Գրական կամուրջ

Դինո Բուցատի

Դինո Բուցատի | Երբ ստվերն իջնում է

Եվ պատրաստվում էր մոտենալ նրան, երբ տղեկը դարձրեց  գլուխը, այնպես որ նրանց հայացքները հանդիպեցին։ Սիստոն կանգ առավ՝ ապշանքից քարացած․ ինքն այդ տղեկին ճանաչում էր, գրո՛ղը տանի, էն էլ ո՜նց էր ճանաչում։ Աչքի վերևում հազիվ սպիացող բացվածքը, ինքը գիտեր, որ այն առաջացել էր մի անգամ պարտեզում վայր ընկնելուց։ Այդ կապույտ զգեստը, այդ փայլուն կաշվե գոտին, որն ինքը լավ էր հիշում։ Ու հարցնում էր ինքն իրեն, որտե՞ղ էր նրա տեսել, երբ հանկարծ հասկացավ․ այդ անծանոթ տղան ինքն էր՝ Տարրան, մանուկ հասակում։ Հենց ինքն էր, որ կար, Սիստոն՝ տասնմեկ-տասներկու տարեկանում։ Սկզբում լոկ կասկած  էր, բայց այնքան անհեթեթ, որ ծիծաղ էր հարուցում։

Read more

Լուսինե Դալլաքյան

Լուսինե Դալլաքյան | Նոյեմբեր, դեկտեմբեր

Ձմեռ,
խիստ և լուռ
քեզնից լուր չկա
քչանում ես
դառնում ես կետ
գիծ՝ սարի լանջից իջնող թռչունի մեջքին
իջնում ես հանգիստ
մանր օդով, որ հատ- հատ են շնչում
մանրանում ես..
դառնում ես երևույթ սովորական
հենվում ես իմ տան պատերին, որպես հասարակ կիրակի

Read more

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | Օլեգ

Մայրս առհասարակ արգելում է ինձ գնալ Օլեգենց տուն և ամեն անգամ մի պատճառ է հորինում:
Օլեգի հետ ընկերացել էի երկրորդ դասարանում։ Երրորդ դասարանից բաժանվեցինք։ Նա գնաց մասնավոր դպրոց, ես մնացի պետականում, բայց մեր ընկերությունը շարունակվեց:
Ես և Օլեգը ծնվել ենք տարբեր երկրներում, նույն թվականին, նույն ամսին, մի քանի օր տարբերությամբ, Երկրորդ աշխարհամարտի ավարտից շատ չանցած:
Ես շատ եմ սիրում Օլեգենց տունը, մանավանդ նրանց հայելիով լվացարանը՝ սպիտակ, մարմարե գուռով: Մերը պատին ամրացրած ցինկե լվացարան է, որի մեջ հայրս ամեն օր առավոտյան ջուր է լցնում դույլով. ծորակը պիտի ձեռքով բարձրացնենք, որ ջուր գա:

Read more