Tag: Վարդինե Իսահակյան

Վարդինե Իսահակյան | ՍԻՐԱՆՈՒՅՇԸ

Երկրի ծայր հյուսիսում՝ բարձր լեռներից ու ոլորապտույտ ճանապարհներից անդին, անտառի փեշին ծվարած, ողջ աշխարհից մեկուսացած մի փոքրիկ գյուղում էր ապրում տիկին Սիրանույշը՝ ազնվական ծագում ունեցող կանանց բնորոշ ճերմակ մորթով, գարնան մանուշակների կապույտն ունեցող աչքերով, փոքր համաչափ քթով, կարճ սանրվածքով ու նրբագեղ շարժուձևով: Նրան նայելիս ակամա հասկանում էիր, որ տեղացի չէր, նման չէր տեղաբնակ հասակակակից տատիկներին՝ ճերմակ մազափունջը ծոծրակին հավաքած, արևից այրված թուխ դեմքով:

Կարդալ ավելին

Վարդինե Իսահակյան | ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՔՈ ԱՉՔԵՐԸ ՄԻՇՏ ՏԽՈՒՐ

(Էվա Ադյանի օրագրից)

Ամռան տապին հաջորդել էր աշնան պաղ օդն ու քաղաքի փոշին ասես նվազել էր: Օդի մեջ մոտալուտ ձմռան սառնությունն էր զգացվում։ Հինավուրց քաղաքի անհամաչափ փողոցներն ու ծուռումուռ մայթերը ծածկվել էին ինքնատիպ գունապնակ ունեցող տերևներով: Արևի նվազ ջերմությունը, դառնաշունչ քամին, աշնան տերևաթափը աննկատ տխրություն էին սփռում ամենուր։ Բազմահարկ շենքերից մեկի բակում հին թխկիների դալկացած տերևների խշշոցին համընթաց օրորվում էր խաղահրապարակի գունավոր փայտերից պատրաստված ճոճանակը՝ ճռռռ, ճռռռ, ճռռ… Մի երիտասարդ աղջիկ փարթամ մազերն ուսերին փռած, հայացքը խոնարհած գոգին դրված տերևակույտին՝ ճոճվում էր գլխահակ ու մտքերով դեգերում հեռուներում:

Կարդալ ավելին

Վարդինե Իսահակյան | Հ Ե Ր Ո Ս Ը

Ամառային մի պարզ օր բարձրահարկ շենքերից մեկի չորրորդ հարկի բաց պատուհանից սենյակ էր ներթափանցում դրսում թևածող տաք, խիտ լռությունը… Սոնան գամված էր հյուրասենյակի կենտրոնում դրված բազմոցին ու հեռախոսի էկրանին: Վերջին օրերին համացանցն ամենահաճելի վայրն էր, ուր նա ընկղմվում էր ժամեր շարունակ ու մոռանում իրական աշխարհի մասին:

Կարդալ ավելին

Վարդինե Իսահակյան | Ա Ր Ա Մ Ը

Արամը մեր դասարանում էր սովորում: Հագնվում էր պարզ, անպաճույճ. ձմռանը բրդե դարչնագույն սվիտեր էր հագնում և նույնպիսի կիպ շալվար, որոնք մայրն էր գործում: Դիմագծերն էլ նույնքան պարզ էին՝ թուխ մաշկ ուներ, կանոնավոր փոքր քիթ… Քիչ էր խոսում, հայացքի անբասիր, բարի արտահայտությամբ միշտ լսում էր բոլորին: Ապրում էին մայր ու որդի նույնքան պարզ, համեստ կենցաղով փայտե կիսախարխուլ տնակում: Երբեք չէինք լսել Արամի հոր մասին՝ որտեղ էր, ինչով էր զբաղվում:

Կարդալ ավելին

Վարդինե Իսահակյան

                        Ծնվել եմ 07.11.1981  թվականին: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ստեղծագործել սկսել եմ վաղ տարիքից: Թղթակցում եմ մի շարք լրատվամիջոցներին և գրական պարբերականներին:  

Վարդինե Իսահակյան | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Ծնողներս ինձ երբեք էլ չեն սիրել։ Նրանք սիրում էին ինձանից մեծ եղբորս, ով վաղ էր ծնվել, տկարամարմին, ու ինձանից փոքր քրոջս, ով ի ծնե հիվանդություն ուներ՝ ձախ ականջի հարակից հատվածում միշտ թարախակույտ էր հավաքվում՝ անգամ վիրահատությունից հետո։ Ու եթե մեր տանը մի լավ բան էր լինում ուտելու կամ խաղալու, ապա դա բնականաբար միշտ բաժին էր հասնում վատառողջ երեխաներին։ Եթե քույրս կամ եղբայրս հերթական անգամ հիվանդանոցում էին հայտնվում, մայրս ինձ միշտ թողնում էր բարեկամների տանը, որտեղ ես ավելի շատ ուշադրություն ու սեր էի ստանում, քան մեր տանը։

Կարդալ ավելին