Tag: Սամվել Կոսյան

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ Սամվել Կոսյանը ծնվել է 1947թ. հունվարի 24-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը: ՀԳՄ անդամ է 1976 թվից: Աշխատել է մի շարք խմբագրություններում, 1995-2003թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 2004թ. աշխատում է “Գրական թերթում” որպես պատասխանատու քարտուղար: Հեղինակ է մի շարք ժողովածուների, թատերգությունների, գրում է նաև մանուկների համար: Նրա թատերգությունները բեմադրվել …

Continue reading

Սամվել Կոսյան | ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՊԵՍ ՍԿՍՎԵՑ

Ինչ որ մեկը թղթե ագռավներ էր վաճառում… Քամին ճոճում էր ագռավների թղթե մարմինները և խշշոց հիշեցնող կռկռոցը տարածվում էր փողոցի երկարությամբ, շուլալվում էլեկտրասյուներին, ապա քրքիջի վերածվելով հայտնվում էր սրա-նրա դեմքին… Դեմքերից մի քանիսը ծանոթ էին… Չէր հիշում նրանցից որ մեկն է երբևիցէ քրքջացել… Հիմա անզուսպ քրքջոցից նրանց մարմիններն ակորդեոնի նման բացվում-փակվում էին և ի վերջո սկսեցին ակորդեոնի ձայնով մարսելյոզ նվագել…

Continue reading

Սամվել Կոսյան | ՆԿՈՒՂՈՒՄ

Կիսապատուհանից ներս ընկած արևի շողը կիսելով հատակը, դիմացի պատի վրա լուսավորել էր ինչ որ մեկի կողմից կավիճով գրված ” Մենք բոլորս ենք այլանդակ” անիմաստ նախադասությունը, չնայած նկուղում ոչինչ իմաստավորված չէ, ամեն ինչ կեղտոտ է, բորբոսով ներծծված և բուրում է ճահճահոտով: Նկուղի պատերին ուրիշ մակագրություններ էլ կային, բայց շողը նրանց չէր հասել և մարդկային մտքի շատ ” գոհարներ” մնացել էին չգնահատված: Հենց շողի դիմաց` քարի վրա, Աբգարը նստած էլ քնել էր: Ստվարաթղթե արկղի վրա մի կտոր հաց էր, օղու դատարկ շիշ, բաժակներ ու մաքրած սոխի գլուխ…

Continue reading