Tag Archive: Սոնա Սերոբյան

Նոյ 29 2012

Սոնա Սերոբյան

Հայաստանի Արմավիրի մարզում ծնված՝ տասնիննամյա (15.04.1988) Սոնա Սերոբյանը իրեն բանաստեղծուհի չի համարում, բայց իր տարբեր հետաքրքրությունների ոլորտում, հատուկ տեղ է առանձրացրել գրական ստեղծագործություններին: 2005 թվից, սովորում է Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: Ծանոթ է ռուսերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներին: Իր միջնակարգ կրթությանը համընթաց, անց է կացրել նաև դաշնամուրային ու համակարգչային …

Կարդալ

Նոյ 11 2010

Սոնա Սերոբյան | ՎԵՐԱԴԱՐՁ

-Որքա՜ն գեղեցիկ է այս երկինքը` պարզ, կապույտ, որ կարծես ձուլվում է աչքերիս ու դառնում իմ անսահմանությունը,-ասաց Աննան ու չքնաղ, լուրթ աչքերը հառեց վեր: Բելլան հիացմունքով էր նայում Ռուսիայից վերադարձած իր ընկերուհուն. նրան մի պահ թվաց, որ, իրոք, երկնի կապույտը ցած է իջել ու տարածվել Աննայի աչքերում:
-Դե լա՜վ, էլի սկսեցիր,-վերադառնալով իրականությանը` նշեց նա,- լավ կլինի` պատմես, թե այս ամիսների ընթացքում ինչով ես զբաղվել, քանի երիտասարդի սիրտ ես կոտրել և, ընդհանրապես, ինչու հետ եկար:

Կարդալ

Օգս 31 2008

Սոնա Սերոբյան | ՔԵԶԱՆԻՑ ՀԵՌՈՒ

Երբ գիշերը տարածում է թևերն իր խավար
Եվ քամին գիշերային լուսնի թախծոտ երգի հետ
Սողոսկելով բաց փեղկից պատուհանից
Շոյում է ձեռքերս ու այտերս դալկացած,
Եվ ստիպում ինձ փակել հոգնած կոպերս,
Հանկարծ սենյակս լցվում է

Կարդալ

Մայ 05 2008

Սոնա Սերոբյան | ԽԱՉՄԵՐՈՒԿ

Կանաչ. նարնջագույն. Կարմիր: Կանաչ…
– ճանապարհը մերն է, անցանք…
Մեքենաներն ու մարդիկ գալիս են, հասնում խաչմերուկին, երբ կարմիր է, սրտնեղված կանգ են առնում, և անհամբեր սպասում՝ կանաչ լույսին:
Կանաչ լույսը ամենացանկալին է բոլոր խաչմերուկներում. կյանքի խաչմերուկներում՝ նույնպես, որովհետև կանաչ լույսի շնորհիվ խնայվում է ժամանակի թեկուզև մի չնչին հատված:

Կարդալ

Մար 26 2008

Սոնա Սերոբյան | ԿՈՐԱԾ ԱՐԵԳԱԿ

..Լիներ հեռու մի երկիր,
Կապույտ երկինք, մի խրճիթ,
Ու խրճիթում այդ փոքրիկ
Լինեինք ես ու մի տիկնիկ:
Լիներ անուշ այգաբաց՝
Ծաղիկներով զարդարված,
Կանաչ ծառեր ու թփեր
Ու ժպտացող մի արև…

Կարդալ