«

»

Հուլ 14 2007

Տպել Գրառում

Քենեթ Քոչ, Քեյթ Ֆերըլ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԼԸ (Հատված «Թևերին Քնած» գրքից)

Շատ երիտասարդ գրողներ չեն գրում բանաստեղծություն այնպես, ինչպես կարող են, որովհետև նրանք կարծում են, թե բանաստեղծությունը պիտի որևէ ռիթմ, չափ ունենա, այն պիտի ինչ-որ խորիմաստ բանի մասին կամ հատուկ լեզվով պիտի լինի, նրանք կարծում են նաև, որ ամեն ինչ կատարյալ արված լինի և կարևոր է մնալ այն թեմայի սահմաններում, որով սկսել են: Կան որոշ հիմնական բաներ, որ օգտակար կլինի իմանալ:

Պոեզիա կա, որ ռիթմավորված է, բայց աշխարհում գրված պոեզիան մեծամասամբ առանց ռիթմի է: Ռիթմն ուղղակի հնչյունային մի ձև է, որ սիրում են բանաստեղծները. մի ձև, որ օգնում է նրանց բանաստեղծություններ գրել: Երբեմն այն կարող է ոգեշնչել, բայց շատ երիտասարդ բանաստեղծներ այն համարում են սահմանափակող և շատերն ավելի լավ բանաստեղծություն գրում են առանց դրա: Չափը, նույնպես, սովորաբար սահմանափակող է և անհրաժեշտություն չէ:
Չկան թեմաներ, որ հատուկ պոեզիայի համար են: Կարելի է գրել ամեն ինչի մասին՝ ինչ կամենաս, հեռախոսով խոսելու, պատուհանից նայելու, երազելու, ամեն ինչի մասին՝ ինչ պատկերացնում ես կամ մտածում, տեսնում կամ լսում: Կային թեմաներ, որ ճիշտ էին թվում տարբեր ժամանակներում, բայց հիմա բանաստեղծները ազատ են զգում ՝ գրելու ամեն ինչի մասին:
Երբեմն երիտասարդ բանաստեղծները սխալվում են՝ գրելով բաների մասին, որ կարծում են անհրաժեշտ է: Կամ նրանք փորձում են փոխակերպել այն, ինչ հետաքրքրում է իրենց՝ պոետիկ ինչ-որ բանի. նրանք գրում են «ընկերության», »խաղաղության» և «կյանքի ուղու» մասին, փոխարեն՝ որոշակի ընկերոջ, որոշակի օրվա և որոշակի փողոցի: Բանաստեղծությունն ընդհանուր կամ վերացական դարձնելով՝ թեման առավել արժեքավոր ու բանաստեղծական չի դառնում: Հնարավոր է՝ այն ետ պահի քեզ նրանից, ինչ զգում ես և մտածում, նոյնիսկ նրանից, ինչ գիտես: Պարզ ու սովորական ձևը, որ խոսում ես ընկերոջդ հետ, հնարավոր է, հենց այն է, որով կարող ես ամենալավն ասել այն, ինչ ուզում ես, այնպես որ այդ ձևն առաջինը փորձի’ր: Հնաոճ բանաստեղծական բառերը կարող են աղավաղել այն, ինչ գրում ես և հեռացնել քեզ նրանից, ինչ նկատի ունես: Երեխա բառը հնարավոր է, ավելին է նշանակում, քան, ասենք՝ մանուկ, և կապույտն ավելի գույն ունի իր մեջ ու ավելի է լի երաժշտությամբ և հիշողություններով, քան ասենք, լազուրը: Մանուկ, լազուր, օրիորդ, առկայծող և նման բառերը նույնպես կարող են գրավիչ լինել: Բայց, ամեն բառ, որ օգտագործվում ես, պիտի օգտագործես, որովհետև դա այն է, ինչ նկատի ունես, այլ ոչ թե քանի որ բանաստեղծական է: Գրելու հաճույքի մի մասն էլ բոլոր բառերն օգտագործելու ազատությունն է:
Շատերի համար ամեն ինչ նախօրոք պլանավորելը չէ, որ լավագույն ձևն է: Հաճախ բանաստեղծները իրենց ամենալավ գաղափարներին հասնում են գրելու ընթացքում: Հազիվ թե նրանք նախօրոք իմանան, թե ինչ են պատրաստվում ասել: Նրանք կարող են սկսել մի քանի բառից, որ միասին լավ են հնչում, մի տողից կամ երկու, հնարավոր է՝ միայն զգացողությամբ: Հետո այլ բառեր և այլ գաղափարներ են ծագում, երբ նրանք գրում են: Ծրագրելը հակված է ոգեշնչելուն: Եվ, հնարավոր է, միտումնավոր որոշում կայացնել մնալ թեմայի սահմաններում, որով սկսել ես: Երկուսն էլ կարող են սահմանափակել այն, ինչ լավ կլիներ քո բանաստեղծության համար: Լավ բանաստեղծությունը կարող է մի թեմայից ավելի ընդգրկել:
