Ծնվել եմ 1984 թվականին, Երևանի բանվորագողական Շենգավիթ թաղամասում: 2007- ին ավարտել եմ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը` կինոդրամատուրգիայի բաժինը: Նույն թվականին ոչ օրինակարգ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեռքից ստացել եմ գրականության բնագավառում տրվող Նախագահի երիտասարդական մրցանակը: 2007-2009 թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերում` սահմանապահ զորամասում: Զինվորական ծառայությունից հետո գրել եմ պատմվածքներ և պաստառ-պատմվածքներ, որոնց մեջ …
Tag: Համբարձում Համբարձումյան
Հլս 11 2012
Համբարձում Համբարձումյան | ԷԴ ԳԻՇԵՐ
Էդ գիշեր Մոնիկան տունտեղը, երկու անչափահաս երեխաներին, իրենից տասնվեց տարով մեծ բռնակալ ամուսնուն թողեց, փախավ կրքոտ Լուիսի մոտ և սեր արեց նրա հետ նախ խոտի դեզի վրա, հետո երկտեղանի, շքեղ մահճակալի վրա, ապա բաղնիքում` հոսող ջրի տակ: Խեղճ, ամոթխած, նամուսով հայ կանայք ո՜նց էին ուզում նրա տեղը լինել: Իսկ երբ Խորխեն բռնացրեց այդ աղավնյակներին կտուց-կտցի տված և իր ատրճանակն ուղղեց կիսամերկ Մոնիկայի և կիսահագնված Լուիսի կողմը, մեր հարևան Վարդուշը չոքեց Էրեբունի հիվանդանոցից մինչև Շենգավիթ քաշած լևի հոսանքով աշխատող հեռուստացույցի առաջ և ասաց. «Չկրակես, գեդինը դնեմ, էդ բանը չանես»:
Վերջին մեկնաբանություններ