Բոլոր իմաստներն աշխարհում ստեղծվում են համեմատությունից, քանի որ ցանկացած իրի` մեզ հասանելի հիմքում ընկած է նրա պատկերի գաղափարը, որին էլ հենվում են մտածական համեմատությունների անվերջանալիղթան (յուրաքանչյուր իր գոյություն ունի կա°մ որպես օբյեկտ –նշանակելի, կա°մ նշանակություն), իրերի անվերջանալի կապերը, բանականության ունիվերսալությունը:
Երբ որևէ գրքում առաջին անգամ դիտարկում ես հեղինակի պատկերային համակարգը ` որպես մտավոր կառույցի ու լեզվի ներքին միասնություն, ապա ծնվում է գաղափարը, թե յուրաքանչյուր ներդաշնակ խոսք ստեղծվում է մեր ներսում կազմավորվող տեքստերի ներդաշնակությունից , ու հավատարիմ ստեղծվող պատկերներին, ծնվում է այնպես, ինչպես Տիեզերքը:
Հեղինակ. Խորխե Կարերա Անդրադե
Հլս 24 2013
Նաիրա Համբարձումյան | El objeto y su sombra
Հնս 26 2013
Խորխե Կարերա Անդրադե | ԼՈՒՐԵՐ ԾՈՎԻՑ ՈՒ ՑԱՄԱՔԻՑ
Ապրում եմ խաղաթղթե տնակում,
ավազե տնակում, օդեղեն դղյակում
և անցկացնում եմ րոպեները` սպասելով
անկումին պատերի, հարվածին կայծակի,
երկնային փոստին` վերջին նախազգուշացումով,
դատավճռին, որ թռչում է իշամեղվի թևերին…
Վերջին մեկնաբանություններ