Ծրագրավորումն ու կազմավորումը կարող են օգտակար լինել նրա համար, ինչ գրում ես: Բայց երևի թե քեզ համար՝ որպես ակսնակ գրողի, ավելի կարևոր է ունենալ բավական նյարդներ ու հաստատակամություն՝ փորձելու գրելու նոր ձևեր, նախքան համոզված լինես դրանցում. խոսել այն մասին, ինչ հետաքրքրում է քեզ, եթե նունիսկ զգացածդ անհեթեթություն է, ոգեշնչվել, երբ ընթանում ես դեպի ուր բանաստեղծությունն է. դա նշանակում է նույնիսկ մի փոքր կորցնել ղեկավարումը, գրել ոչ թե նրա համար, որ հաճելի լինի լսարանին կամ ուրիշ մեկին, այլ հասնել բանաստեղծությանն այնպես, ինչպես այն քեզ ճիշտ է թվում:
Դու կարող ես ամբողջովին ազատ լինել բանաստեղծության առաջին տարբերակում, կարող ես նաև վերանայել: Ոչինչ չկա բանաստղծության մեջ, որ փոփոխելի չլինի: Բանաստեղծությունը նման չէ նկարի, որտեղ փոփոխությունը, որ անում ես, ծածկում է նախկինը: Դու միշտ կարող ես փոխել բանաստեղծությունը և ետ վերադառնալ: Դու կարող ես սրբագրել՝ ջնջել որոշ բաներ, տեղափոխել, փոխել ասելիքիդ ձևը, փոփոխել տողերը, նոր տողեր ավելացնել:
Երբեմն բանաստեղծությունը շատ կարճ է թվում կամ, ամեն դեպքում, դու ուզում ես ավելացնել ինչ-որ բան: Երբեմն կարող ես ցանկանալ փոփոխել վերջը: Ինչ էլ անես վերանայելուց, փորձիր լինել թեթև ու ազատ, ասես՝ գրես առաջին անգամ: Լավ է՝ պահել առաջին տարբերակը: Հետագայում կարող ես որոշել վերադառնալ դրան, թերևս մասամբ: Դու կարող ես փոփոխել բանաստեղծությունը երբ գրում ես, անմիջապես հետո կամ իհարկե, ցանկացած ժամանակ: Երբեմն, երբ բանաստեղծություն ես գրում և հետո, որոշ ժամամանկ մի’ մտածիր նրա մասին, երբ նայես այն նորից մի քանի շաբաթ կամ ամիս անց, հնարավոր է, անմիջապես այն ավելի լավ դարձնելու գաղափարներ ունենաս:
Երիտասարդ բանաստեղծի համար ամենալավը շատ բանաստեղծություն կարդալն ու շատ գտելն է: Լավ է ունենալ որոշ ընկերներ, որ նույնպես բանաստեղծություն են գրում, մարդիկ, որորնց հետ դու կարող ես խոսել բանաստեղծության մասին, ցույց տալ աշխատանքդ և կարդալ նրանցը: Որոշ գրողներ սիրում են օրագրի պես մի բան պահել, որտեղ գրառում են իրենց մտորումներն ու զգացողությունները, երբեմն նույնիսկ՝ երազները:
Գրելը օրագրում կամ այլ տեղ մի լավ բան ունի իր մեջ՝ այն ինչ կոչվում է գիտակցության հոսք: Դա նշանակում է գրել ասենք, կես ժամ կամ նույնիսկ մի ժամ ինչ կգա գլուխդ՝ առանց կանգառի: Մի փորձիր՝ իմաստավորել, մոռացիր ուղղագրության, կետադրության, նախադասություններն ավարտելու և նման բաների մասին: Դու կարող ես սկսել՝ մրածելով անցյալի ինչ-որ բանի մասին. քո հին սենյակի, նախկին ընկերոջ, այգու, ուր խաղացել եք: Դու կարող ես փորձել գրել նաև երաժշտության տակ: Միացրու որևէ երաժշտություն (նախընտրելի է առանց բառերի) և գրի’ր այն, ինչ երաժշտությունը ստիպում է մտածել կամ տեսնել: Այն ամենը, ինչ քեզ ներքաշում է նոր ձևով գրելու մեջ, լավ է. ընկերոջ հետ միասին բանաստեղծություն գրելը, օրինակ, դու գրում ես առաջին տողը, նա գրում է հաջորդը, և այսպես շարունակ: Դու կարող ես կանոններ մշակել, այնպես ինչպես՝ ամեն տող պիտի գույն ունենա և քաղաքի անուն: Եթե ուրիշ լեզու գիտես՝ գոնե մի քիչ թարգմանի’ր: Եթէ գտնում ես որևէ տեսակի կամ ձևի բանաստեղծություն, որ գրավում է քեզ, փորձի’ր ինքդ էլ գրել:
Երիտասարդ բանաստեղծները անհանգստանում են՝ ճի՞շտ են աշխատում, թե՞ ոչ: Օգտակար է իմանալ, որ տարբեր բանաստեղծներ տարբեր կերպ են աշխատում: Ոմանք կոնկրետ ռեժիմ ունեն, ոմանք՝ անկանոն են: Ոմանք հեշտ են գրում, ոմանց համար դժվար է: Որոշ բանաստեղծներ միշտ նոր բանստեղծություններ են սկսում, մյուսները՝ դժվար են աշխատում՝ վերանայելով հին բանաստեղծությունները: Հնարավոր է կարճ ժամանակում գրել լավ շատ բանաստեղծություններ, որ կսիրես: Բայց գուցե հանկարծ, երկար ժամանակ՝ոչինչ, որ իսկապես սիրես: Եւ հետո, հանկարծ սկսես նորից շատ գրել: Լավ է մեծ հավակնություններ ունենալ, ցանկանալ լավ բանաստեղծություն գրել, այդ անելու նոր ձևեր փորձել: Որոշ ժամանակ հետո կգտնես աշխատելու քո ձևը՝ այն որ ամենալվն է քեզ համար:

