Tag: Գրիգոր Նարեկացի

ԳԻՎԻ ՇԱՀՆԱԶԱՐ. «ՆԱՐԵԿԱՑԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐԱՏ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Գրիգոր Նարեկացի

Այսքան ժամանակ է անցել, բայց Նարեկացու ուժը, հմայքը նույն թափով ինձ հետ են: «Նարեկը» միշտ իմ սեղանին է: Ինձ անընդհատ գրավել է այն թարգմանելու միտքը, այն էլ՝ գրաբարից: Դե, բանաստեղծ-թարգմանչին ինչ, թե Երևանի Մատենադարանում գիտնականները տքնում են Նարեկացու ստեղծագործության՝ գրաբարից աշխարահաբար տողացիների վրա: Բանաստեղծ-թարգմանիչն ինքն է ուզում հաղորդակցվել, հասնել բանաստեղծություն ծնող ակունքներին… Այսպես տարիներ անցան, և չնայած իմ մեծ ցանկությանը, ես չէի համարձակվում թարգմանել Նարեկացուն: Չեմ ասի, որ վախեցել եմ: Չէ՛: Ես ուրիշ մեծ բանաստեղծների էլ եմ թարգմանել, բայց Նարեկացին միայն մեծ բանաստեղծ չէ: «Նարեկը» գրված է հոգու լեզվով, և այս միտքը հաճախ հանգեցնում էր հարցադրման՝ թարգմանե՞լ այն, թե՞ ոչ: Այսպես տարիներ անցան: Տողացիներն իրենք իրենց ծնվում էին, իրենք էին մղում գրաբարն ուսումնասիրելուն: Սա թարգմանական աշխատանքի ամենադժվար պահն է, մանավանդ որ «Նարեկի» տեքստը, գրաբարը դեռ հիմա էլ ամբողջովին վերծանված չեն:

Կարդալ ավելին