Հյուլե առ հյուլե, բջիջ առ բջիջ: Ցավոտ, անխուսափելի: Հասունացում, թե՞ ծերացում: Իսկ սաղմը դեռ մեջդ է: Աղջնակն ու կինը տակավին կիսատ, չապրված: Հոսում ես ետ, դեպի սկիզբը, թափառիկ պատառիկներ. բաց ճախրանք հանց ծիծեռ` կտրան ծերից: Սալաքարին կանգնած նանը, նախատատը: Մահվան առաջին այցը: Մահը՝ մի քանի կաթիլ արցունք և կարկաչուն ծիծաղ ու հռհռոց: Մութ պուճախում առաջին հպումը, բնազդական մղումներ ու հասունացող տղեկների անհամարձակ ձեռքեր:
Վերջին մեկնաբանություններ