Ծովինար Բանուչյանը ծնվել է 1989 թվին, Երևանում: Նախնական կրթությունը ստացել է Երևանի «Քվանտ» վարժարանում: Ավարտել է երգի պետական թատրոնի հաղորդավարության , Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանություն բաժինը, ինչպես նաև Ֆրանսիայում` Մոնպելիեի Պոլ Վալերի Համալսարանի ժամանակակից արվեստի մագիստրատուրան: Մասնագիտությամբ արվեստաբան է: Ստեղծագործում է վեց տարեկանից: Առաջին` «Տե՛ս, որ լռում եմ» պատվածքների ու բանաստեղծությունների ժողովածուն լույս …
Tag: Ծով Բանուչյան
Հկտ 24 2012
ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Ծով Բանուչյան
Ես սկսել եմ կյանքն այս ինչ-որ մի ավարտից,
Ինչ-որ տեղից ես փախել եմ ինքնամոռաց,
Խուսափելով հետքերիս հետ մենամարտից,
Ինձ գտել եմ նույն քաղաքում, բայց մոլորված:
Ես փորձում եմ հիշել արդեն քանի տարի,
Բայց քաղաքն է հիշողությունը իմ ջնջում,
Եվ թվում է ինձ, թե դեռ նախորդ դարից,
Ինչ-որ մեկն իմ վերադարձն է անրջում:
Վերջին մեկնաբանություններ