Category: Մրցույթ

Գրական մրցույթ | Նոր անուններ

Քիչ չեն այն դեպքերը, երբ ստեղծագործող անհատը այդպես էլ ընթերցող հանրությանը չի ներկայացնում իր գործերը կամ էլ դա անում է խիստ ուշացած:

Կան նաև դեպքեր, երբ ստեղծագործող անհատը ուշ է գրիչ վերցնում և կաշկանդվում է ընթերցողին ներկայանալու առումով:

Հենց վերոբերյալից ելնելով է առաջարկվում այս մրցույթը՝ հայերեն ստեղծագործողին աջակցելու և գրական դաշտում նոր անուններ բացահայտելու նպատակով:

Գրական մրցանակաբաշխությունը կունենա մեկ անվանակարգ. յուրաքանչյուր հայտ ներկայացնող կարող է մեր էլեկտրոնային հասցեին ուղարկել մեկ պատմվածք կամ նովել (12 տառաչափով, 1.15 բացակներով, 10-15 էջի սահմանում):

Continue reading

Պատմվածքների մրցույթ

Եթե կարծում ես, որ քո գրած պատմվածքներն իրականում արժեք են ներկայացնում, կարող են հաճելիորեն զարմացնել ընթերցողին, ապա մենք այդ ընթերցողներն ենք, ովքեր ցանկանում են կարդալ ժամանակակից արձակ ու ասել՝ «Ահա այն, ինչ պակասում էր մեր հոգևոր դաշտում»: Եթե քո պատմվածքը իրականում տպավորի մեզ, ապա խոստանում ենք քեզ զարմացնել մեր պատրաստած մրցանակներով: Պատմվածքները (որևէ տեղում չհրապարակված) …

Continue reading

Մեր խոսքը — 9

“Ռեսթարթ գրական ակումբը” հայտարարում է “Մեր խոսքը-9” մրցույթի մասին: Թեման՝ հայ արքայական ընտանիքների անդամների մասին արկածային, ֆանտաստիկ պատմություններ: Ժանրը՝ պատմվածք: Ընդունվելու են և՛ մեկական պատմվածքներ, և՛ պատմվածքների շարքեր: Ըստ ծավալային տարբերության՝ քննարկվելու են առանձին բաժիններում: Մեկ պատմվածքի ծավալը՝ 1-3 էջ: Պատմվածաշարի ծավալը՝ 4-12 էջ: Հայտերն ընդունվում են հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը: Ստեղծագործություններն ուղարկելիս նշեք հեղինակի …

Continue reading