Արման Հարությունյան

Ծնվել է 1946 թ. Թեհրանում :
Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո , ուսումը շարունակել եւ Ավարտել է Շիրազի համալսարանի պարսից լեզվի եւ գրականության ֆակուլտետը :
Հարությունյանը հրատարակել է բնագիտական երկու գրքեր (պարսկերեն) եւ բանաստեղծությունների ՝ քառյակների երկու գրքեր (հայերեն): Ունի նաեւ թարգմանչական աշխատություններ . Այդ շարքում են Հ . Թումանյանի քառյակների թարգմանությունը պարսկերենի եւ մանկական պատմվածքների թարգմանության հինգ գրքեր :
Թեեւ Արմանի բանաստեղծությունները երբեմն առաջին հայացքից թվում են ոչ-սովորական եւ տարօրինակ , սակայն նրա պատկերավոր պոեզիան խիստ գրավիչ եւ իր ինքնատիպությամբ արժանի է մեծ գնահատանքի: