Սիրանույշ Օհանյան

Ծնվել է 1984 թվին: Ապրում է Էջմիածնում: Սկսել է գրել վաղ տարիքից. իր ասությամբ՝ մանկական յուրօրինակ խաղ հիշեցնող ոտանավորային հրապույրը ժամանակի ընթացքում վերածվել է լուրջ ջանքեր պահանջող մտավոր աշխատանքի:

Մասնագիտությամբ միկրոէլեկտրոնիկ է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
2010թ. հրատարակվել է պատմվածքների ժողովածուն՝ «Խորքում» վերնագրով: