Գրական Կամուրջի հիմնական նպատակն է համահայկական մակարդակով հայ գրասեր հասարակությանը ներկայացնել սփյուռքահայ և հայրենի ժամանակակից գրողներին, նրանց հեղինակային ու թարգմանական երկերը`օգտվելով ինտերնետային կապի անսահմանափակ հնարավորություններից, ինչպես նաև խթանել ընթերցասիրությունը երիտասարդության մեջ:
Գրական Կամուրջը չունի որևէ գաղափարական կամ քաղաքական ուղղվածություն: Չկան նաև ուղղագրական (ավանդական և արդի), լեզվական (արևմտահայերեն և արևելահայերեն), սեռային, ոճային կամ թեմատիկ սահմանափակումներ:
Գրական Կամուրջը պարբերաբար թարմացվում է: Ստացվող նյութերը հերթականությամբ տեղադրվում են կայքէջում և ժամանակի ընթացքում տեղափոխվում արխիվ. չեն պահպանվում ոչ ակտիվ հեղինակների գործերը՝ ըստ խմբագրության հայեցողության:
«Գրական Կամուրջում» տեղադրվում են միայն կայքի ուղղվածությանն ու գրական-գեղարվեստական չափանիշներին համապատասխանող նյութերը: Խմբագրված նյութերը հեղինակին չեն առաքվում: Մերժման դեպքում խմբագրակազմը բացատրություն տալու պարտավորություն չի ստանձնում:
Այսու երախտագիտությամբ կոչ ենք հղում Հայաստանի և Սփյուռքի հայ գրողներին, գրական հաստատություններին, մտավորականությանը, հայերեն պարբերականների, համացանցային ֆորումային կամ այլ հայերեն կայքերի խմբագրություններին, ԻԳՄ-ին, ՀԳՄ-ին, ԿՀԳՄ-ին՝ նյութերով ու խորհուրդներով զորավիգ հանդիսանալ Գրական Կամուրջին:
Խնդրում ենք առաքված նյութերին կցել նաև հեղինակի լուսանկարն ու կենսագրական տեղեկություններ:
Նյութերն ուղարկել յունիկոդ ստանդարտով:
Կայքի տեքստային ճիշտ արտապատկերման համար ներբեռնեք Arian AMU տառատեսակը:
Գրական Կամուրջից մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Ստեղծագործությունները այլ կայքերում մասամբ կամ ամբողջությամբ արտատպելիս ակտիվ հղումը Գրական Կամուրջին պարտադիր է:
Հիմնադիր և գլխավոր խմբագիր՝
Կոլյա Տեր Հովհաննիսյան (koliaderh@gmail.com), Իրան
Խմբագիրներ՝
Մարուշ Երամեան (maroushyeram@yahoo.com), արևմտահայերեն գրականություն, Սիրիա
Գիսանե Հովսեփյան (gisella.gisella@yandex.ru), արևելահայերեն գրականություն, Վրաստան
Սիրանույշ Օհանյան (sirohanyan@yahoo.com), տեխնիկական խմբագիր, Հայաստան
Ուեբ-մաստր`
Սիրանույշ Օհանյան (sirohanyan@yahoo.com), Հայաստան
Դիզայնի խորհրդատու՝
Լիլիթ Տեր Հովհաննիսյան (lilit78@gmail.com), Լոս Անջելես-ԱՄՆ
Մեզ կարող եք դիմել՝
info@lit-bridge.com էլ-փոստով
կամ
0098 21 8830 25 33 ֆաքսի համարով:
Գովազդի բաժին
ԳՐԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ կայքի գործունեության ընդլայնման շնորհիվ այսուհետև դուք ունեք հնարավորություն` գովազդելու ձեր կայքը, հրատարակած գրքերը, պարբերականները, այլ նյութեր, ինչպես նաև կարող եք տեղադրել հայտարարություններ: Համագործակցության և հավելյալ տեղեկությունների համար գրել հետևյալ հասցեով՝ koliaderh@gmail.com: