Ծանր էր կրելը։ Ուսերը կտոր-կտոր էին լինում ու փշուր-փշուր թափվում սրտին։ Սիրտն արյունաքամ էր լինում ծակող բեկորներից, բայց քնքշանքով տեղավորում էր դրանք իր թաքուն խորքերում։ Բեռնակիրը ճկվում էր անտանելի ծանրությունից, երազում թեթև ազատության մասին, սակայն չէր խիզախում նետել տիեզերամեծ բեռը։ Համոզված էր, որ դրանով ապրելը սպանում է իր կյանքը, համոզված էր, որ առանց դրա չի կարող ապրել, ինչպես չի կարող ապրել առանց մարմնի։
Category: Արձակ
Հլս 15 2007
Սիրանույշ Օհանյան | ԱՇՈՒՆԸ, ԱԳՌԱՎԸ, ՍԵՄԻՆԱՐԸ
Աշունը ժպտում էր դպրոցի բակում աճած բարդու կատարից: Ագռավը թառել էր երկաթյա սանդուղքի վերին աստիճաններից մեկին: Գեղեցիկ էր: Վզի ու կրծքի մի մասը գորշ կապտավուն երանգ ուներ, և աղջիկը շատ ցանկացավ բռնել ագռավի հայացքը:
Լսարանում լռությունն ընդմիջվում էր դասախոսի հանդարտ, միապաղաղ ձայնով: Աղջիկը չուզենալով հայացքը հեռացրեց լուսամուտից, նայեց պատի էկրանին. գծապատկերները հրավիրում էին բացահայտելու իրենց գաղտնիքները:
Վերջին մեկնաբանություններ