Թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը ծնվել է 1981թ. մարտի 4-ին, Սևան քաղաքում: 1998-2003թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետում, 2003-06թթ` ասպիրանտուրայում:
2000-05թթ եղել է ինստիտուտի ,Արվեստե ուսանողական ամսագրի հիմնադիր-խմբագիրը:
2006թ-ից ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս է, դասավանդում է արտասահմանյան թատրոնի պատմություն:
2008թ-ից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի գիտաշխատող է:
2008-09թթ եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Արարատ» ալիքի «Մշակ» մշակութային լուրերի մեկնաբանը և լրագրող:
1999թ-ից պարբերաբար տպագրվել է հանրապետական մամուլում` թատերախոսականներ, հոդվածներ («Նորք», «Սկեն», «Արվեստ», «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր», «Ազգ», «Հայաստան», «Հայոց աշխարհ», «Գիտությունը և կրթությունը Արցախում»), պատմվածքներ և բանաստեղծություններ` տեղի և արտերկրի գրական մամուլում («Նոր Դար», «Նարցիս», «Գրական թերթ», «Գրեթերթ», «Գանձասար» (Հալեպ), «Դրամատուրգիա», «Անդին»):Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է: Ստեղծագործությունները պարբերաբար ներկայացվել են տարբեր գրական կայքերում։
2013թ. համացանցում ճանաչվել է «Տարվա գրող»:
2011թ. պատմվածքները ընդգրկվել են «Մուգ կապույտ վառ կարմիր», «Արդի հայ պատմվածք: Ընտրանի», 2013թ.` «Համբույրի կարոտ ալ կարմիր շուրթեր» գրական տարեգրքերում:
2009թ. լույս է տեսել նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն` «Բարի գալուստ իմ հեքիաթ» վերնագրով, որտեղ ընդգրկված են պատմվածքներ և մեկ պիես` «Թռիչք քաղաքի վրայով», որն էլ 2010թ. բեմադրվել է Երևանի Հովհ.Թումանայանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Ներկայացումը մասնակցել է տասից ավելի միջազգային փառատոների` ստանալով գլխավոր մրցանակներ:
2013թ. հեղինակի «Բարի գալուստ իմ հեքիաթ» ժողովածուի հիման վրա բեմադրվել է «Քո մասին է» ներկայացումը, որն արժանացել է «Արտ Ֆեստ» փառատոնի բրոնզե մեդալի:
Ա.Ասլիբեկյանը եղել է մի շարք թատերական փառատոների վերլուծող հանձնաժողովի և ժյուրիի անդամ («Արտիստե, ,Թատրոն X», «Երիտասարդ բեմադրիչների» փառատոներ, «Արտավազդ» մրցանակաբաշխություն, «Ռիդինգ Ֆեստ», «Դրամատուրգիական դիալոգ», «Աղասի Այվազյանի դրամատուրգիայի փառատոն»):
2013թ. մասնակցել է ,Ներկայի վերականգնումըե դրամատուրգիական միջազգային ընթերցումներին` ներկայացնելով «Մերսեդես» պիեսը:
Պետ. Աջակցությամբ պատրաստում է տպագրության «Մոյրաների նոթատետրից» ժողովածուն, որում ընդգրկված են պատմվածքներ և վիպակ:
Թատերագետների միջազգային ասոցիացիայի և Ազգային թատերական ստեղծագործական միավորման և Հայաստանի Գրողների միության անդամ է:
Վերջին մեկնաբանություններ