Tag Archive: Գնել Խաչատրյան

Նոյ 28 2012

Գնել Խաչատրյան

Ծնվել է 1972 թվին, Բերդում (Տավուշի մարզ), Հայաստան: 1993 թվին ավարտել է Երևանի Պետական համալսարանի մաթեմաթիկայի, իսկ 1995-ին Երևանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի ադմինիստրացիայի ֆակուլտետները: 2004-ին, Անգլիայում որակավորվել է որպես՝ Արտոնված Երդվյալ Հաշվապահ (ACCA): Ապա 2005-2007-ի ժամանակահատվածում մասնագիտացել է ԱՄՆ-ում (Արիզոնա) Ընդհանուր և Միջազգային մենեջմընթի ոլորտում: Ներկայում բնակվում է Մոսկվայում իր կնոջ ու երկու դստրիկների հետ …

Կարդալ

Հուլ 05 2009

Գնել Խաչատրյան | ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ

– Գնացինք ֆուտբոլ խաղալու,- բացելով դուռը ժպտաց Ու-ն:
Հրճվանքով դուրս ցատկեցի: Ֆուտբոլ չեմ խաղում, սակայն սիրում եմ զբոսնել ֆուտբոլի անհրապույր դաշտը եզերող մարգագետիներում, և հետևել Ու-ի ինքնամոռաց խաղին: Ու-ի ներկայություն, նրանից սփռվող խաղի հրճվանքը, ջինջ երեկոյան երկինքն ու սարերից փչող հովը թռթիռով են լցնում սիրտս:
Թեկուզև ողջ խաղի ընթացքում Ու-ն մոռանում է գոյությանս մասին, այդ փաստը երջանկությունս խաթարել չի կարող: Մենք զրուցում ենք դաշտ գալուս կամ վերադառնալուս: Ճանապարհը կարճ չէ, և բացի այդ դիտմամբ դանդաղում եմ կամ առիթներ փնտրում ինչ որ պահ կանգ առնելու: Նա երբեմն դժգոհում է իմ դանդաղկոտությունից, սակայն երբեք չի զայրանում, առավել ես լքում ինձ:

Հուն 03 2009

Գնել Խաչատրյան | ԵՂԲՈՐԸ ՍՊԱՍԵԼԻՍ

Zemanta Related Posts Thumbnail

Ավտոբուսի ժամանումը տատանվում է երեկոյան երեքից յոթի միջև: Նույնիսկ մեկ անգամ ժամը տասին հազիվ տեղ հասավ: Բոլոր դեպքերում նա այնտեղ է երեքից տասնհինգ րոպե պակաս:
Եկել է եղբորը դիմավորելու, որը վերադառնալու է հեռավոր երկրից: Ընկերն էր հրավիրել ամառային սեզոնին աշխատելու:

Կարդալ

Մար 20 2009

Գնել Խաչատրյան | ՆԱՐԳՈՄԵՆԴԱ

Մեծ դերասանը
Չէր ցանկանում դերասան լինել։ Ուղղակի դա իր անձի լավագույն ներկայացումն էր։ Դրսևորումը լայնորեն ընդունվեց և ժողովուրդը նրան «Մեծ» կոչեց։ Ամենաշատը այդ վայնասունից խորապես վշտացավ հենց ինքը :
Կյանքի երազը խեղաթյուրված իրականացավ։ Իզուր պայքարեց ամբոխի պարտադրած ցուցանակի դեմ։ Նրան ծափահարեցին, խրախուսական խոսքեր ասացին, զարմացան շռայլ ընդունակությունների վրա, հավանություն տվեցին, սակայն ցուցանակը այդպես էլ չփոխեցին։

Կարդալ

Փետ 25 2009

Գնել Խաչատրյան | ԳԻՏՆԱԿԱՆԸ

Հանրաճանաչ բժիշկ ծնողների և նրանց գիտական շրջապատի ներքո հասունացումը պրպտուն մտքով օժտված երիտասարդին ուղղորդեց բժշկության և մարդաբանության հրաշալի ու բարդ գիտության խորքերը։ Իր իղձերի մարմնավորումը՝ բարձրակարգ համալսարանի բժշկագիտության ֆակուլտետի ուսանելու տարիները ապրեց որպես երջանիկ ակնթարթ։ Փայլուն կերպով պաշտպանեց ավարտաճառը՝ նվիրված բժշկության համընդհանուր սկզբունքների մշակման անհրաժեշտությանը և լուծման ուղղություններին։

Կարդալ

Հոկ 31 2008

Գնել Խաչատրյան | ՈՒԼԻԿԸ

Օրը արևոտ էր և խոստումներով լի։ Ոչխարի հոտը սփռվել էր ողջ արոտավայրով։ Ոչ ոք չէր սպասում ուլիկի ծննդյանը, բացի մորից։ Արոտավայրի խոտը սահմանափակ էր, իսկ ուլիկը ուտելու կարիք կունենար։ Գոնե գառնուկ ծնվեր, ավելի սակավ պահանջներով։
Ինչևէ, ուլիկը ծնվեց, անտեսելով հոտի վերաբերմունքն իր նկատմամբ։ Միգուցե համարեց, որ մոր կարծիքը առավել ծանրակշիռ է, քան մնացած ողջ հոտինը, կամ, որ ավելի հավանական է՝ իր ծնվելը իր ընտրությունից կախված չէր։

Կարդալ

Օգս 23 2008

Գնել Խաչատրյան | ՄԱՍՐԵՆԻՆ ՈՒ ԲՈՒՆ

Մասրենու պատկերը նույնն էր…
Վաղը Բուն կհաշվի, որ տասնհինգ տարի է անցել իրենց վերջին հանդիպումից, և կզարմանա, որ ժամանակը աննկատ է անցել Մասրենու կողքով։ Միգուցե կփորձի մտաբերել դեմքի կամ աչքերի մեջ ծերության նշաններ՝ փարատելու զարմանքը։ Սակայն Բուն, ինչպես տղամարդկանց մեծ մասը, մանրակրկիտությամբ չի փայլում, որով և կդադարեցնի իր մտավարժանքը։

Կարդալ

Հուլ 26 2008

Գնել Խաչատրյան | ԿՅԱՆՔԵՐ

Գրքի նախաբանը
Տունը՝ բաղկացած մեկ սենյակից, հիմա ունի ծով, անապատ և փոքրիկ անծայրածիր երկինք, որը մեղմորեն ծածկել է մյուս երկուսին՝ պաշտպանելով սառնամանիքից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից և օտարների կասկածամիտ աչքերից։ Ծովը պարուրել է անապատին՝ սենյակի միջնամասում, ու խաղում է նրա վարսերով։ Մանկամիտ խաղերից աննկատ ծնվում է սերը, պատրանքից դառնալով զգացմունք և տարփանք։
Երկնի կապույտ աչքերը հիացմունքով և գորովանքով են դիտում ուժգնացող սիրազեղումներին։

Կարդալ