Հեղինակ. Սեդա Գրիգորյան

ՈԳԵՇՆՉՈՂ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Լուսինե Վայաչյան

(Անակնկալ զրույց «Բագին» գրական ամսագրի փոխխմբագիր Սեդա Գրիգորեանի հետ)

Սեդային հանդիպեցի Գրողների միության բակում: Հեղձուկ դահլիճից, ուր ընթանում էր Գրողների համահայկական համաժողովի փակման արարողության մասը կազմող «սովետի» ֆորմատի հայասեր-հայրենասիրական-հայեցի համերգը, դուրս էի եկել մաքուր օդ շնչելու եւ մի գլանակ ծխելու: Ինձ մոտեցավ մի կին ու հարցրեց.

Կարդալ շարունակությունը

Սեդա Գրիգորյան | ԵՐԳ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ

Կը դիւթէ զիս առաւօտն այս որ կը բացուի երակներէս
Ու կը փռուի խրոխտաբար մինչեւ իրերը յետին
Հոգիիս մէջ կը պարագրեն երջանկութեան ստուերներ
Ու միջոցը կը լայննայ կ’ըլլայ շքեղ երգարա՜ն…
Դեւս կրկի՜ն կ’արթննայ…

Կարդալ շարունակությունը

Մարո Խաչատրյան | «ԵԶԵՐՔ»-Ի ԱՆԵԶՐ ԵԶԵՐՔՆԵՐԸ…

Բանաստեղծուհի Սեդա Գրիգորյանը ծնվել է Բեյրութում (Լիբանան): Նախնական և երկրորդական ուսումը ստացել է Լույսի և Կենաց վարժարանում: 1989-ին Բեյրութում ավարտել է Համազգայինի Հայագիտական հիմնարկի գրական բաժնի քառամյա դասընթացը, իսկ 1993-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի հայկական բանասիրության բաժանմունքը:

Կարդալ շարունակությունը