ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1992-ի չոր օգոստոսն էր: Արևն արդեն Քաղոն սարի սնարին էր և ուր որ է, մայր պիտի մտներ: Օրը մերկանում էր կամաց: Մեր տան երկրորդ հարկի պատուհանից ես նայում էի դուրս: Եկեղեցու գմբեթի երկարող ստվերն ընկել էր մեր դռան առջև: Ստվերի մեջ հայրս էր կանգնած: Ինչպես միշտ, այս անգամ էլ ես քաշվում էի թեկուզ հեռվից նրան նայելուց: Չէի նայում, բայց զգում էի նրա լայն ճակատի երեք-չորս ակոս կնճիռները, Քաղոնին նայող մեծ աչքերի զուլալ մաքրությունը, թավ, սև հոնքերի կամարը, փոքր-ինչ կապտին զարկող շրթունքները, լայն ուսերը, աջ ձեռքը՝ ծխախոտը մատների արանքում և մատանին՝ մատնեմատին: Նրա հագուստն իմ հիշողության մեջ չի տպավորվել, ըստ երևույթին անուշադիր եմ եղել: Հայրս ինձ համար ողջ աշխարհն իրենց մեջ առած իր մեծ աչքերն էր: Ու տխուր էին այդ մեծ աչքերը, տխուր էին ինձ անհասկանալի մի տխրությամբ: Կարոտ էր հասունանում այդ աչքերում 90-ական ծանր տարիներին:
Tag: Գիսանե
Հկտ 06 2016
Վերջին մեկնաբանություններ