Tag: Կամիլո Խոսե Սելա

Կամիլո Խոսե Սելա | ԱՊԱՌԻԿ ԿԱՀՈՒՅՔ

Իսպաներեինց թարգմանեց՝ Անի Վարդազարյանը

Երբ աշխարհում սկսեց պակասել փողը, սատանան հորինեց վատ եղանակներով մեր գրպանից այն կորզելու արվեստը եւ ներշնչեց ապառիկ վաճառքի ստրկացնող, կործանարար, տարօրինակ ու, ավելորդ է ասել, շատ ավելի թանկ սովորությունը:
— Ինչ է, քի՞չ փող ունեք,- փաստարկեց մեզ,- մի անհանգստացեք, քանի որ ձեզ անհրաժեշտ կամ խելքին փչած որեւէ բանի ապառիկ վաճառքով՝ ամեն ինչ ձեզ մի քիչ թանկ կարժենա, բայց իբրեւ փոխհատուցում, դուք գրպանում որոշ չափով դրամ միշտ կունենաք:

Կարդալ ավելին