Tag: Ֆորուղ Ֆարոխզադ

Ֆորուղ Ֆարոխզադ | ՄՂՁԱՎԱՆՋ

Պարսկերենից թարգմանեց՝ Էդուարդ Հախվերդյան
Կեսգիշերին, երբ փոքրիկ Փարվիզն արթնացավ, սենյակը սուզվել էր խավարի ու լռության մեջ և, լուսամատից ներս խուժող ծովի հեռավոր շաչյունից բացի ուրիշ ոչ մի ձայն չէր լսվում։ Հենց առաջին պահին նա զգաց, որ իր անկողնում չէ։ Ուշադիր ու զննող հայացքով նայեց շուրջը, իսկ հետո հիշեց ամբողջ ճանապարհի ընթացքում կրկնվող հոր խոսքերը։
«Տա Աստված, ժամանակին տեղ հասնենք. ամռանը ծովափը մարդաշատ է լինում, հնարավոր է սենյակ չգտնենք»։
Հետո աչքերը մի քանի անգամ թարթեց և զգուշորեն շարժվեց անկողնում։

Continue reading