Գոհար Մեժլումյան

Ես Գոհարն եմ` Մեժլումյան, ծնվել եմ 1979 թ. Նոյեմբեր 27-ին, Երևան քաղաքում և մինչ օրս ապրում եմ իմ պաշտելի Երևանում: Մասնագիտությամբ Դիվաննագետ եմ :Մեր, ԲՈՒՀ ընդունվելու տարիներին, չգիտես ինչի դիվանագիտության ֆակուլտետը մոդա էր, ես էլ ասեցի`մոդայից ետ չմնամ, բայց սխալվեցի, տատիս մի լավ խոսք ուներ, կասեր .«բալես մոդան որն ա, հագի էն ինչը քեզ սազում ա»: Հետո հասկացա, որ դիվանագիտությունն իմը չի, ինձ չի սազում, բայց արդեն ուշ էր…Ավարտեցի, դիպլոմը տանը դրված է, եթե «տանող» լինի, օժիտիս ճամպրուկի մեջ կդնեմ, կարմիր չի դիպլոմս, բայց ոչինչ, կարմիր ժապավենով կկապեմ :
Էն ժամանակ էլ գրելն էր նորաձևությունից դուրս: Գրում էի, ուրախանում, ասեցին. «ինչ ես անում, կգժվես, բոլոր մեր գրողներն էլ վերջում գժվել են, էդ քեզ հաց ու ջուր չի, գնա հաշվապահություն սովորի»… չսովորեցի:
Շարունակում էի գրել, ինձանից անկախ, կամաց-կամաց ավելի շատ:
Եկավ մի ժամանակ և Աստծո կամոք հայտնվեցի Շանթ հեռուստաընկերությունում, եղավ մրցույթ, որտեղ հաղթեցի և մինչև oրս աշխատում եմ, որպես սցենարիստ:
Երբեք չեմ տպագվել, չէի սիրում, երբ ինձ կարդում էին:
Հիմա… Գարնանը, հավանաբար, լույս կտեսնի իմ առաջին ժողովածուն: Սպասում եմ:
Ահա այսքանը, իմ ապրած անցյալից, ապագայում կլինենք միասին: