մարմնիս վրայից
Հագնում եմ մաշված հոգիս,
Մեկնում:

Մարմինս ընտելացել է հոգուս,
Ինչպես ոտքը՝ կոշիկին:
Տրտնջում է կոշտուկներից:
Ասում եմ՝ դիմացի՛ր,
Ուրիշինով չենք փոխարինի,
Թանկ է,
Համ էլ՝
Անհամատեղելի:

Հոգնած մարմնիս վրայից
Հագնում եմ մաշված հոգիս:
Ես նրանց միջև
Ցմահ միջնորդ՝
Ո՛չ մարմին եմ, ո՛չ հոգի
Թափառումներիս ճամփին:

21 comments

Skip to comment form

    • Արա on 31 Հոկտեմբերի, 2012 at 1:07 ե.
    • Reply

    Վիոլետական պոեզիա…
    էս ուր է գնում մեր գրականությունը

    • Էդուարդ on 1 Նոյեմբերի, 2012 at 6:01 ե.
    • Reply

    Հարգելի Արա, Ձեր ասելով՝ ով շատ թե քիչ սեռական թեմայով գրի վիոլետակա՞ն է: Էլ ուրիշը չկա՞ մեր գրականության մեջ:
    Սա է մեր պոեզիայի ուղին՝ ազատ, անկաշկանդ, անվախ, առանց ենթարկվելու հին ու կարծրացած հայացքների ազդեցությանը: Մեր հանճարներն էլ այսպես կգրեին, եթե չլիներ բոլշևիկյան առերես բարոյականության ճնշումը:
    Այս ամեից հետո, դուք ճիշտ չեք ընկալել այս բանաստեղծությունները:

    • Արա on 2 Նոյեմբերի, 2012 at 11:47 ա.
    • Reply

    Օ՜օօ ինչ եք ասում. փաստորեն դուք կարծում եք, որ Սևակը կամ Իսահակյանը կնկարագրեին բացեիբաց իրենց սեռական ցասումներն ու տվայտանքները?
    Էս ոնց եք հասկանում պոեզիան
    մեր հանճարները անբավարարված չեն եղել, որ նման բաներ գրեին մի հատ լավ ուսումնասիրենք իրանց կյանքն ու փորձը ու կհասկանաք ինչի չեն գրել ու չէին գրի եթե նույնիսկ առանց բոլշևիկների ապրեին: Մի՛ արժեզրկեք մեր պոեզիան մենք լավ ժառանգություն ենք ստացել եթե չեք կարող հասնել գոնե մի փչացրեք…
    Հարգանքներս

    • Anonymous on 2 Նոյեմբերի, 2012 at 3:24 ե.
    • Reply

    Հարգելիս, եթե այդ կարծիքն եք արտահայտում դա նշանակում է որ դուք տալ-առնելիք չունեք գրականության հետ…ավելի լավ է չբացեք չկարդաք ու սուտի բարեպաշտությամբ չտառապենք հա,,Վիոլետի անունն էլ քիչ տվեք, մի կաղապարեք ձեր հայացները…Վիոլետի նման մեկ էլ ինքնա ու ապրի ինքը

  1. Շնորհակալություն կարծիքների համար 🙂
    Արային. ըստ Ձեզ, Չարենցի այս բանաստեղծությունը`
    http://yeghishecharents.wordpress.com/2012/04/04/%D5%BC%D5%B8%D5%B4%D5%A1%D5%B6%D5%BD-%D5%A1%D5%B6%D5%BD%D5%A5%D6%80/
    փչացնո՞ւմ է մեր հանճարներից մեզ հասած լավ ժառանգությունը՝ նկարագրելով «բացեիբաց իր սեռական ցասումներն ու տվայտանքները»:
    Ինչ վերաբերում է Վիոլետ Գրիգորյանի պոեզիային, այն այնքան ուժեղ է, որ ոչ ոք չի կարողանում անտարբեր անցնել կողքով:

    • Արա on 2 Նոյեմբերի, 2012 at 4:00 ե.
    • Reply

    Հա՞ դրա համար էլ ազգիդ մեջ պոռնիկները շատանում են:Ապրի բա ոնց դե էդքան ճիշտ խոսացող ու ազատ մտածող ես էդ անունդ ինչու չես գրել Հարգելիս…
    Գրականության հետ չեն տալիս առնում, գրականությունը ընթերցում են կրթվում են գրականության օգնությամբ, իսկ ինչ պետք է սովորեն մեր երեխաները ընթերցելով նմանատիպ գրականություն: Գուցե այս հարցիս մասին լավ մտածես նոր գովաբանես քո պաշտելի հեղինակներին
    Հարգանքներս

    • Արա on 2 Նոյեմբերի, 2012 at 4:04 ե.
    • Reply

    Հասկանում եմ քո այս հարցակումը Սիրանույշ Օհանյան նորմալ է, բայց դեռ ոչ ոք չի ապացուցել, որ այդ տողերը Չարենցինն են, իսկ Վիոլետի պոեզիան ոչ թե ուժեղ է այլ զվարճալի ու դա պոեզիա կոչվելու իրավունք անգամ չունի, իսկ քո նման դեռահաս ստեղծագործողներին խորհուրդ կտամ իրենով չառաջնորդվել: Վիոլետի գրածը արժեք չի ներկայացնում…

    • Սիրանույշ Օհանյան on 2 Նոյեմբերի, 2012 at 4:35 ե.
    • Reply

    Ըստ Ձեզ, ոչ ոք չի ապացուցել, որ «Ռոմանս անսերի» հեղինակը Չարենցն է: Արա, Դուք նոր դարաշրջան եք բացում չարենցագիտության մեջ 🙂 Շնորհավորում եմ: Մաղթում եմ հայերենի կետադրության և ուղղագրության իմացություն:

    • Anonymous on 2 Նոյեմբերի, 2012 at 8:52 ե.
    • Reply

    Չհասկացողի բաներ եք ասում, Արա, որ նույնիսկ չարժե վիճաբանել,,,Իսկ Վիոլետը արժեք է… կա գրականություն որ տհաճ է իր ինտիմության ներկայացման առումներով , բայց էստեղ իմաստ չկար Վիոլետականի մասին խոսելու, :Սիրանուշը ամեն ինչ լավ է արել ու ներկայացրել…գրականությունը մենակ սիրուն ծաղիկների ու հայրենիքից բացի մարդու տարբեր մոտեցումներ ու էմոցիա է ներկայացնում,,,ձեր ասած պոռնկությունը գուցե ձեր դեմ շրջվի ,որովհետև բոլորը գնում են վաղուց դեպի դա, կյանքում ականատես լինում նման իրավիճակների, ժամերով էրոտիկ Ֆիլմ նայում բայց գրականության մեջ մի թեթև էդպիսի բան նկատելուց բարեպաշտություն են անում, ասում են վայյ վույ ,,, չի կարելի` հազար տաղանդավոր նկարիչ ու գրող կարող եմ նշել որ հրաշալի են եղել`իրենց արվեստի տարբեր մոտեցումներում(ՆԱև ԷՐՈՏԻԿԱ):

    • Anonymous on 2 Նոյեմբերի, 2012 at 8:57 ե.
    • Reply

    Հարգելիս եթե Բակունց էլ կարդաք`ուշադիր եղեք;)հաստատ լիքը գծելու տողեր կան(Շատ ավելի դիպուկ):
    Անունս էլ Փառանձեմ է

    • Արա on 5 Նոյեմբերի, 2012 at 8:43 ա.
    • Reply

    Ողբան զ՛քեզ հայ գրականություն, որ մեծերիդ սենց են ճանաչում ու սենց են կրկնօրինակում…
    Հարգանքներս

    • Էդուարդ on 5 Նոյեմբերի, 2012 at 9:56 ա.
    • Reply

    Իսկ ես ողբամ զքեզ, Արա, որ ՍԵՆՑ ես հայերեն գրում ու դատում գրականության մասին: Գրականությունը մարդկային մտքի ու հոգու արտահայտիչն է, իսկ սեռական հարցերը զբաղեցնում են մարդկային, ինչպես նաև հանճարների մտքի ու հոգու 70 տոկոսը: Պետք է ենթահող ստեղծել դրանք արտահայտելու համար, որպեսզի գրականությունն էլ հոգեհարազատ լինի հասարակությանը, այլ ոչ՝ քեզ նման վայրահաչել:

    • Արա on 5 Նոյեմբերի, 2012 at 11:39 ա.
    • Reply

    Դե ինչի, այդ դեպքում մերկ չեք քայլում փողոցով դա էլ է ենթահող ստեղծում մարդու հոգում եղածը արտահայտելու…
    Եկեք մերկ քայլենք ու թող բոլորը տեսնեն մեր ներաշխարհը, ինչպեես նաև արտաքին բարեմասնությունները ու մեկս մյուսիս համար ավելի հասկանալի ու հոգեհարազատ կլինենք: Ձեր նման մտածողներն են փչացնում մեր սերունդը:
    Զսպեք ձեր կրքերը կարող է հանկարծ վայրահաչիս տակ մնաք: Եթե քննադատում են այնքան ուժ ունեցեք, որ առանց դիմացինին վիրավորելու պաշտպանեք ձեր տեսակետը ես ոչ մեկի անձնական վիրավորանք չեմ հասցրել: Մերօրյա իրականությունը ՍԵՌԸ դրոշակ առած գնում է դեպի հոգեհարազատություն ու ենթահողը հենց նման բաներն են:

    • Սիրանույշ Օհանյան on 5 Նոյեմբերի, 2012 at 1:04 ե.
    • Reply

    Արա, պոեզիայի Ձեր ընկալումը սահմանափակված է Ձեր իսկ երևակայությամբ և մտածողությամբ: Մասնավորապես, վերը գրված երկու բանաստեղծությունների դեպքում, երկրորդը կարող էր բանալի հանդիսանալ՝ առաջինը հասկանալու: Փոխանակ կարդացածի շուրջ մտածելու, դուք խորացրեցիք առաջին բանաստեղծությունից ձեր ընկալած առաջին տպավորությունը՝ հասնելով մինչև «սեռական ցասումներ ու տվայտանքներ» և «մերկ քայլողներ»: Կարծիք չունենալով, գուցե ծանոթ չլինելով կամ չուզենալով ծանոթանալ Չարենցի, Բակունցի և այլոց՝ հայ գրականության մեջ նմանատիպ հոգեվիճակներ պատկերելու արտահայտչամիջոցների մասին, դուք գերադասում եք բարոյախրատական ճառեր կարդալ և ողբասացությամբ ամրագրել Ձեր տգիտությունը: Ձեր իրավունքն է, իհարկե՛, իմ կարծիքով՝ հեղինակը չպիտի իր գրածի մեկնիչը կամ լուսաբանողը լինի. որոշ իմաստով դա նույնիսկ անհարգալից վերաբերմունք է ընթերցողի հանդեպ, ում համար ստեղծագործությունը առաջին հերթին սեփական ներաշխարհը բացահայտելու և աշխարհի հետ փոխազդեցությունը լրացնելու, հարստացնելու կամ փոփոխելու ևս մի միջոց է: Գրականությունը Ձեր ընկալմամբ դաստիարակող գործիք է (մահակն էլ է գործիք): Խորհուրդ. եթե չեք կարող փոփոխել Ձեր գիտելիքների սահմանները և ցանկացած նորության բախվելիս չդիմադրել ու չժխտել այն, ինչ արդեն կա աշխարհում, պարզապես խուսափեք նորությունների հանդիպելուց կամ շրջանցեք դրանք: Այդ դեպքում ոչ ոքի չեք սպառնա, որ «վայրահաչիս տակ կմնաք»:

    • Anonymous on 5 Նոյեմբերի, 2012 at 4:09 ե.
    • Reply

    ոչ մեկս անբարո չենք, Արա, ինչպես դուք հասցրիք պատկերացնել,,,Փառանձեմ

    • Anonymous on 9 Նոյեմբերի, 2012 at 2:02 ե.
    • Reply

    մի քանի անգամ կարդացի բանաստեղծություններն ու մեկնաբանությունները, կարծում եմ մեկնաբանողները շատ են հեռացել մեկնաբանվող օբյեկտից, իսկ «Ես նրանց միջև Ցմահ միջնորդ» տողերն հիանալի են, կեցցես

    • shakeh on 19 Նոյեմբերի, 2012 at 10:09 ե.
    • Reply

    Siranoosh jan. akanj mi kaxir amen mi vayrahachoxi. banastexcootioond shad lavn e.

    • Nikita on 12 Հունվարի, 2013 at 9:55 ա.
    • Reply

    Раковина
    Из лепрозария лжи и зла
    Я тебя вызвала и взяла

    В зори! Из мертвого сна надгробий —
    В руки, вот в эти ладони, в обе,

    Раковинные — расти, будь тих:
    Жемчугом станешь в ладонях сих!

    О, не оплатят ни шейх, ни шах
    Тайную радость и тайный страх

    Раковины… Никаких красавиц
    Спесь, сокровений твоих касаясь,

    Так не присвоит тебя, как тот
    Раковинный сокровенный свод

    Рук неприсваивающих… Спи!
    Тайная радость моей тоски,

    Спи! Застилая моря и земли,
    Раковиною тебя объемлю:

    Справа и слева и лбом и дном —
    Раковинный колыбельный дом.

    Дням не уступит тебя душа!
    Каждую муку туша, глуша,

    Сглаживая… Как ладонью свежей
    Скрытые громы студя и нежа,

    Нежа и множа… О, чай! О, зрей!
    Жемчугом выйдешь из бездны сей.

    Выйдешь! По первому слову: будь!
    Выстрадавшая раздастся грудь

    Раковинная. — О, настежь створы! —
    Матери каждая пытка в пору,

    В меру… Лишь ты бы, расторгнув плен,
    Целое море хлебнул взамен!

    • Հրայր on 13 Հունվարի, 2013 at 7:18 ե.
    • Reply

    Հանդուրժող հասարակություններում մտքերի ազատ արտահայտման դեմ արտահայտվող անհատներին ևս տրվում է մտքերի ազատ արտահայտվելու իրավունք: Իհարկե նրանք կուզեին որ միայն իրենց տրված լիներ այդ իրավունքը:
    Բանաստեղծ և արձակագիր Սիրանույշը ունի հոգու ներաշխարհը անկեղծորեն արտահայտելու տաղանդն ու քաջությունը:
    Ինչպես Ինքը փորձել է առաջնորդել ընթերցողին` կարդալ և ըմբռնել երկրորդ բանաստեղծությունը, իսկ հետո առաջինը:

    • Manish on 22 Մարտի, 2013 at 12:38 ա.
    • Reply

    khndrem targmanek NIKITA-e grvatske!

    1. Հարգելի Manish, Նիկիտայի գրածը Մ. Ցվետաևայի «Խեցի» (A Shell) բանաստեղծությունն է: Չհաջողվեց պարզել՝ թարգմանվել է հայերեն թե՞ ոչ:

Թողնել պատասխան Արա-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.