Համբարձում Համբարձումյան

Ծնվել եմ 1984 թվականին, Երևանի բանվորագողական Շենգավիթ թաղամասում:
2007- ին ավարտել եմ Երևանի կինոյի և  թատրոնի պետական ինստիտուտը` կինոդրամատուրգիայի բաժինը:  Նույն թվականին ոչ օրինակարգ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեռքից ստացել եմ գրականության բնագավառում տրվող Նախագահի երիտասարդական մրցանակը:
2007-2009 թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերում` սահմանապահ զորամասում: Զինվորական ծառայությունից հետո գրել եմ պատմվածքներ և պաստառ-պատմվածքներ, որոնց մեջ անդրադարձել եմ բանակում առկա խնդիրներին, ինչպես նաև՝ հետմարտիմեկյան Հայաստանի քաղաքական-հասարակական  թեմաներին: 2010-ին  Ավստրիայի Գրաց քաղաքի քաղաքապետարանի հրավերով Արփի Ոսկանյանի հետ  մեկնել ենք Գրաց քաղաք ընթերցման:
2011-ին «Հայ-ադրբեջանական երկխոսություն նոր մեդիայի միջոցով» ծրագրի շրջանակում ստեղծել եմ «Գրողներն ընդդեմ բախումների» գրական կայքը:
2011-ին Արփի Ոսկանյանի հետ ստեղծել  եմ «Գրողուցավ» բլոգը,  ապա նաև կայքը: