Երկու տարի էր՝ Սերոժը ռուսաստաններից չէր գալիս: Եթե նախկինում մեկ-մեկ գոնե զանգում էր, հիմա էդ էլ չէր անում: Սիրանի մտքով հազար ու մի հավանական ու անհավանական բան էր անցնում: Խանդում էր երևի, կարոտում, բայց սիրել-միրելու մասին էնքան էլ չէր մտածում. «Երեսունութ տարեկանում սերս ո՞րն է»: Սիրանն ավելի շատ անհանգստանում էր իր հինգ զավակների համար. «Չլինի՞ մի ռուս է ճարել, ու վաղը, մյուս օրը մի քոռ կոպեկ էլ չի ուղարկի տուն: Ո՞նց կապրենք»:
Tag: Նարինե Կռոյան
Նյմ 29 2012
Նարինե Կռոյան
Ծնվել եմ 1961թվականի հունիսի 18-ին Հայաստանի Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում, Լոռի աշխարհի հենց սրտում: Մասնագիտությամբ ճարտարագետ-տնտեսագետ եմ, սովորել եմ Մոսկվայում` ավարտելով Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը: Այժմ տնտեսագիտություն եմ դասավանդում: Ունեմ հրատարակված երկու անհատական գիրք: Իմ ստեղծագործություններն ընդգրկված են մի քանի գրական անթալոգիաներում և ալմանախներում, պարբերաբար տպագրվում եմ տեղական և հանրապետական գրական մամուլում: Անդամ եմ ՀՀ-ի …
Հլս 28 2012
Նարինե Կռոյան | ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Երևի խղճում էր ծեր մորաքրոջը: Ամեն օր նստեցնում էր լոգարանի աթոռին ու, թեկուզ խորշանքով, որ կարողանում էր թաքցնել շինծու ժպիտի դիմակի տակ, լվանում էր նրա մաշկի օրեցօր ավելացող կնճիռների արանքում չգիտես որտեղից հայտնվող սպիտակ ծեփի նմանվող ախտափոշին:
Մորաքույրը չէր մեռնում: Պարտապանի աչքերով նայում էր տղայական գրավչություն ունեցող, սակայն օր-օրի ավելի ջղաձիգ դարձող զարմուհու սեղմվող հոնքերին ու թաքուն արտասվում:
Ամենօրյա լոգանքները մեխանիկական ճշգրտությամբ շարունակվում էին:
Ապր 08 2012
Նարինե Կռոյան | ՄՈՐՍ
Սիրտս ցավում է քո լռությունից,
ու քո կարոտից աչքերս ցողված`
այս ցուրտ քաղաքի ցուրտ փողոցներում
ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն տեսնում:
Սիրտս է ցավում քո լռությունից,
ու քո կարոտից մտքերս են ծռվում,
այս ցուրտ քաղաքի ցուրտ փողոցներում
խելագարվում են:
Հնվ 26 2012
Նարինե Կռոյան | ԾԱՌԸ
Տանիքներից բարձրացող ծուխը եղանակի խոնավությունից վերև չէր բարձրանում, ծանրանում էր, նստում տների վրա՝ ասես դիտավորյալ ընդգծելով նրանց դժգույն ու խարխլված էությունը:
Թաղի երկշարք տների արանքում առանձնանում էր Ջիվանի կացարանը: Այն դուրս էր մնացել ծխի ու խոնավության անիմաստ պայքարից. փայտ չունեին, և վառարանի պարապ տեսքից սառնություն էր փչում:
Ջիվանը “տելեգրեյկեն” հագին կուչ էր եկել թախտի ծայրին ու ննջում էր: Ննջում էր նաև “Պապ թագավորը”՝ փորձելով իր էջերում տաքացնել Ջիվանի կոշտացած մատները:
Նյմ 22 2011
Նարինե Կռոյան | ՃԱՐՃԱՏՈՒԿԻ ԾԱՂԻԿԸ
Ճարճատուկի ծաղիկն օտար է իր ցողունի վրա: Կարծես զավեշտասեր մեկի ձեռքը նրա կապույտ ծաղիկները դիտավորյալ է կպցրել ծռմռված մետաղալար հիշեցնող թփին: Երևի ուրիշ մոլորակից է այն եկել ու այդպես էլ չի հարմարվել երկրաբնակի իր պարտականություններին:
Երկնագմբեթում մեխված արևը այրում էր գետնին սփռված գլաքարերը. ոչինչ չէր վրիպում նրա մեռցնող շնչառությունից: Արահետի կողքին բուսած ճարճատուկի թփերը խոչընդոտում էին հատուկենտ կենդանի արարածի անցուդարձին:
Վերջին մեկնաբանություններ