Ծնվել է Երևանում: Մասնագիտությամբ պատմաբան է, ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետը: Գրում է պատմվածքներ, էսսեներ: Մասնակցել է մի շարք գրական մրցույթների: Տպագրվել է Անդին ամսագրում:
Tag: Լիանա Մեհրաբյան
Մրտ 04 2020
Լիանա Մեհրաբյան | ՇՐՋԱՆ
Առավոտյան սուր օդը բաց պատուհանից ներխուժում էր սենյակ ու փոշու հատիկներով ծափ տալով՝ խտղտացնում քիթս: Դժոխային գիշերվանից հետո հոգնած՝ նստել էի հատակին ու հենվել բազմոցին: Ուղեղս թմրել էր, թանաքոտված ու գրչից կոշտացած ձեռքերս թուլացած ընկած էին, իսկ ոտքերումս թմրության ասեղներ էին ծակծկում: Դեռ տասը րոպե կարող էի ննջել: Ժամանակ առ ժամանակ սթափվում էի հակվող գլխիս ծանրությունից: Աչքի ծայրով նայեցի ժամացույցի սլաքներին. արագ էին սահում: Սեղանին դրված թեյի բաժակից ծուլորեն գլորվելով՝ վեր էր բարձրանում հիլաբույր գոլորշին: Եթե մեկը հիմա մտներ իմ սենյակ, կմտածեր՝ կենտրոնում ռումբ եմ պայթեցրել, ամեն ինչ դիտավորյալ ցաքուցիր արել: Պատի տակ դրված գրասեղանը ճռռում էր թղթապանակների, խառնիխուռն ընկած գրենական պիտույքների, ինձանից հոգնատանջ եղած բառարանների ծանրությունից: Համակարգչի էկրանը խեղդվում էր եզրերին ամրացված դեղին թղթերի առատությունից:
Վերջին մեկնաբանություններ