Արտատպված «ԳՐԵԹԵՐԹ»-ի (ՀԳՄ գրական երիտասարդական թերթ) թիվ 3(6) 6 հունիս 2007 թ. Համարից:

Share Button

3 կարծիք

  1. Դւին Գ.

    Անչափ հետաքրքիր է: Գրականութիւնը, ստեղծագործութիւնը խաղ է: Այս գրութիւնը սովորեցնում է, թէ ինչպէս կարելի է խաղալ :-)

  2. gayane

    (ՍԱՐՔՍՅԱՆ ԳԱՅԱՆԵ )(գրող )
    Այս աշցարհում, միայն մի բան չկա,
    Մի բան որը կարող է դարղծնել,
    Մարդկանց սրտերը քարիս գանծ, չարից բարի,
    Կյանկ տալ մեր հոքիներին եւ շունչ մէր սրտերին,
    Սերը, որը կգօյատեվի հավերժական,
    Եթե մենք, թույլատրենք նրան,
    Եւ տարացենք, ողջ աշցարհով մեկ,
    Սփրենք նրա շողերը, երկնքով մեկ,
    Կյանք տանք մեր հոգուն, բացենք մի նոր ճանապհար,
    Անմեղ, արդար, բարծրանանք ոսկե աստճաններով,
    Եւ բացենք, դրախտի դռները մեր սիրով,
    Չքացնենք մէղքերի շղթաները մէր վրաից,
    Սերն է քույրը կրակի եւ ջրի,
    Բոլոր մարդիկ ունեն սեր, թաքնված,
    Իրենց հոգում, սրտում եւ աչքէրում,
    Միյայն պետք է որ աշխհար հանենք,
    Բարին եւ վրռնդենկ չարին այս աշխարհից,
    Միայն այդպես կհաղթի բարին այս աշխարում,
    Սերը նշանակում է, սիրել եւ հարգել մերձավորին,
    Սիրիր որ սիրվես, հարգիր որ հարգվես:

  3. Գայանե Յավրիյան

    Վերոհիշյալ թեզիսները, կարծում եմ. վերաբերում են ոչ այնքան կամ ոչ միայն բանաստեղծության , այլև առհասարակ գրական ցանկացած գործի «շինարարությանը»…օրինակ,թարգմանությունը առհասարակ, իսկ գեղարվեստական թարգմանությունը մասնավորապես,նույնպես ցանկալի է կատարել մի քանի մոտեցմամբ,ժամանակ առ ժամանակ , որոշակի ընդմիջումներով մոտենալով բնագրին և սեփական թարգմանության նախնական տարբերակին…
    Կարծում եմ ստեղծագործողներին ընդհանրապես, օգտակար է իմանալ այդ ամենը, բայց պահել ենթագիտակցության թաքուն մի անկյունում . ստեղծագործել միայն այն ժամանակ , երբ պարզապես չես կարող չգրել, այլապես կյանքդ կանգ կառնի…և չես էլ զգա , թե ինչպես ստեղծեցիր, այլ ոչ թե կառուցեցիր բանաստեղծություն կամ պատմվածք…
    Տեքսը ուշագրավ էր, ցանկացած ֆորումի քննարկման, բանավեճի շատ հետաքրքիր նյութ:

Պատասխանել gayane-ին Հրաժարվել պատասխանելուց

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>