Վահե Արմեն | ՍԵՐ՝ ԵՐԿՅՈՒՂԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ

Գիշերները
Աչքակապուկ էինք խաղում
մեր բակում:
Հիշո՞ւմ ես, մի’շտ
Փախչում էինք միասին,
Ապավինում նկուղին,
Որտեղ կար մի չար ոգի:
Նա կխեղդե’ր ինձ առանց քեզ,
Իսկ առանց ինձ,
Աստված գիտե, ո՞ւր կտաներ
քեզ իր հետ:
Մութ նկուղում, հիշո՞ւմ ես, միշտ՝
Վախենում եմ՝ կասեիր:
Վախենո՞ւմ ես…
Ու հասնում էր ժամանակը սիրելու…
Ե’կ այս գիշեր
Աչքակապուկ խաղանք
բոլոր բակերում,
Ես ու դու
Եվ բոլոր մարդիկ աշխարհի…
Եկ այս գիշեր կրկին
փախչենք միասին,
Ես կգտնեմ հազար ու մի ապաստան,
Իսկ դու անվերջ կշշնջաս՝
Վախենում եմ, վախենո՜ւմ…

1 comment

    • Anonymous on 9 Սեպտեմբերի, 2007 at 3:52 ա.
    • Reply

    j.j…

Թողնել պատասխան Anonymous-ի համար Չեղարկել պատասխանը

Your email address will not be published.