Ծնվել է 1979 թվին, Արարատի մարզի Սուրենավան գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1997-99 թվերին ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 2007-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հայաստանի Գրողների Միության անդամ է 2007 թվից: Ցայժմ հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Հրեշտակները ասեղի ծայրին» (2001) և «Հավատացեք, քանի որ չեք հավատալու» (2004) անուններով:
Tag: Աշոտ Գաբրիելյան
Սպտ 07 2009
Աշոտ Գաբրիելյան | ԳԵՂԵՑԻԿ ԲԱՌԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
***
Գնացիր գեղեցիկ բառերից այն կողմ,
Ու մերկացած բառերդ քեզ հետ տարար,
Որ քեզ արտասվելու ժամանակ լինի…
Մյս 16 2009
Աշոտ Գաբրիելյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԴԵԺԱՎՅՈՒ» ՇԱՐՔԻՑ
***
Ամեն օր իմ կողոսկրից
Նույն աղջիկն է պոկվում,
Որպեսզի չզգա
Իմ դավաճանության սարսուռը…
Վերջին մեկնաբանություններ