Ջոնի Պետրոսյանը ծնվել է 1997թ-ին Երևանում։ Ավարտել է ԵՊՀ-ն։ Զբաղվում է մոլեկուլային կենսաբանությամբ։ Նվիրված է գիտությանը, սակայն ժամանակ է գտնում նաև ստեղծագործելու համար։
Tag: Ջոնի Պետրոսյան
Հնվ 26 2022
Ջոնի Պետրոսյան | ՀՈՐԻՆՎԱԾՆԵՐԸ
Ցերեկը, փաբում օդի մեջ տարածված ծխին փոխարինել էր լռությունը։ Աշխատա-կազմի անդամները դեռ լուսաբացին, քնագլուխ ու վերջին հաճախորդին ճանապարհելուց առաջ խմած մի երկու բաժակի ազզդեցության տակ, ծածկել էին դուռն ու հեռացել։ Այժմ, փաբը խավարասերներինն էր, որոնց գոյությունը խնամքով թաքցվում էր հաճախորդներից։
Աթոռները, ամբողջ գիշեր մեջքներին բաժակ առ բաժակ ծանրացող հետույքները կրելուց հետո, հիմա ոտքերը տնգել էին, մեջքի վրա պառկել սեղաններին ու քնել։ Բարում, շշերը նույնպես, իրենց մեջ մարդկանց արտացոլելուց հոգնած, կանգնած դանթում էին և միայն Թեկիլան էր սթափ: Նրան ոչ մի կերպ չէր հաջողվում թուլանալ․ նրանից այս երեկո դատարկելու էին իր վերջին միլիլիտրերը։
Փաբում այդ ժամին շատ ավելի գեղեցիկ էր, քան երեկոյան և գուցե խավարա-սերներն ու համարյա դատարկ շիշը պակաս հետաքրքիր կերպարներ չեն, բայց այնուամենայնիվ, պատմվածքը պետք է սկսվեր մեկ այլ վայրում։
Լույսի արագությամբ (չնայած ձայնինն էլ բավական կլիներ) տեղափոխվելով հենց այդ վայրը, այսինքն անլուսաթափանց վարագույրով, կանոնավոր թափթփվածությամբ, գրքերի անթույլատրելի մեծ քանակ պարունակող մի սենյակ, կտեսնենք դրա տիրուհուն։
Նա երիտասարդ էր, նիհար ու սլացիկ ինչպես լապտերից հենց նոր պոկված լույսի շողը։
Վերջին մեկնաբանություններ