Ծնվել եմ 1962թ. Հրազդան քաղաքում: 1980-1985 թթ ավարտել եմ Երևանի Պոլիտեխնիկական ինսիտուտը և ՀՄՖ-ի լրագրության բաժինը: Բանաստեղծություններ սկսել եմ գրել ուսանողական տարիներից: Տպագրել եմ բանաստեղծությունների երկու գիրք` 2009թ. «Հուշերի ծովում կարոտի նավով», 2011թ «Ածանցվող երկվություն» (Վան Արյան հրատարակչություն): Սիրում եմ կարդալ, որովհետև եթե կա գիրք` կա ասելիք, կա ջերմություն, կարոտ, ցավ, սեր և իհարկե լույսի …
Tag: Սուրեն Դավթյան
Փտր 07 2012
Սուրեն Դավթյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մի օր կճչամ, ինչ էր ուզածս, որն էր գտածս,
Ինքնոգոր մտքիս տքնանքը,
Տառապանքն ու սերը թղթին հանձնելը,
Անպարուրելի սիրուց լցվելը,
Ամեն փոփոխվող պտտախաղին կյանք վերագրելը,
Մենության գրկի հայելադարձում պատրանք փնտրելը,
Երբ սնախոսները ցայգամկան պես ծվծվում էին խղճի քարանձավներում…
Վերջին մեկնաբանություններ