Գրիգոր Նարվիկի Շադյան: Ծնվել եմ 02 07 1972 Արարատ քաղաքում: Ավարտել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտը 1994 ին, մանկական վերակենդանացնող մասնագիտությամբ: Ծառայել եմ հայոց բանակում որպես բժիշկ 1995-1997 թվերին: Աշխատում եմ Արտաշատի հիվանդանոցում որպես մանկաբույժ և ռեանիմատոլոգ: Հերթապահությունների ժամանակ գիշերները երբեմն ստեղծագործում եմ: Ունեմ պատմվածքներ։
Tag: Գրիգոր Շադյան
Օգս 23 2016
Գրիգոր Շադյան | ՀԱՏՎԱԾԸ
-Ի՞նչ, ինչ ասացի՞ք:
-Ես այդպես էլ գիտեի, որ ինձ չեք հասկանա, ոչ ոք ինձ չի հասկանում:
-Չէ, չէ, մի գուցե ճիշտ չլսեցի, կամ ճիշտ չհասկացա…
-Ոչ: Ցավոք, ամեն ինչ այդպես է ինչպես լսեցիք, կներեք, ես Ձեզ չպիտի ծանրաբեռնեի զառանցաքներով, ես ուղղակի չգիտեի ինչ անել, ում դիմել, բայց սխալվեցի, — նա դանդաղ վեր կացավ ու շարժվեց դեպի սենյակի մեջտեղը:
-Եկեք նստեք, փորձեք ավելի մանրամասնել, ես կփորձեմ հասկանալ Ձեզ, խնդրում եմ:
-Դուք համոզվա՞ծ եք, որ ուզում եք լսել այս հիմարությունները:
-Դրանք հիմարություններ չեն, նստեք, — մարդը պտտվեց ու նստեց աթոռին:
Վերջին մեկնաբանություններ