Category: Հոդված

Սաթենիկ Բադալյան | ՄՏՔԻ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ

Մայիսյան արևոտ ու պայծառ օրերից էր: Պարզ լազուրում լողում էին ամպերը` նման ծովի հայելում խայտացող ձկների: Արևն էլ, կարծես դայակի նման ներողամիտ ժպտալով, հսկում էր: Իսկ այնտեղ` հեռու ներքևում, մարդիկ էին. մարդիկ իրենց հոգսերով, ուրախություններով, տխրություններով, երազներով…
Մեկը շտապում էր աշխատանքի, մյուսը տուն, մեկ ուրիշն էլ թոռնիկի ձեռքից բռնած` զբոսնում էր`բավարարելով նրա հարցասիրությունը:

Continue reading

Սլավի-Ավիկ Հարությունյան | ԿԻՆՈՆՇԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Նշանագիտությունը կամ սեմիոտիկան նշանի և նշանային համակարգի մասին ընդհանուր գիտություն է, որ ձևավորվել է 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին: Նրա ակունքներում կանգնած էին ամերիկացի փիլիսոփա Չ. Պիրսը և հայտնի լեզվաբան, կառուցվածքային լեզվաբանության հիմնադիր Ֆերդինանտ դը Սոսյուրը: Նշանագիտությունը բուռն զարգացում ապրեց, սակայն, 20-րդ դարի սկզբին: Գիտական այս նոր հայեցակարգի կարևորագույն նվաճումն այն է, որ վերջինս դարձավ փիլիսոփայությունը, հումանիտար գիտակարգերն ու ճշգրիտ գիտություններն իրար միացնող յուրօրինակ կամուրջ:

Continue reading

Սլավի-Ավիկ Հարությունյան | Ժանրի խնդիրը ռուս գրականագիտության մեջ (մշակութաբանական մոտեցում)

Ժանրերի տեսությունը էսթետիկայի և արվեստագիտության հնագույն բաժիններից է, որ սկզբնավորվել է դեռևս անտիկ ժամանակաշրջանում Արիստոտելի («Պոետիկա») և Պլատոնի («Պետություն») աշխատություններում: Այսօր էլ, սակայն, խնդիրն արդիական է. այս թեմայով քննարկումներն ու բանավեճերը շարունակվում են: Խնդրի վերաբերյալ առկա մոտեցումների վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել երկու արմատապես տարբեր ուղղություններ` գեղագիտական և արվեստագիտական: Էսթետիկական մոտեցման հիմքում ընկած է էսթետիկայի` որպես մշակույթի գործառույթների և նրա զարգացման առավել ընդհանուր օրինաչափությունների մասին գիտության ընկալումը: Այսինքն` այնպիսի գիտության, որ հենվում է ընդհանրական բնույթի կաղապարների վրա, որոնք տարբեր են մշակույթի առանձին տեսակների և տարբեր` մշակույթի պատմական զարգացման փուլերի համար…

Continue reading

Նաիրա Համբարձումյան | El objeto y su sombra

Բոլոր իմաստներն աշխարհում ստեղծվում են համեմատությունից, քանի որ ցանկացած իրի` մեզ հասանելի հիմքում ընկած է նրա պատկերի գաղափարը, որին էլ հենվում են մտածական համեմատությունների անվերջանալիղթան (յուրաքանչյուր իր գոյություն ունի կա°մ որպես օբյեկտ –նշանակելի, կա°մ նշանակություն), իրերի անվերջանալի կապերը, բանականության ունիվերսալությունը:
Երբ որևէ գրքում առաջին անգամ դիտարկում ես հեղինակի պատկերային համակարգը ` որպես մտավոր կառույցի ու լեզվի ներքին միասնություն, ապա ծնվում է գաղափարը, թե յուրաքանչյուր ներդաշնակ խոսք ստեղծվում է մեր ներսում կազմավորվող տեքստերի ներդաշնակությունից , ու հավատարիմ ստեղծվող պատկերներին, ծնվում է այնպես, ինչպես Տիեզերքը:

Continue reading

Նաիրա Համբարձումյան | P. s. – D. Memory traces

Հարաբերությունների բազմակերպությունը ձեւավորվում է զուգահեռ տարբեր իրականությունների հնարավոր բոլոր հատումներում, թեպետ XX դարավերջի եւ XXI դարասկզբի բնագիտական ու հումանիտար իմացությունների ընդհանուր դրույթները հանգում են մտածողության անհատական — առանձնակերպ — յուրօրինակ ձեւերի ունիվերսալացմանը եւ մեկնաբանվում որպես ինքնին գոյություն:

Continue reading

Նաիրա Համբարձումյան | ԴԻՍՄՈՐՖՈՄԱՆԻԱ

Եթե ինչ-որ երեւույթի մասին պատմվում է միմիայն պատումային շունչ հաղորդելու համար, այլ ոչ կոնկրետ նպատակով, ուրեմն, վերջին հաշվով, այն չի ծառայում որեւէ գործառույթի եւ ունի միայն խորհրդանշական դերակատարում: Հետեւաբար ցանկացած գիտական վերլուծություն անհնար է առանց երեւույթների մասին որոշակի պատկերացման (բոլորս գիտենք): Այս առումով, գիտություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ստեղծվում է մտածողության կոնկրետ ստերեոտիպ, որը կարգավորում է բանականության բոլոր դրսեւորումները:

Continue reading

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՌՈՒՍԵՐԵՆԸ ԴԵՌԵՎՍ ՄԻՋՆՈՐԴ ԼԵԶՈՒ

Հայաստանցիների հետ խոսելիս, անմիջապես զգացվում է ռուսերենի առկայությունը թե բառային, թե ոճային և թե առոգանության առումով: Դա ավելի ակնհայտ է կրթված խավի կամ «ինտելիգենցիայի» մոտ: Թվում է ոմանք նույնիսկ հպարտանում են, երբ խոսում են ռուսերեն, ասես ռուսերեն իմանալը զարգացած լինելու նշան է: Երբեմն ստացվում է այնպես, որ բարբառային կամ ժարգոնային հայերենը ավելի ազգային է քան գրականը:

Continue reading

Նորա Պարութճեան | ԹԵՐԹ.am-Ի ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԱՌԹԻՒ

2008-ին, Հայաստանի մէջ ստեղծուեցաւ ԹԵՐԹt.am էլեկտրոնային քառալեզու (արեւելահայերէն, անգլերէն, ռուսերէն եւ թրքերէն) թերթը ։ Այն մաս կը կազմէ Մետիա Սթայլ առցանց լրատուական ընկերութեան, որուն կը պատկանին նաեւ Հայ TV հեռուստատեսութեան եւ Aurora ձայնասփիւռի կայանները, Business Class ամսագիրը, armsport.am մարզական լուրեր, Կապիտալ օրաթերթը։

Continue reading